Թուրքիայի Ազգային շարժում կուսակցության նախագահ Դեվլեթ Բահչելին քննադատել է Հռոմի Պապ ֆրանցիսկոսի հայտարարությունը` հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ: Այս մասին հայտնում է Orer.am-ը` վկայակոչելով vzglyad.az-ին:
«Պապի այս հայտարարությունը կարծես վկայում է այն մասին, որ 2015 թվականին գլխավոր և առաջնային կլինի Հայոց ցեղասպանության 100-ամյակի հարցը: Պապը չպետք է և իրավունք չուներ խոսելու սահմանի բացման մասին»,-հայտնել է Դեվլեթ Բահչելին:
Հիշեցնենք, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Թուրքիա կատարած եռօրյա այցի ավարտին խոսել էր հայ-թուրքական սահմանը բացելու անհրաժեշտության մասին` հայտնելով, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանն իմ սրտում է: