Ինչպես տեղեկացնում է Orer.am-ը` վկայակոչելով TASS-ին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեկտեմբերի 3-ին Սպիտակ տան օվալաձև սրահում հանդիպում է ունեցել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի հետ:
«Հանդիպումը նախագահի օրակարգով նախատեսված չի եղել: Ինչպես հայտնի է նախագահ Օբաման և նախկին պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը սիրում են պարբերաբար մասնավոր հանդիպումներ ունենալ: Նրանք ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել` քննարկելով հարցերի լայն շրջանակ, որը տևել է մեկ ժամ»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Հիլլարի Քլինթոնը համարվում է 2016-ին նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության ամենահավանական թեքնածուներից մեկը: