Yerevan, 01.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Տանկային բիաթլոնի աշխարհի առաջնությանը հնարավորություն տվեցինք թշնամուն` մեզ ավելի լավ ճանաչել. Հայաստանի հավաքականի անդամներ

Մերձմոսկովյան Ալաբինոյում անցկացված տանկային բիաթլոնի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի թիմային մրցումներում երկրորդ տեղը զբաղեցրած Հայաստանի 12 անդամից բաղկացած հավաքականի անդամներ Սանասար Ծառուկյանը, Գոռ Կարապետյանը և Գևորգ Պալոյանը Tert.am-ի հետ զրույցում ներկայացրին իրենց տպավորությունները մրցույթից, սպասելիքներն ու գրանցած արդյունքի շուրջ հայության արձագանքը: «Չնայած նրան, որ Ադրբեջանը շատ վաղուց է տեսել մեր հնարավորությունները, բայց մենք հնարավորություն տվեցինք թշնամուն մեզ ավելի լավ ճանաչելու և իմանալու, որ գործ ունի մասնագետների հետ»,-ասաց մեխանիկ-վարորդ, շարքային Գոռ Կարապետյանը: Վերջինիս խոսքով՝ իրենք շատ լավ են վերապատրաստվել են Հայաստանում, բայց ի սկզբանե տեսնելով հակառակորդին՝ մտածել են, որ նրանք ավելի հզոր են: Գոռ Կարապետյանը նաև նշեց, որ առաջին հորիզոնականը զբաղեցրած Ռուսաստանը մրցույթին մասնակցել է ավելի նոր մոդելի տանկով, քան Հայաստանի հավաքականի տանկն էր. «Եվ մեր անձնակազմի շնորհիվ գրավեցինք երկրորդ հորիզոնականը, բայց կարող էինք գրավել նաև առաջին հորիզոնականը»: Հանգամանքը, որ մրցույթին զուգահեռ իրավիճակը լարված էր հայ-ադրբեջանական սահմանին, Գոռի խոսքով, էլ ավելի պարտավորեցնող էր. «Այս իրավիճակում մեզ համար հաղթանակը շատ ավելի մեծ դեր էր խաղում: Գիտակցում էինք, որ մեզ հետևում է նաև մեր հակառակորդը, չնայած նրան, որ Ադրբեջանը շատ վաղուց է տեսել մեր հնարավորությունները: Պատասխանատվությունն ավելի մեծ էր, քան երբևէ»: Ցուցաբերած արդյունքների մասին էլ հավաքականի անդամն ասաց, որ բավարար է գնահատում և համոզմունք հայտնեց, որ եթե մրցող տեխնիկաները հավասար հնարավորությունների լինեին, ապա Հայաստանն առաջին հորիզոնականը կգրավեր: Հավաքականի մեկ այլ անդամ, Երրորդ անձնակազմի նշանառու-օպերատոր, շարքային Սանասար Ծառուկյանն էլ նշեց՝ արդյունքները սպասելի էին, բայց այդ աստիճանի չէ, որովհետև մրցակիցները շատ ուժեղ էին: «Նրանք ևս շատ պատրաստված էին, մեզնից ավելի փորձառու: Բայց ստացվեց հակառակը, մենք սովորական զինվորներով սկսեցինք իրենցից ավելի շատ բան իմանալ: Այնպես ստացվեց, որ առաջին տեղը ևս կարող էինք զբաղեցնել, բայց մրցակցությունը դժվար էր, հետո մեր տանկն ավելի հին մոդելի էր»,-ասաց նա: Իսկ մրցույթի ընթացքում ունեցած ապրումների մասին Սանասարն ավելացրեց. «Երբ տեղի էին ունենում մրցումները, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը բավականին լարված էր, մենք երբ տեղեկացանք, որ Հայաստանում նման մթնոլորտ է, սկզբում նեղսրտեցինք, որ մենք այդ պահին Հայաստանում չենք։ Հետո մեր մեջ հասկացանք, որ եթե մենք արդյունքի հասնենք, ամբողջ աշխարհը կիմանա, ու եթե ամբողջ աշխարհն իմանա, Ադրբեջանն էլ կիմանա, որ եթե 12 հոգին 12 պետության դեմ լավ արդյունք է ցույց տալիս, ուրեմն ամբողջ Հայաստանը կարող է մի Ադրբեջանի դեմ ավելի մեծ արդյունք ցույց տալ: Եվ այդ ոգևորությամբ մենք անցանք եզրափակիչ: Հետո մեզ ասացին, որ Ադրբեջանից գեներալներ են գալու և դիտեն մեր ելույթը: Դա մեզ ոչ թե ոգևորեց, այլ ցանկացանք ցույց տալ, թե սովորական հայ զինվորն ինչ կարող է անել: Ու ավելի շահագրգռված այդ ամենն արեցինք: Վերջում էլ մի ադրբեջանցի գեներալ մեզ կանգնեց և ասաց՝ «молодцы армяне»»: Սանասարը նաև ներկայացրեց տպավորություններն արդեն Զվարթնոց օդանավակայանում, երբ իրենց դիմավորելու էին եկել պաշտոնյաներ և այլ քաղաքացիներ. «Հեռուստացույցով շատ եմ տեսել, երբ մարզիկները գալիս են ու նրանց ինչպես են դիմավորում, երբ ինչ-որ հաջողությունների են հասնում: Միշտ այդ պահն ինձ ոգևորել է, ու երեկ եկել էր այդ պահը, և կարող եմ ասել, որ մեզ երևի ավելի լավ են դիմավորել, ինչի համար շատ ուրախ եմ։ Այդպիսի զգացողություններ իմ կյանքում երբեք չէի ապրել»: «Պատրաստ եմ և շատ եմ ուզում շարունակել իմ գործը: Սա ոչ թե միայն մեր հաղթանակն է, այլ մեր ամբողջ ազգի հաղթանակը, և թող մեր ամբողջ ազգն իմանա, որ մեզ նման շատ զինվորներ կան, որոնք մեր ժողովրդի խաղաղությունն են պահում: Իրենք թող համոզված լինեն, մինչև վերջին կաթիլը մենք իրենց կողքին ենք ու նման բազում հաղթանակներ դեռ կունենանք»,-ասաց անձնակազմի նշանառու–օպերատորը։ Իր հերթին տանկի հրամանատար, կրտսեր սերժանտ Գևորգ Պալոյանն էլ նկատեց. «Մեր շանսերը բավարարում էին եզրափակիչ անցնելու համար, բայց երկրորդ տեղի համար մտածում էինք, որ դժվար կլինի: Սակայն այդ ընթացքում երկրում տիրող իրավիճակը մեզ էլ ավելի զգոն էր պահում, մենք գիտակցում էինք, որ այդ հաղթանակը մեզ պետք է: Մեր տղաները շատ պատրաստված էին, մենք ավելի դժվար պայմաններում էինք պարապել, և փորձը ցույց տվեց, որ Ղազախստանի, Բելառուսի և Չինաստանի թիմերը չկարողացան մեզ հետ մրցել: Մեր տղաների թե՛ գրագետ լինելը, թե՛ շահագործման պայմաններին լավ տիրապետելը ցույց տվեցին, որ մեր տղաները ոչնչով չեն զիջում նրանց թիմերին, չնայած նրանք տարիքով ավելի մեծ էին և ավելի շատ փորձ ունեին»: Տանկի հրամանատարը ևս տպավորված էր վերաբերմունքից, որին արժանացել է հավաքականը հայրենիքում. «Ժողովուրդը, որ մեզ ոգևորում էր, արդեն իսկ ցույց էր տալիս, որ մենք հաղթելու ենք: Իհարկե, չէինք սպասում, որ նման բարձր մակարդակով մեզ կդիմավորերին: Օդանավակայանում մեր պաշտպանության նախարարի և Գլխավոր շտաբի պետի ներկայությունը մեզ պարտավորեցրեց, որ հաջորդ տարի եթե մասնակցենք, անպայման առաջին տեղի հաղթանակը պետք է բերենք Հայաստան: Դա նաև ցույց տվեց, թե որքան մեծ է ուշադրությունը մեր հայ զինվորի, մեր բանակի վրա: Աննկարագրելի իրավիճակ էր մեզ մոտ»: Հիշեցնենք, որ Տանկային բիաթլոնի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի թիմային մրցումներում երկրորդ տեղն զբաղեցրած Հայաստանի հավաքականը Т-90 տանկ է շահել: Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը՝ բիաթլոնին մասնակցել է 12 երկրի հավաքական՝ Անգոլա, Հայաստան, Բելառուս, Վենեսուելա, Հնդկաստան, Ղազախստան, Ղրղըզստան, Չինաստան, Քուվեյթ, Մոնղոլիա, Ռուսաստան, Սերբիա, ավելի քան 20 երկիր մասնակցել է դիտորդի կարգավիճակով:      
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine