Yerevan, 01.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ռումբը պայթելիս չի զգուշացնում

Analysis

Վստահ եմ, որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում գեներացնում է ատելություն, ավելին, անգամ չափազանց վտանգավոր ատելություն։ Խոսքն այս կամ այն նախկինի հանդեպ ատելության մասին չէ, դա անցած օպերա է։ Հիմա Փաշինյանը գեներացնում է երևութական ատելություն, որը շատ ավելի վտանգավոր կարող է լինել, քան նախկինների դեմ կուտակված մաղձը։ Ըստ էության, Նիկոլի ու նրա վարչախմբի ամեն մի ելույթ կամ հրապարակային խոսք անարգանք է առողջ բանականությանը, պետությանը ու պետականությանը, քաղաքացիականությանն ու արժանապատվությանը։

Միանշանակ է, որ նրա կողմից պարբերաբար տիրաժավորվող Արցախի ու Հայաստանի մասին թեզերը, ամեն ինչ հանձնելու նրա ռազմավարությունը, այդ հանձնումներն ապագայում թվացյալ լավ կյանքով արդարացնելու նրա փորձերը սոսկ հակահայկական չեն, դրանք հակամարդկային են՝ իրենց անբարոյականությամբ ու ցինիզմով համեմված։ Փաշինյանին ու նրա քարոզիչներին լսող ցանկացած նորմալ մարդու մոտ առաջանում է ատելություն, մարդիկ տեսնում են, թե ինչ է արել ու ինչ է պատրաստվում անել անհայրենիքների այս մի խմբակն իրենց պատմության ու պետության հետ։

Այդ ատելությունը չի առարկայանում ու գործողության չի վերածվում ընդամենը քաղաքական առաջնորդության ու ընդդիմության ամլության պատճառով, ինչը բազմապատկում է ատելության վտանգավորությունը։ Քաղաքականապես ուղղորդվող ցասումը, դժվարությամբ, այդուհանդերձ կարող է մնալ քաղաքական տիրույթում ու հանգեցնել քաղաքական լուծումների։ Առանց ուղղորդման այդ ցասումը, սակայն, կարող է պայթել երկնքում, անսպասելիորեն ու առանց հետևանքների հաշվարկման։

Հեծանիվ հայտնաբերած չեմ լինի, եթե վկայեմ, որ հանրային հոգեբանությունը հիմա ամեն օր կուտակում է բացասական էներգիայի սարսափելի չափաբաժին, որը, քաղաքական առաջնորդության բացակայության պատճառով, չի պարպվում, չի վերածվում կոնկրետ քաղաքական հետևանքներ ենթադրող գործողությունների։ Այստեղ մի կարևոր արձանագրում անենք, որ նման կերպ երկար մնալ չի լինի, պարպում ամեն դեպքում պարտադիր լինելու է։

Այսօր հասել ենք նրան, որ արցախյան պատերազմի՝ արդեն անթաքույց անարգվող զոհերի արժանապատվությունը պաշտպանում են միայն զոհերի ծնողները, սա գենետիկ կազուս է, և ազգային ողբերգություն։ Ո՞ւմ համար պարզ չէ, որ նրանց երեխաները զոհվել են ոչ թե ծնողների, այլ բոլորիս հայրենիքի համար։ Բայց այսօր, կրկին քաղաքական ու հասարակական համարժեք կառուցակարգերի բացակայության պատճառով, զոհերի առանձին ծնողներ ստիպված են իրենց երեխաների հիշատակն անարգողների դեմ պայքարել անհատական քայլերով, գրառումներով, որոնց ամեն տառը գրելու համար անմարդկային ճիգեր են պահանջվում։ Փաստն այն է, որ մենք միայնակ ենք թողել զոհերի ծնողներին՝ ոչ միայն իրենց անասելի վշտի, այլ նաև՝ իրենց երեխաների հիշատակի պաշտպանության գործում, որը ոչ թե անհատական, այլ հասարակական պարտավորություն է։

Վստահաբար կարող ենք փաստել, որ Նիկոլ Փաշինյանն իր կողմից գեներացվող ատելության մասին չի մտածում։ Այսօր նրա իրական հոգսը Ադրբեջանի հանդեպ սիրո գեներացումն է, որով զբաղված է ողջ աշխատանքային ու ոչ աշխատանքային օրվա ընթացքում։ Բայց եթե նրա ադրբեջանատենչ զեղումները կարող են ֆիզիկական և նյութական օգուտներ ապահովել իր ու իր խմբակի համար, ապա գեներացվող ատելության անսպասելի պայթյունը վնասելու է առանց այդ էլ բզկտված պետությանն ու պետականությանը։

Միանշանակ է, որ այս օրերին Հայաստանն ու Արցախն ապրում են օդում կախված պայթյունի սպասումով, թվացյալ սովորականությունն էլ ավելի շատ նման է մեծ պայթյունից առաջ պատահող վտանգավոր լռությանը։ Ի դեպ վերջում արժե արձանագրել այն կարևոր բանաձևը, որ ոչ մի ռումբ պայթյունից առաջ չի զգուշացնում։

Կարեն Դուրյան

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025