Անիմաստ է Ազգային ժողովին ճնշելը. Ժիրայր Սեֆիլյան
Politics«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն այսօր լրագրողներին ասաց, որ Ազգային Ժողովն այս համակարգի կցորդն է և այդ մարմինն այսօր պատրաստվում է մի որոշում ստորագրել, որով մենք կորցնում ենք ինքնիշխանությունը,- տեղեկացնում է Orer.am-ը: Սեֆիլյանը նշեց , որ մեր կորուստները մինչ օրս շատ մեծ են եղել, բայց մենք այդ ամբողջին իրավական տեսք ենք ուզում տալ: «Մենք խուճապի չենք մատնվում, մենք այսօր Ազգային ժողովին հատուկ ճնշելու մեթոդին կողմնակից չենք»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը և հավելեց, որ այդ ամբողջը դեկորացիա է: Գործիչը հայտնեց, որ պայքարի տրամաբանությունը տեսնում են ռեժիմից դուրս: «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման նախաձեռնողները մտադիր են թույլ չտալ Հայաստանի անդամակցումը նոր միությանը և դրա ելքը նրանք չեն տեսնում այսօրվա կեղծ կառույցներին ճնշելով: Ժիրայր Սեֆիլյանը հաստատեց, որ իրենց շարժումը հստակ կազմակերպելու է մի գործընթաց, որի արդյունքում մենք կազատվենք այս իշխանություններից: Ըստ Սեֆիլյանի՝ դրանից հետո Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները կդրվեն հավասարակշռված հունի մեջ: Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարը լուծումը տեսնում է ապրիլի 24-ի նախաձեռնության մեջ: Նա չի մտահոգվում հունվարի 1-ից գործածության մեջ մտնվող նոր օրենքներով, քանի որ գտնում է, որ այսօրվա Ռուսաստանի և նրա շուրջ ստեղծված իրավիճակը հուշում է, որ մեռելածին ԵՏՄ կոչեցյալը այդպես էլ չի ծնվելու: Նա պնդեց, որ եթե գործում է ազգ, ազգաբնակչություն, որը պատրաստ է պայքարի, այդ փաստաթղթերը չեն գործելու: «Նախախորհրդարանի» ներկայացուցիչը վստահ է, որ ապրիլի 24-ը ճիշտ օր է, և ժողովուրդը գնալով դրանում կհամոզվի: Շարժումը մտահոգ է, որ իշխանափոխությունը լինի անցնցում, սակայն ակտիվիստները չեն կարող սպասել 2017-18 թթ. ընտրական ցիկլին: