Դուբայի ոստիկանությունը վերջին երկու տարիների ընթացքում էմիրության լողափնյա հանգստավայրերում ձերբակալել է 20 հազար օրինախախտ զբոսաշրջիկների, ովքեր գաղտնի տեսագրել են այլ լողացող զբոսաշրջիկների, կամ լողացել են ներքին սպիտակեղենով լողազգեստի փոխարեն և կամ էլ անհանգստություն են պատճառել կանանց:
Միայն այս տարվա ընթացքում իրավապահները արձանագրել են նմանատիպ հինգ հազար օրինախախտումներ, որոնք ավարտվել են կամ կարճատև ձերբակալություններով կամ տուգանքներով:
Էմիրության զբոսաշրջային անվտանգության ոստիկանական դեպարտամենտը ընդգծել է, որ տեսչական աշխատանքներ կատարվում են ամեն օր, ընդ որում նախ օրինախախտին արվում է բանավոր զգուշացում, ապա միայն դիմում ավելի լուրջ միջոցառումների և ստիպում ստորագրել փաստաթղթեր, որ հետայսու կպահպանեն Արաբական Միացյալ Էմիրության զբոսաշրջային էթիկայի ու անվտանգության օրենքները: