Նյու Յորքում տեղի է ունենում բողոքի ակցիա, որի մասնակիցները պահանջում են 2014 թվականին հուլիսի 17-ին աֆրոամերիկացի Էրիկ Գարների մահվան հանգամանքների «արդար հետաքննություն»: Այս մասին տեղեկացնում է Orer.am-ը` վկայակոչելով TASS–ին:
Սևամորթը մահացել է, երբ ոստիկանության աշխատակիցներն, ովքեր փորձել են նրան ձերբակալել, տապալել են նրան գետնին` բռնելով կոկորդից:
Ատենակալների Ժյուրին որոշում է կայացրել քրեական գործ չհարուցել ոստիկան Դենիել Պանտալեոյի դեմ` նրա գործողություններում չգտնելով ոչ մի հակաօրինական քայլ: