Yerevan, 22.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Պարտադիր զինծառայության ամառային զորակոչ և զորացրում հայտարարվեց

Society

Կառավարությունը ապրիլի 15-ի նիստին որոշում է ընդունել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին։

Որոշմամբ սահմանվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, դրա շրջանակներում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը:

Այսպիսով․ ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ հոդվածի 1-ին մասերով ու «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրա­պետու­թյան օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառա­վա­րությունը   որոշում է.

1․ Հայտարարել 2022 թվականի ապրիլի 18-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրա­պետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը (այսուհետ՝ 2022 թվականի ամառային զորակոչ), որոնց 18 տարին լրանում է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը ներառյալ:

2․ 2022 թվականի ամառային զորակոչի շրջանակներում մինչև 2022 թվականի օգոստոսի 30-ը ներառյալ զորացրել օրենքով սահման­ված ժամկե­տում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվո­րական ծա­ռա­յու­թյուն անցած զինծառայողներին:

3․ Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամ­կետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:

4․ 2022 թվականի ամառային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտ­րանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրակա­նացնել 2022 թվականի հունիսի 13-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ, իսկ օրենքով սահ­մանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառա­յություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծա­ռայող­ների զորացրումն իրականացնել 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ:

5․ 2022 թվականի ամառային զորակոչի կազմակերպման նպատակով ստեղծել հանրա­պետա­կան զորակոչային հանձնաժողով՝ համաձայն N 1 հավելվածի, և մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ՝ համաձայն N 2 հավելվածի:

6․ Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 3 հավելվածի:

7․ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ Հայաս­տանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համագոր­ծակցությամբ ապահովել 2022 թվականի ամառային զորակոչի նախա­պատ­րաս­տական, քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փոր­ձաքննության, ինչպես նաև զինված ուժերի համալրման աշխա­տանքների կազմա­կերպման ընթացքում կորոնավիրուսի (COVID-19) տարածման և զինված ուժեր ներթա­փանցման դեպքերի կանխարգելման անհրաժեշտ միջոցա­ռումների իրակա­նացումը։

8․ Հանձնարարել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման համակարգի այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին`

1) հայտարարված զորակոչին Հայաստանի Հանրապետության պաշտպա­նու­թյան նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայու­թյուն և նրա տարածքային ստորաբաժանումներ չներկայացած կամ քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների վերաբերյալ տվյալներ ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատան­քային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.

2) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչի ենթակա քաղաքացիների ներկայանալը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն և դրա տարածքային ստորաբաժանումներ:

9․ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` Հայաս­տանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված հետազոտությունների և պատ­վաստում­ների իրականացումն ապահովելու նպատակով հանձնարարել իրավասու ծառայու­թյուններին՝ համապատասխան բժշկական հաստատություններին ապահո­վելու անհրա­­ժեշտ քանակով պատվաստանյութերով, ֆլյուորո (ռենտգեն) և ԷՍԳ ժապավեն­ներով, երևակման նյութերով:

10․ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` ապահովել օտարերկրյա պետություններում գտնվող, հյուպատոսական հաշվառ­ման կանգնած, հայտարարված զորակոչին պարտադիր զինվորական ծառա­յու­թյան ենթակա, պարտադիր զինվորական ծառայության զորակոչին ներկայա­նալու համար Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկա­յացուց­չություն­ների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից ծանուցված և Հայաս­տանի Հանրապետություն վերադարձող քաղաքացիների մասին իրազեկումը Հայաս­տանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահա­վաքային համալրման ծառայության պետին:

11․ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝

1) ապահովել`

ա. հասարակական կարգի պահպանությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների և հանրապետական հավաքա­կայանի տարածքներում,

բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապե­տության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորա­բաժանումներ.

2) զորակոչի ընթացքում զորակոչիկների խմբերը` Հայաստանի Հանրապե­տության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևան քաղաքի և մարզերի տարածքային ստորաբա­ժանումներից մինչև հանրապետական հավաքակայան, իսկ հանրապետական հավաքակայանից մինչև Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսների ուղեկցումն անվտանգ իրականացնելու համար կցել ճանապարհային ոստիկա­նության անձնակազմեր:

12․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթա­կառուցվածքների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաս­տանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրում­ներն իրականացնելու համար:

13․ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` զորակոչի ենթակա քաղաքացիների կողմից զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում:

14․ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝

1) մինչև 2022 թվականի մայիսի 17-ը Հայաստանի Հանրապետության պաշտ­պանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությանը տրամադրել մինչև 2022 թվա­կանի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող` դպրոցները, ուսումնարանները և քոլեջներն ավարտող, բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելութ­յան քննություններին մասնակցելու հայտ ներկայացրած արական սեռի քաղաքացիների անվանական ցուցակները.

2) մինչև 2022 թվականի հուլիսի 21-ը Հայաստանի Հանրապետության պաշտ­պանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառա­յությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության  բարձրագույն կամ հետբուհա­կան ուսումնական հաստա­տություններ ընդունված զորակոչիկների անվանացուցակը` ըստ բնակության վայրի հասցեների և Հայաստանի Հանրապետության պաշտպա­նության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների.

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակո­չային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբա­ժա­նումների բժշկական հանձնաժողովներում նոր նշանակված բժիշկ-մասնագետների համար, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում պետ­պատվերի շրջանակներում, կազմակերպել զորակոչիկների ռազմաբժշկական փորձա­քննության 35-ժամյա ծրագրով կատարելագործման դասընթացներ:

15․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League