Yerevan, 01.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Արմենի և նրա սպանողների մասին ». ընդդիմադիր գործիչ Ավետիք Չալաբյանի նամակը կալանավայրից

Politics

Ս.թ. մայիսի 14-ից անհիմն կալանված ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից նամակ է գրել: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ, առանց խմբագրումների:  

 

Հանդիպում էինք ամեն օր՝ նրա բանտախուցը գտնվում էր մերի դիմաց

 

«Արմենի հետ մենք ծանոթ էինք 1991 թվականից։ Այդ տարի սեպտեմբերին Երևանի բժկական ինստիտուտի Ուրախների ու Հնարամիտների թիմը Մոսկվայում խաղում էր Նովոսիբիրսկի Համալսարանի թիմի հետ, և ես որպես երկրպագու միացա թիմին և նրանց հետ միասին մեկնեցի Մոսկվա։ Մեր թիմը, ցավոք, պարտվեց, բայց այդ անմոռանալի օրերից ինձ մնաց ընկերությունը Արմենի, Գոռի, Մարկի, Ռաֆի, և թիմի մյուս հրաշալի անդամների հետ։ 

 

Հետագա տարիներին մեր ճանապարհները բաժանվեցին, Արմենի հետ մենք երբեմն հանդիպում էինք Մոսկվայում, և նորից մտերմացանք վերջին տարիներին, երբ երկուսս էլ, տարբեր ձևերով, հայտնվեցինք ազգային-ազատագրական պայքարի հորձանուտում։  Վերջին երկու ամիսներին Արմենն ու ես հանդիպում էինք ամեն օր՝ նրա բանտախուցը գտնվում էր մերի դիմաց և ամեն օր զբոսանքի գնալիս, Արմենը մի պահ կանգնում էր մերի պատուհանի առաջ, և ողջունում մեզ։ Ես մոտենում էի պատուհանին և մենք հասցնում էինք երկու բառ փոխանակել։ Ամեն անգամ մենք իրար խոստանում էինք պայքարել մինչև վերջ` ոչ միայն մեր ազատության համար, այլև մեր երկիրը պատուհասած չարիքի դեմ։ Ամեն անգամ Արմենն էր ինձ ոգևորում, կատակում և ժպտում, և արագ հեռանում բանտարկյալների խոժոռ հայածքների տակ։ 

 

Այդ չարաբաստիկ ուրբաթ օրը Արմենի նորից առավոտյան մոտեցավ մեր խցին, ողջունեց մեզ, ասեց, որ մարտական է տրամադրված, և գնաց դատի։ Գնաց՝ այլևս չվերադառնալու, մեր բոլորի աչքի առաջ հոգին աստծուն տալու, և միանալու մեր ազգի բազմաթիվ նահատակներին։ Արմենն ընդամենը 57 տարեկան էր, ուրախ և հնարամիտ էր ողջ կյանքով, երբեմն չափից դուրս կատեգորիկ և արմատական, բայց իր ազգի և հայրենիքի իսկական, անմնացորդ նվիրյալ։ Այսպիսիների սիրտն այրվում է, որ լույս տա շրջապատին, երբեմն ջերմացնի նրանց, իսկ ավելի հաճախ՝ ճեղքի նրանց աչքերը շղարշած խավարը։

Ինչու՞ ենք մենք սպանում մեր մեջի արդարամիտն ու լուսավորը

 

Արմենի մահվանից անցած երկու օրերի ընթացքում ես երկար մտածում էի նրա մասին, թե ինչը կամ ով սպանեց նրան, և նրա նման բազում նվիրյալների նախկինում՝ Խաչատուր Աբովյանից մինչև Եղիշե Չարենց, Գարեգին Նժդեհից մինչև Պարույս Սևակ։ Այս մարդկանցից յուրաքանչյուրը լույս ու ճշմարտություն է բերել իր ժողովրդին, սակայն իր մահկանացուն է կնքել հենց նրա պայմանական ներկայացուցիչների ձեռամբ։ Ինչու՞ ենք մենք սպանում մեր մեջի արդարամիտն ու լուսավորը, ի՞նչ երկրային կամ երկնային բարիքների համար, ինչու ենք մենք անընդհատ գործարքի գնում մեր խղճի հետ՝ սա է, որ ինձ հանգիստ չի տալիս, թե Արմենի մահվանից հետո, և թե դրանից առաջ, քանզի նզովքը մեր հետ է շատ վաղուց։ 

 

Վերջին երկու ամսում, գտնվելով կալանավայրում, ինձ «բախտ վիճակվեց» ամենօրյա ռեժիմով շփվել «իրավապահ» համակարգի տարբեր ներկայացուցիչների՝ դատավորների, դատախազների, քննիչների և ոստիկանների հետ։ Մարդկանց, որոնց հետ ես երբեք չեմ առնչվել իմ նախորդ ողջ կյանքում, և որոնք ինձ համար մի անհայտ նոր աշխարհ էին։ Այդ մարդկանց մեծ մասին առանձնացնում է հլու կամակատարությունը իշխանության հանդեպ, երբեմն աբսուրդի հասնող։ Նրանք առանց բացառության գիտակցում են, որ Արմենի, իմ, կամ մեր նման ուրիշների դեպքում, նրանք օրենքի և իրավունքի հետ կապ չունեցող, բռի և կոպիտ պատվեր են կատարում, սակայն շարունակում են այն կատարել ստրուկի հնազանդությամբ։ 

 

Քննիչներն ու դատախազը, որոնք դատական նիստերին պարզապես կորցնում էին իրենց և չէին կարողանում սեփական որոշումները փաստարկել։ Դատավորները, որոնք մեր պաշտպանական թիմի փաստարկների ծանրության տակ ստիպված էին լինում ընդունել իմ կալանավորման անհեթեթությունը, սակայն «խորհրդակցական սենյակ» հեռանալուց հետո ինչ-որ մոգական հնարքով (ենթադրաբար, մի կարևոր տեղից զանգ ստանալով) փոխում էին իրենց դիրքորոշումը, և աչքերը գետնին հառած, արագ կարդալով դատական որոշման միայն եզրափակիչ մասը, փախնում էին դատարանի դահլիճից։ 

 

Ինչն է նրանց ստիպում ծառայել որպես հնազանդ գործիք նորօրյա սուլթաններին

 

Օսմանյան սուլթանները մի քանի տասամյակում բազմաթիվ նվաճված երկրներից նրանց ժողովորդներին հնազանդության մեջ պահելու համար ստեղծեցին ենիչերիների կորպուսը։ Ենիչերիների կորպուսը համալրելու համար քրիստոնյա մանկահասակ տղաներին խլում էին իրենց ընտանիքներից, բռնի մահմեդականացնում էին և մեծացնում էին ստրկության մեջ։ Մեծացնելով, նրանք ահարկու ռազմիկներ էին դառնում սակայն շարունակում էին մնալ Սուլթանի ստրուկներ՝ իրավունք չունեին ունենալ սեփականություն, ընտանիք, բարեկամներ, կորպուսից դուրս ընկերներ, կամ կյանքի որևէ դրևորում։ Այս ռազմիկները որքան սարսափազդու էին, այնքան էլ հնազանդ Սուլթանին, և ավելի քան երեք հարյուրամյակ հանդիսացան նրա իշխանության գլխավոր ռազմական հենասյունը, մինչև 1830 թվականի լուծարվելը։

 

Թվում է, թե այդ ժամանակներից արդեն երկու դար է անցել, մեր ժամանակներում ստրկություն գոյություն չունի, մարդիկ ազատ ընտրության հնարավարություն ունեն (ի թիվս այլոց, կարող են տեղափոխվել մասնավոր հատված): Ինչն է ապա նրանց ստիպում ծառայել որպես հնազանդ գործիք նորօրյա սուլթաններին, ինչն է ստիպում ամեն օր խախտելով օրենքը, կայացնել ապօրինի որոշումներ, որոնք մարդկային կյանքեր են արժենում, դժբախտություն են բերում, առանց որևէ մեկին օգուտ տալու։ 

Այս հարցը չունի միարժեք պատասխան, բայց գոյություն ունեն մի քանի գործոններ, որոնք հավաքական կարող են բացատրել այս ֆենոմենրը։ 

 

Դիկտատորական սահմանադրությունը և նրան միահեծան վերահսկող անձը

 

  1. Նախ, իրար հաջորդող իշխանությունները Հայստանում (և թերևս հետխորհրդային բոլոր երկրներում) փորձել են իրավապահ համակարգ ներգրավել մարդկանց, որոնք ոչ այդքան աչքի են ընկնում բարձր իրավագիտակցությամբ, որքան ենթարկվլեու պատրաստակամությամբ։ Ժամանակի ընթացքում, այս համակարգը ցեմենտվել է, և ինչ-որ իմաստով նրա ահամար արդեն կարևոր չէ, թե ում հրահանգներն է այն կատարում՝ կարևոր է, որ դրանով այն ապահովի սեփական կայունությունը և համակարգային անխաթարությունը։

 

  1. Երկրորդը, մենք նախորդ իշխանություններից ժառանգություն ենք ստացել դիկտատորական սահմանադրություն, որը հնարավորություն է տալիս խորհրդարանական մեծամասնությանը (կամ նրան վերահսկող անձին) ժամանակի ընթացքում իր միահեծան վերահսկողության տակ վերցնել ողջ իրավական համակարգը՝ քննչական մարմինները, դատախազությունը, դատարանների եռաստիճան համակարգը և նույնիսկ Սահմանադրական դատարանը։

 

Սա տեղի է ունենում մեր աչքի առաջ, և մոտենում է իր ավարտական փուլին, երբ դատախազությունը և վճռաբեկ դատարանը գրավելուց հետո, գործող իշխանությունը պատրաստվում է նաև վերջնականապես գրավել Սահմանադրական դատարանը, համալրելով այն իր անվերապահ կամակատարներով։ Այսպիսի իրավապահ համակարգում, այլևս չկան զսպումներ և հակակշիռներ, այն սկսում է գործել որպես մեկ մոնոլիտ և դակում է իրեն վերևից իջեցված որոշումները։ 

 

Ծուռ հայելիների «ժողովրդավարական» թագավորությունը` Հայաստանը

 

Այս մռայլ համայնապատկերում առանձին քննարկման է արժանի դատավորների հարցը։ Թվում է, թե Սահմանադրությունը երաշխավորում է նրանց անկախությունը, քանի որ նրանք նշանակվում են անժամկետ, և ոչ թե  խորհրդարանական մեծամասնության կողմից, այլ երկրի նախագահի՝ ԲԴԽ ներկայացմամբ։ Բայց ծուռ հայելիների «ժողովրդավարական» թագավորությունում, որում մենք այսօր հայտնվել ենք, երկրի նախագահը վարչապետի կողմից պարզապես նշանակված շարքային պաշտոնյա է, ԲԴՀ-ն գրավված է ճարտարախոս Գագիկ Ջահանգիրյանի ձեռամբ, դատավորները նշանակման օրից սկսած սարսափում են կարգապահական վարույթներից, հնարավոր պաշտոնանկություններից, իրենց հարազատների և մերձավորների դեմ հարուցվելիք քրեական գործերից (որոնք պետք է քննեն իրենց պես սարսափած դատավորները): 

 

Ստացվում է, որ ենիչերիների կորպուսի վերացումից երկու հարյուր տարի էլ անց կոլլեկտիվ ստրկությունը հնարավոր է՝ ավելին, այն «դատաիրավական» բարեփոխումների ճոռոմ անվան տակ, միջազգային դրամաշնորհներով և տեխնիկական աջակցությամբ, վարպետորեն իրականացվել է «հաղթանակած ժողովրդավարության» թագավորությունում։ 

 

«Կոլեկտիվ ինքնախաբեություն»

 

Ուշադիր ընթերցողը այստեղ հարց կտա՝ բայց չէ որ մենք սաուլթանություն չենք, և նույնիսկ թագավորություն, չէ որ մենք ունենք ժողովրդի կողմից ընտրված վարչապետ և խորհրդարանական մեծամասնություն, չէ որ ժողովուրդն էլ ընդունակ է փոխել նրանց, եթե նրանք իսկապես այդպիսի վատն են, և փորձում են նրան առօրյա ստրկության մեջ պահել։ 

 

Ճակատագրի դառը հեգնանք է սակայն, որ ժողովուրդը (կամ նրա ակտիվ մեծամասնությունը) արդեն երկու անգամ անվերապահ և անսահմանափակ իշխանություն է տվել կառավարող խմբին։ Ընդ որում, եթե առաջին անգամ դա համընդհանուր ոգևորության, դրական ակնկալիքների, անցյալի մերժման ֆոնին էր, ապա երկրորդ անգամ սա պարադոքս էր, եթե չասենք «կոլեկտիվ ինքնախաբեություն»։ 

 

Հույս դնել, որ կար «ժողովրավարական» մեխանիզմներով, 5 տարին մեկ ընտրությունների գնալոց, հնարավոր է փոխել այս իարականությունը միամտություն է՝ իշխանությունը, մեկ անգամ իրեն ենթարկելով իրավապահ համակարգը, ընդունակ է նրա միջոցով հնազանդության մեջ պահել հասարակության պակաս կրթված մեծամասնությունը, և նրա միջոցով պարբերաբար վերարտադրվել, ֆորմալ տեսանկյունից պահպանելով «ժողովրդավարության» շղարշը։ Եթե ինչ-որ մեկը կասկածում է, թող ուսումնասիրի 20-րդ դարի օրինակ Մեքսիկայի պատմությունը, որը ֆորմալ իմաստով ունենալով «ժողովրդավարական» ընտրություններ, իրականանում մոտ 70 տարի ունեցել է միակուսակցական իշխանություն։ 

 

Նույնը կլինի նաև մեզ մոտ, եթե մենք չգիտակցենք մեզ պարտադրված խաբեությունը, և հասկանանք, որ առաջնայինը օրենքի իշխանությունն է, մեր անհատական, կոլեկտիվ և ազգային իրավունքները, և ամեն օր հետևողականօրեն պայքարենք օրենքի իշխանության և անկախ դատական համակարգի համար։ 

 

Արմենի պայքարն անավարտ է. մենք պետք է շարունակենք այն

 

Արմենն ինձ ասում էր, որ ինքը պայքարելու է մինչև վերջ, և չի հանձնվելու։ Նա իսկապես պայքարեց մինչև իր վերջին շունչը և պայքարին տվեց ամենաթանկը՝ իր կյանքը։ Նրա պայքարը սակայն անավարտ է, և մենք պետք է շարունակենք այն։ Այս պայքարի վերջը չպետք է լինի Արմենի, իմ, ու մեր նմանների վերջը, այլ իրապես արդար, ազատ և հզոր Հայաստանը։ Միացեք այդ պայքարին յուրաքանչյուրդ իր տեղում, ու մի թույլ տվեք, որ մեր մեջի ստրուկը հաղթի ազատ մարդուն։ 

 

Ավետիք Չալաբյան

17 հուլիսի, 2022

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկ

 

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025