ԱԺ քառօրյայի նիստում շարունակվում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկումը: ԵՏՆ-ին անդամակցելով Հայաստանի անդամկցությունը դրվում է վտանգի տակ: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀԱԿ խմբակցության պագտգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Անկախությունից ի վեր ՌԴ-ի նժարը ՀՀ-ում ծանրացել է: ԵՏՄ անդամակցումով մի ծանր կշռաքար ենք դնում այդ արդեն իսկ ծանրացած նժարի վրա»,-ասաց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ խնդիրը միայն ՌԴ-ի մեջ չի տեսնում, այլ ներսում:
«ՀՀ-ում միշտ էլ մուրացել ու աղերսել են Ռուսաստանի դաբրոն, եթե դա չեն արել ՌԴ-ում, ուրեմն արել են ԱՄՆ-ում կամ Եվրոպայում: Իսրայել Օրու ժամանակներից քաղաքական մտածողությունը Հայաստանում էվոլուցիա չի ապրել: Իսրայել Օրին էլ Հայաստանի համար Եվրոպայում էր հովանավորություն գտնում, բայց եվրոպացիների «զբաղվածության» պատճառով այդ հովանավորությունը եղավ Ռուսաստանի կողմից: Խնդիրն այն է, որ 1991 թվականի անկախության հռչակումից տարիներ անց մենք կանգնած ենք այդ անկախությունը մսխելու, մոսկվաներում, վաշինգտոններում, բրյուսելներում քաղաքական հովանավորություն փնտրելու փաստի առաջ: Երրորդ հանրապետությունում հաստատված իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի քաղաքացին ատի սեփական անկախությունը, պետությունը»,-վրդովված ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ ՀՀ գործող քաղաքական էլիտան ինքնիշխանություն ունենալու կամք չունի: «Միջազգային հանդիպումներում ՀՀ ներկայացուցիչները նվնվում են, թե Ադրբեջանի ռազմական բյուջեն միայն ավելի մեծ է, քան ՀՀ բյուջեն, բայց օրինակ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հավատում է, Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի կարողությունն ավելի մեծ է, քան ՀՀ բյուջեն, էլ չեմ ասում օլիգարխների մասին, ովքեր ՀՀ-ն քերթել են և մի բուռ բրինձ են դրա դիմաց բաժանում ժողովրդին»,-ասաց Նիկոլ Փաշինյանհը:
Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ ԵՏՄ-ն մեզ մեկուսացնելու է Իրանից ու Վրաստանից:
«Իշխանությունները ոնց որ ձեռ առնեն, որ հպարտությամբ նշում են, թե խոչընդոտները վերացվում են բիզնեսի համար: Ասում են` իբր ԵՏՄ-ից բիզնեսմեններ են գալու: Բայց ես մտահոգություն ունեմ, որ օրինակ` Բելառուսից մարդիկ գան ու հաստատվեն այստեղ: Եթե նախկինում վերմակ-դոշակ ունեցողներն էին ՀՀ-ից հեռանում, հիմա արդեն արտադրամաս ունեցողներն են արտագաղթելու»,-նշեց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ ինքը դեմ է քվեարկելու ԵՏՄ անդամակցությանը: