Yerevan, 30.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Պետք է ոչ միայն լացենք, այլ նաև մեր վշտից դասեր քաղենք, ինչը երբեք չենք արել». «Փաստ»

Culture

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեր իրականության մեջ կան թեմաներ, որոնց ստեղծագործողները մեծ դժվարությամբ են անդրադառնում, կամ դրանք ուղղակի «փակվում են», քանի որ կա վախ՝ իսկ գուցե անզգուշաբար կարմիր գծեր հատե՞ն: Հոկտեմբերի 27-ը մեր պատմության ամենաողբերգական էջերից մեկն է, անգամ տարիներ հետո կան անպատասխան մնացած հարցեր, ողբերգության մասին հիշատակվում է ամեն տարի այդ օրը, նկարահանվում են ռեպորտաժներ, հատկապես ողբերգության զոհերի հարազատների մասին: Երիտասարդ ռեժիսոր Հայկ Բաբայանը օրերս հանդիսատեսին ներկայացրեց այդ ողբերգության մասին առաջին գեղարվեստա-վավերագրական ֆիլմը՝ «Երևանն արցունքներին հավատում էր»: Պրեմիերայից ու շնորհավորանքներից հետո ռեժիսորի հետ զրուցել ենք երկար սպասված ֆիլմի մասին:

Ռեժիսորը նախ իմ տպավորությունների մասին է հարցնում, ասում եմ՝ ըստ իս, սիմվոլիկան շատ մեծ տեղ ուներ ֆիլմում, այն վստահաբար մի քանի անգամ պետք է դիտես ամբողջական պատկերացում կազմելու համար: 40 րոպեի ընթացքում ինքս ինձ հարց ուղղեցի՝ իսկ արդյո՞ք ֆիլմն առհասարակ այդ ողբերգության մասին էր, թե՞ ավելի շատ պատմում էր մեր մասին՝ մեր արածի ու չարածի: Ֆիլմում ժամանակ առ ժամանակ ժամացույցի սլաքների ձայնն ես լսում, կարծես հետհաշվարկ լինի ողբերգությունից հետո, չէ՞ որ կարծիք կա, որ եթե Հոկտեմբերի 27-ը տեղի չունենար, այլ Հայաստանում կապրեինք՝ բառի ավելի լավ իմաստով: Ֆիլմում քաղաքի մի ծայրից մյուսը գնացող տրամվայներ կան, մեկն էլ համառորեն կանգնել է ու չի շարժվում տեղից: Ռեժիսորին ասում եմ՝ կարծես մեր երկիրը լինի, առաջ ենք գնում, հետո կանգնում, նորից առաջ գնում, հետո հետքայլ անում ու թվում է, թե այսպես միշտ է լինելու:

Հետո իմ հարցերն են սկսվում՝ չկա՞ր անհանգստություն ֆիլմի թեման ընտրելիս: Հայկն ասում է՝ «կարմիր գծերը» չհատելու պատճառով ֆիլմի պատրաստման ընթացքն այսքան երկար տևեց: «Նախապատրաստական, արտադրական և հետարտադրական ընթացքը տևեց երկու տարուց ավելի, ամեն ինչ սկսվեց 2020 թ.-ի տարեսկզբից: Ֆիլմի հետարտադրական փուլում մոնտաժողն ու ես հասկացանք, որ արտադրական փուլում նկարահանված շատ նյութեր հատում են կարմիր գիծը, մեր ոտքն անընդհատ հետ ենք դրել այդ գծից: Էկրանին տեսանք այն, ինչն ամբողջությամբ մշակված է, օրինակ՝ սցենարի վերջնամասը երևի 25 անգամ փոխել եմ:

Մեզ մոտ կար գիտակցում, որ գործ ունենք հայոց պատմության ամենադաժան էջերից մեկի հետ, գործ ունենք հարգված մարդկանց անվան հետ, և պետք է շատ զգույշ լինել: Այստեղ փրկության է գալիս ռեժիսուրան: Վստահաբար եմ ասում՝ ֆիլմը հետ է կարմիր գծի սահմաններից»,- «Փաստի» հետ զրույցում ասում է ռեժիսորը: Նկարահանումների ընթացքը համընկել է համավարակի և 44-օրյա պատերազմի հետ: Իսկ պատերազմն ինչ-որ կերպ անդրադարձա՞վ ֆիլմի վրա: «Ֆիլմն ավելի աղմկոտ է դարձել, բայց բառի վատ իմաստով: Մարդիկ անընդհատ խոսում են ոչ մի բանի մասին»,- արձագանքում է նա, իսկ ես մտաբերում եմ՝ ֆիլմի ողջ ընթացքում նաև մարդկային ձայներ են հնչում, որոնք, թվում է, անգամ խանգարում են քեզ ընկալելու դրա ասելիքը, հետո համեմատություն տանում՝ ախր, մեր երկիրը միշտ է աղմկոտ, և ավելի հաճախ այդ աղմուկն այնքան անբովանդակ է: Ֆիլմը ստեղծվել է բացառապես ռեժիսորի և նրա ընկերների ֆինանսական միջոցներով: Սա էլ պատահական չէ:

«Հնարավոր է, որ ֆինանսավորողը տվյալ պատմության մեջ իր դիրքորոշումն ունենար, իսկ դա չեղավ ռեժիսուրա, այլ պատվերով համերգ, ռեժիսոր եմ, ինձ անհանգստացնում է այս ողբերգությունը, նկարում եմ դրա մասին: Եթե ֆիլմը ֆինանսավորող ունենար, հնարավոր է՝ այդ մարդու անվան շուրջ բամբասանքներ ու խոսակցություններ տարածվեին, այսպես ասենք, նրան «կրակը գցեինք»: Դրա համար այդ հարցում շատ նրբանկատ էինք և որոշեցինք ո՛չ պետական կառույցներին դիմել, ո՛չ էլ անհատներին»,-ընդգծում է Բաբայանը: Ասում է՝ ֆիլմի միջոցով իր խոսքն է ուղղում: «Դրանում բազմաթիվ շերտեր կան, ասելիքը շատ է:

Բայց կարևոր մեսիջը հետևյալն է՝ երբեք չմոռանալ Հոկտեմբերի 27-ը: Շատ են, չէ՞, այս կամ այն իրադարձության մասին ասում, որ անցած-գնացած պատմություն է: Պատմությունը դա լսում է ու նորից կրկնվում, նա «չի սիրում», երբ իրեն մոռանում են: Պատմությունը կրկնվելու սովորություն ունի, սա չպետք է մոռանալ: Հաճախ են հարցնում՝ կորոնավիրուս, 44-օրյա պատերազմ եղավ, հիմա այս թեմային անդրադառնալու ժամանա՞կն էր: Հակադարձում եմ՝ ինչո՞ւ ոչ: Ոչ միայն պետք է լացենք, այլ նաև մեր վշտից դասեր քաղենք: Ցավն այն է, որ մեր ժողովուրդն իր պատմությունից երբեք դասեր չի քաղել:

Շատ ազգեր մի պարզ ճշմարտություն են հասկացել՝ եթե թույլ լինես, քեզ «կուլ կտան»: Իսկ մենք դասեր չենք քաղել, որպես ապացույց՝ այն, ինչ մեզ հետ տեղի է ունենում տարիներ շարունակ»,-հավելում է նա: Ցանկանում է, որ ֆիլմն էլի ցուցադրվի, վստահաբար կմասնակցի նաև փառատոնների: «Հարցն այն է, որ չեմ նկարում այնպիսի ֆիլմեր, որոնք կարելի է դիտել պոպկոռն ուտելով, բայց ուզում եմ, որ մեր այս ֆիլմի մասին խոսեն, քննարկեն և, ամենակարևորը, եզրահանգումներ անեն»,- եզրափակում է ռեժիսոր Հայկ Բաբայանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education