Yerevan, 16.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍԸ` ՀՐԱՆՏ ԹԱՄՐԱԶՅԱՆ. «Փաստ»

Culture

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեր գիտության ու արվեստի մեծերին հիշում ենք առիթից առիթ. ճիշտ չենք անում: Նրանք մեզ անհրաժեշտ են մեր անհատական ու ազգային կյանքի ճակատագրական, կարևոր ժամերին` այսինքն, ամեն պահ իրենց կարիքն ունենք: Նրանք են, որ ցոլացնում են մեր ինքնությունը: Եվ եթե մարդ արարածը մի բան կարող է կորցնել, դա հիշողությունն է առաջին հերթին` հայ մշակույթի մեծերն են, որ ամեն պահ հիշեցնում են մեզ, որ հայ ենք: Ահա ինչու` մեր կորուստների դառն կսկիծն իմ սրտում, որոշեցի իմ ուսանողների և ընթերցողների համար պատմել իմ դասախոսի` հայ մեծ գիտնական Հրանտ Թամրազյանի մասին: Որովհետև տեսնում եմ, որ մենք մեզ կորցրել ենք ու չենք գտնում: Այսօր ոչ իր ծննդյան օրն է (ծնվել է սեպտեմբերի 6, 1926, Աչաջուր հրաշք գյուղում), ոչ էլ հիշատակի (փետրվարի 9, 2001): Առիթն այլ է: Կարդալով մեր հրապարակային մարդկանց, նոր գրականագետների անկենդան ու անկյանք տեքստերը, հասկացա, որ

ՄԵՐ ՄԵԾԵՐԻՑ ԵՆՔ ՀԵՌԱՑԵԼ, ՈՐ ԱՅՍ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆՔ

Կենսագրական չեմ պատմի, ուղղակի կհիշեցնեմ` բանասիրական գիտությունների դոկտոր (1963), ակադեմիկոս (1996), Գիտության վաստակավոր գործիչ (1970), պետական մրցանակի դափնեկիր (միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի «Հայ գրականություն» դասագրքի համար) մեծ գիտնականը 1943-1948 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, 1968-1980 թվականներին եղել է ԵՊՀ խորհրդահայ գրականության, 1980-2001 թվականներին՝ հայ գրականության ամբիոնի վարիչ։ Ինքը Ուսուցիչ-ուսուցչապետ էր նախ և առաջ: Լսարան էր մտնում երազն իր հոգում` մեզ էլ սովորեցնում տեսնել գեղեցիկն ու անվերջ երազել: Մի անգամ դասախոսության ժամանակ զարմանալի բան տեսանք` ձյուն էր գալիս` խոշոր փաթիլներով, հրաշք մի տեսարան` մեր լսարանի մեծ պատուհանները այդ հրաշքն էին ցուցադրում` ոչ շենքեր էինք տեսնում, ոչ էլ մարդկանց` ամբողջ աշխարհում ձյուն էր գալիս` խոշոր, շատ խոշոր փաթիլներով: Մեզ չնախատեց, որ դասախոսությունը մոռացել, տարված էինք ձյան փաթիլներով, այլ մեզնից առաջ ընկավ` «Լավ ձյուն է, չէ՞»:

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԱՍԻՆ

Ահա իբրև Ուսուցչապետ էլ խոսեց հանրապետության ուսուցիչների հավաքում` հեռավոր 1982-ին. «Գրականության ու լեզվի ուսուցիչն է երեխայի հոգում դնում բանական գոյության, սիրո և սրբության սկիզբը, նրա ներաշխարհում ցանում գեղեցկության սերմերը, բացում հայրենի խոսքի կախարդանքը և մեծ աշխարհը տանող արահետները: Մարդու մեջ հավերժ մնում են առաջին անգամ լսած բանաստեղծության տողերը և ելևէջները, առաջին անգամ բացած գրքի խորհուրդը, անգամ` հոտը, բույրը... Ո՞վ չի հիշում իր գրականության ուսուցչին, նույնիսկ առաջացած տարիքում. դա նշանակում է նաև` ո՞վ չի հիշում իր բանական գոյության, գեղեցիկի զգացողության և աշխարհաճանաչողության սկիզբը: Ուսուցիչն էլ իր հերթին մի առանձին համակրանքով է կապվում աշակերտների հետ, հիշում նրանց` մինչև կյանքի վերջին օրը... Այդպես եղել է խոր հնում, այսպես է այժմ և այսպես կլինի գալիքում ուսուցչի և աշակերտի այս հոգեկան ջերմ, փոխադարձ կապը» (Հրանտ Թամրազյան, Գրական դիմանկարներ, հոդվածներ, հատոր երկրորդ, «Նաիրի», Ե., 1998, էջ 358-359): Թամրազյանն ուսուցիչներին հիշեցնում է Միքայել Նալբանդյանի միշտ արդիական պատգամը.

«ԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՒԹՅՈՒՆԸ ԷԱՊԵՍ ՀԻՄՆՎՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԵՎ ԱՅՆՊԻՍԻ ԱՇԽԱՏՈՒԹՅԱՆՑ, ՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈԳՈՒ ԲԽՎԱԾՔ» ԼԻՆեն 

Մեծ գիտնականի խորհուրդները («Հայ գրականության դասավանդման շուրջը») յուրօրինակ զրույցներ են ուսուցիչների հետ` և որքա~ն են այսօր անհրաժեշտ նման անկեղծ շփումները: Մինչդեռ մեր ուսուցիչներն այսօր հանդիպում են քաղաքապետի, նախարարության վարչության պետի հետ կամ էլ հրավիրվում քաղաքական ղեկավարության ժողովներին: Ահա ինչու փոխվել է մեր դպրոցական լեզուն` մի անգամ ռադիոյով լսում էի երկու ուսուցչուհիների և չէի հասկանում` ո՞ր առարկայի դասատուներ են իրենք: Այդ ձանձրալի հաղորդումը ճարահատ լսեցի մինչև վերջ` հաղորդման ավարտին սարսափով իմանալով, որ մոդուլների և դասապրոցեսի գործիքակազմի մասին վերացական դատողություններ անողները... գրականության ուսուցչուհիներ են, ովքեր կես ժամ զբաղեցնելով ռադիոեթերը, ոչ մի անգամ չտվեցին ոչ Թումանյանի, ոչ Տերյանի, ոչ էլ այլ որևէ գրողի անուն:

ՆԱՀԱՊԵՏ ՔՈՒՉԱԿԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ

Դեռ 1870-ին Ղևոնդ Ալիշանը հիշատակում է Նահապետ Քուչակի անունը 16րդ դարի հայ բանաստեղծների շարքում, նույն 70-ականներին (Արփիարյանի վկայությամբ) Քուչակով զբաղվում է Նորայր Բյուզանդացին, իսկ 1882 թ. Վարագա վանքի ուխտի միաբան Արիստակես Տևկանցը հրատարակել է Քուչակի հայրենները` «Հայերգ. Մեղեդիք, տաղք և երգ», որ հավաքել է զանազան ձեռագրերից և երգարաններից: Դրանից հետո սկսվում է Քուչակի հաղթարշավը ողջ աշխարհով մեկ` Արշակ Չոպանյանը հրատարակում է «Քուչակի դիվանը»` դառնալով մեծ Քուչակի մեկնաբանն ու թարգմանը ողջ Եվրոպայում: Քուչակի պոեզիային ջերմ արձագանքում են Մ. Աբեղյանը, Խրիմյան Հայրիկը, Հովհ. Թումանյանը, Գ. Ասատուրը, Դանիել Վարուժանը, Բրյուսովը, Չարենցը, Հակոբ Օշականը, Մ. Մկրյանը, Պ. Սևակը, Վ. Սարոյանը, Է. Մեժելայտիսը, Կայսին Կուլիևը, Լև Օզերովը... Սակայն մեր միջավայրը հայկական չէր լինի, եթե շուտով չսկսվեր... Քուչակի եղծը` իբր հայրենները Քուչակին չեն պատկանում, այլ ժողովրդական ստեղծագործություններ են: Մ. Աբեղյանը փոխում է իր կարծիքը` հիմա էլ պնդելով, թե իբր հայրենները վերագրվել են Քուչակին անհիմն կերպով` «Քուչակի անունն, ուրեմն, այդ տիպի տաղերից պիտի ջնջել և այդ տաղերն անանուն թողնել»... գործը շարունակում է Աս. Մնացականյանը:

Իր «Նահապետ Քուչակ» (1999) աշխատության մեջ ահա այս խնդրին է անդրադառնում Հր. Թամրազյանը` վճռականորեն ջախջախելով Քուչակին մեր պոեզիայից «ջնջողներին»: Թամրազյանի այս հետազոտությունից անցել է ավելի քան երկու տասնամյակ, գոնե հիմա` 2020 թ. աղետից հետո կհասկանա՞նք արդյոք, թե ինչ մեծ մեղք է մեր ազգային արժեքներն այսպես անտեր թողնելը: Ինչ անտեր ենք թողնում, ադրբեջանցիները «սեփականում են»: Վաղը չզարմանաք, եթե փորձեն սեփականել նաև մեր գրողներին և նրանց ժառանգությունը... Ամեն ինչ մենք ենք անում` մենք ենք փչացնում, մենք ենք հեռանում, մենք ենք լքում, մենք ենք անտեր թողնում, թուրքն էլ գրավում է...

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ՀԱԶԱՐԱՄՅԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԿԱՄ` ԲԱՆԱՍՏԵՂԾ ԳԻՏՆԱԿԱՆԸ

Մեծ գիտնականի «Բանաստեղծության հազարամյա խորհուրդը» գրքի (1986) առաջաբանում Վահագն Դավթյանը Թամրազյանին անվանում է բանաստեղծարվեստագետ: Բերում է նաև ռուս քննադատ Ա. Գոռլովսկու կարծիքը` «Հր. Թամրազյանը իր հոգեկան խառնվածքով արվեստագետ է», և հաստատում իր կարծիքը. «Հրանտ Թամրազյան քննադատն ու գրականագետն, այո, արվեստագետի խառնվածք ունի»: Բանաստեղծական այս խառնվածքն էր, որ նրան միշտ նետում էր տաք բանակռիվների ու վեճերի մեջ, ուր քննադատն անզիջում էր, վճռական ու խստապահանջ: Պատահական չէր, որ հենց իրեն տրվեց իրավունքն` ամփոփելու 1965-ի սքանչելի բանավեճը` մեր պոեզիայի զարգացման ուղիների մասին:

Այդ մեծ ճակատամարտին էր, որ մասնակցեցին Վահագն Դավթյանը («ժամանակակից պոեզիան և ռեալիզմի նախահիմքերը»), Պարույր Սևակը («Հանուն և ընդդեմ ռեալիզմի նախահիմքերի»), Մարո Մարգարյանը («Դարի հե՞տ, թե՞ դարի աղմուկի հետ») և այլոք: Բանաստեղծի սրտով էր, որ ամփոփելով գրական բանավեճը` «Խոսք պոեզիայի ճանապարհի մասին» (1965) հոդվածում Թամրազյանը հարցնում էր. «Գրական սերունդները որտեղի՞ց պետք է առնեն իրենց հոգևոր սնունդը: Արդյոք շատ չի կտրվում մեր նորագույն երիտասարդական գրականությունը հայրենական ակունքներից, մեր գրականության բազմադարյան փորձից: Այո, կարդալով ժամանակակից երիտասարդ շատ բանաստեղծների գրքեր, մենք տեսնում ենք, թե որքան նրանք նման են իրարու, այսինքն` օգտվում են եվրոպական պոեզիայի նույն աղբյուրից ու նույն ոճից: Մամուլում հրապարակված օրինակները ցույց են տալիս, թե ինչպես շատերը բացահայտ ու թաքուն սեփականում են Էլ յուարի պոեզիան, թե ինչպես երիտասարդ գրողները սկսել են գրել «համաշխարհային» վերացական թեմաներով` խաղալով նորարարություն... կրկնելով եվրոպական մի քանի ինքնատիպ գրողների ձևերը, հասնում են սնամեջ փիլիսոփայության ու անբովանդակ պրոզաիզմի` անվանելով այն նոր ուղի ու ճանապարհ» («Հր. Թամրազյան, Հայ քնարերգուներ. Ավանդները և նորօրյա փորձը. Գիրք Բ, Երևան, «Նաիրի» հրատ., 1999, էջ 234-235): Բանաստեղծի սրտով էր, որ նույն 60-ականներին Թամրազ յանն զգաց մեծ վտանգը` «Հայ բանաստեղծության ներկան և գալիք օրը» հոդվածում (1967) նկատելով, թե գրականություն է մտնում ջարդարարների մի խմբակ, որ «գրականությունից դուրս են հանում Թումանյանին, Իսահակյանին ու Տերյանին:

Դատողական բանաստեղծությունը դառնում է անվերջ ու տաղտալի, ինտելեկտուալ պոեզիայի մոլոր հետևորդները հասնում են գռեհկության: Մի բանաստեղծ, օրինակ, իրեն համեմատում է Լայկայի հետ: Մի ուրիշ բանաստեղծ էլ գրում է, թե «Հայ ժողովուրդ, դու իմ անունն ես, իմ ազգանունը, դու իմ վերարկուն ես» և այլն: Հույզի ակունքներից կտրվելով և տարվելով մտքի վարժությամբ... ինքնաբերաբար ծնում են կուլտուրական էպիգոնություն կամ նմանողություն, բանականության շնորհների փոխարեն մեզ տալիս են մանր-մունր դատողություններ» (Հր. Թամրազյան, Պոեզիան պատմության քառուղիներում, Ե., 1971, էջ 228):

ԱՎԱՆԴՆԵՐ ԵՎ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ

Հոգատար ուսուցիչ էր մեր` երիտասարդ դասախոսներիս և գրականագետներիս համար: Հենց իր առաջարկով ես ռուս գրականության ամբիոնից տեղափոխվեցի հայ գրականության ամբիոն` իմ հոդվածները կարդում էր և ամբիոնի նիստերում միշտ ջերմորեն արտահայտվում: Ամբիոնի նիստերից հետո էլ իրար հետ սեղան էինք նստում` մեր Ուսուցիչն ու մենք` իր սաները: Այդ սքանչելի պահերին մենք բնականաբար լսողի դերում էինք: Խոսում էր ինքը` լավ խոսքով գնահատելով լավը, խստորեն քննադատելով քստմնելի ամեն արարք, որ տեսնում էր մեր գրական կյանքում: Գիտեինք, որ գրողների միությունում իրենից վախենում են` համալսարանի Հայ գրականության մեր ամբիոնից արծվի իր հայացքով հսկում էր մեր ողջ գրական կյանքի վրա: Կրկին մեջբերեմ Վահագն Դավթյանին. «Իսկ այդ բանավեճերում Թամրազյանի կեցվածքը միշտ էլ համարձակ ու ինքնավստահ է եղել, տոգորված սեփական ասելիքի, սեփական հայեցակետի նկատմամբ ունեցած խոր հավատով ու համոզմունքով» (Վ. Դավթյան, Գիտնականի խորաթափանցությամբ և արվեստագետի ներշնչանքով.- տես` Հր. Թամրազյան, Բանաստեղծության հազարամյա խորհուրդը, Ե., 1986, էջ 6): Հիմա Արծվի այդ հայացքն է, որ չկա` ով ինչ ուզում` անում է, ահա ինչու շատացել են գրչակները:

Հիմա անկախության շրջանի ամենաթողության ժամանակներն են, երբ վերջինները դարձել են առաջիններ, իսկ առաջինները` վերջիններ: Եվ բնական է, որ առաջինը այս «նոր օրերում» պիտի հարձակվեին հենց Թամրազյանի վրա` ինչն էլ արեց գրական վաստակ չունեցող մեկը` Արքմենիկ Նիկողոսյանը, բայց արժանի պատասխան ստացավ միայն «Նոր-Դար» ամսագրի կողմից. «Գրական հանրությանը բոլորովին անծանոթ Արքմենիկ Նիկողոսյանը վերջերս անպարկեշտ ոճով արտահայտվել էր մեծ գրականագետ, ակադեմիկոս Հրանտ Թամրազանի հասցեին, ինչը առաջացրել էր համալսարանականների զայրույթը: Շատերը բարկացած հարցնում են. «Էս ո՞վ է, որտեղի՞ց հայտնվեց»: Եվ ահա գրողների միությունից մեզ հայտնում են, որ միության վերջին համագումարում նախագահում էր, ոչ այլ ոք, քան հենց Ա. Նիկողոսյանը» (ՆորԴար, 2011, N 3-4, էջ 160):

ՈՒՍՈՒՑՉԻ ՀԱՆԴԵՊ ՀԱՐԳԱՆՔԸ ՏԱՂԱՆԴԻ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ Է

Թամրազյանն ինքն էլ իր ուսուցիչների ժառանգորդն էր` հավատարիմ այն արժեքներին, որ փոխանցվեցին իրեն իր դասախոսներից` Արսեն Տերտերյանից ու Մկրտիչ Մկրյանից, Գրիգոր Ղափանցյանից ու Արամ Ղանալանյանից, Էդուարդ Աղայանից... Այդ ամենին ինքն ավելացրեց բանաստեղծի իր ներշնչանքը, ոգևորությունը, առանց որի ոչ մի տող չգրեց: Համոզված էր, որ շքեղ պիտի լինի մեր այսօրվա երգը` ազգային բանաստեղծության նվաճումները ամրապնդելու, «հրաշք մարդու» կերպարը նորաստեղծելու, ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվելու և գեղեցկության հավերժական օրենքները գրականության մեջ բացահայտելու մեծ նպատակադրումով: Եվ եթե մի ընդհանուր ոգի փնտրենք իր գրվածքներում, որ հատկական ու բնորոշ է իրեն, դա գեղեցիկի պաշտամունքն էր: Բանաստեղծի աչքով նայեց հայ գրականությանը, ամենուր փնտրեց գեղեցիկը, և ինքն էլ եղավ գեղեցկության գաղափարախոսը մեր արդի գրականագիտության մեջ:

ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan