Ինչպես տեղեկացնում է Orer.am-ը` վկայակոչելով ԱՊԱ գործակալությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մեկնաբանել է ԼՂՀ խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի հետ հանդիպումը։
«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ կարծում եմ, որ կարևոր է քննարկումներ իրականացնել բոլոր կողմերի հետ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար»-այդ մասին Ուորլիքը հայտնել է` ի պատասխան ադրբեջանական ԱՊԱ գործակալության հարցի:
«Մենք քննարկել ենք լարվածության թուլացման կարևորությունը, որը ստեղծվել է նոյեմբերի 12-ին շփման գծում տեղի ունեցած միջադեպից հետո, և խոսել ենք բանակցություններում առաջընթաց գրանցելու անհրաժեշտության մասին»,-ասել է նա:
Հիշեցնենք,որ Ջեյմս Ուորլիքը Վաշինգտոնում հանդիպել էր ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: