Yerevan, 23.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումը կարող է վճռորոշ դառնալ՝ որոշելով Հրվ. Կովկասում խաղաղության գործընթացի ապագան. Բրյուսելը փորձում է գործընթացից դուրս մղել Մոսկվային. Коммерсантъ

Politics

ՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, այն այսուհետ ԱՆՎՃԱՐ է՝ https://4q5w.short.gy/Solaron-old

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները երեքշաբթի Մոսկվայում կանցկացնեն սահմանազատման և անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ նիստ։ Բայց գլխավոր իրադարձությունը տեղի կունենա հաջորդ օրը՝ Բրյուսելում, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ կհանդիպեն երկու երկրների ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը։ Մոսկվայում բանակցությունները վերաբերելու են տեխնիկական պայմանավորվածությունների իրականացմանը, իսկ Բրյուսելում օրակարգում է լինելու հիմնական չլուծված հարցը. պատրա՞ստ են արդյոք Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագիր կնքել և գիծ քաշել ավելի քան 30 տարվա հակամարտության տակ։ Դիվանագիտական ջանքերի կենտրոնի տեղափոխումը եվրոպական հարթակ կապված է Մոսկվայի միջնորդական ջանքերից երկու կողմերի դժգոհության հետ։ Ուկրաինայում հակամարտությամբ առաջացած աշխարհաքաղաքական առճակատման ֆոնին Բրյուսելը փորձում է օգտվել դրանից՝ Ռուսաստանից գլխավոր խաղաղարարի դերը վերցնելու համար, գրում է Коммерсантъ-ը, որի հոդվածը ներկայացնում ենք ստորև։

Ով՝ Մոսկվա, ով՝ Բրյուսել

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ երեքշաբթի Մոսկվայում կայանալիք սահմանազատման և անվտանգության հարցերով երկու ազգային հանձնաժողովների համատեղ նիստը կլինի այս ձևաչափով երկրորդ հանդիպումը։ Առաջին հանդիպումը կայացել է մայիսի 24-ին երկու երկրների սահմանին, անմիջապես այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը, մայիսի 22-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, Բրյուսելում կայացած բանակցություններից հետո ստորագրել են ազգային հանձնաժողովների ստեղծման վերաբերյալ հրամանագրեր:

Օգոստոսի 30-ին կայանալիք հանդիպման նախաշեմին Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետներ Միխայիլ Միշուստինը և Ալի Ասադովն անցած շաբաթ Չոլպոն Աթայում Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպման շրջանակում քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրագործումը։ Հանդիպման ընթացքում Ալի Ասադովն ընդգծել է փոխվարչապետների գլխավորած եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում ընթացիկ խնդիրների լուծման կարևորությունը։

«Այնտեղ շատ լուրջ աշխատանք է ընթանում։ Հույս ունենք, որ այդպես կշարունակվի մինչև վերջ»,- ասել է Ալի Ասադովը։

«Շատ կարևոր է ապահովել բոլոր որոշումները, որոնք ընդունվել են եռակողմ հանձնաժողովի շրջանակում, որպեսզի թուլացնենք լարվածությունը տարածաշրջանում», - Մոսկվայի դիրքորոշումն ընդգծել է Ռուսաստանի վարչապետը։

Այնուամենայնիվ, չնայած Մոսկվայի միջնորդությամբ ավելի վաղ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կատարմանն ուղղված աշխատանքին, Բաքուն և Երևանն աճող կարիք են զգում բանակցությունները շարունակելու մեկ այլ եվրոպական հարթակում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։

Նախկինում երկու անգամ՝ անցած դեկտեմբերին և այս մայիսին, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին հավաքած Շառլ Միշելն օգոստոսի 31-ին Բրյուսելում կհյուրընկալի Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի երրորդ հանդիպումը, որը կարող է վճռորոշ դառնալ երկու կողմերի համար՝ որոշելով Հարավային Կովկասում խաղաղության գործընթացի հետագա ընթացքը։ 

«Մենք հուսով ենք, որ այս հանդիպմանը կհամաձայնեցվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի նախապատրաստման համար աշխատանքային խմբի ստեղծումը։ Բայց մենք Հայաստանի կողմից այս գործընթացի առումով վարանում ենք տեսնում: Ղարաբաղն այլևս «Ադրբեջանի արտաքին քաղաքականության խնդիր չէ» (չակերտները՝ Tert.am)։ Այս հարցն արդեն «լուծված» (չակերտները՝ Tert.am) է, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն «անցյալում» (չակերտները՝ Tert.am) է։ Մեզ համար այս հարցն արդեն փակ է, հիմա ուզում ենք «քաղաքակիրթ հարաբերություններ» (չակերտները՝ Tert.am) հաստատել»,- Բաքվի հիմնական ակնկալիքները ձևակերպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Իր հերթին, Երևանը նախընտրել է ձեռնպահ մնալ Բրյուսելում կայանալիք հանդիպման մասին հայտարարություններից։ «Արդյունքներից հետո կտարածվի համապատասխան հաղորդագրություն, որը կտրամադրի համապարփակ տեղեկատվություն քննարկված թեմաների վերաբերյալ»,- տեղեկացրել է ՀՀ կառավարության ղեկավարի գրասենյակի մամուլի ծառայությունը:

Ո՞ր ճանապարհը կտանի դեպի խաղաղություն

Մոսկվայում և Բրյուսելում հանդիպումները տեղի կունենան հայ-ադրբեջանական հակամարտության գոտում օգոստոսի ամբողջ ընթացքում նկատվող աճող լարվածության ֆոնին։ Արդեն ամսվա սկզբին այնտեղ տեղի ունեցավ մի իրադարձություն, որը չի կարելի սովորական բախում անվանել՝ ադրբեջանական զինուժը ռազմական գործողություն է իրականացրել Ղարաբաղի Սարիբաբա բարձունքի տարածքում։ Բաքվում այն անվանել են «Հատուցում» հատուկ գործողություն՝ ի պատասխան հայկական զինուժի «գնդակոծության» (չակերտները՝ Tert.am), որի արդյունքում ադրբեջանցի զինվոր է զոհվել։

Դրանից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ղարաբաղյան իրադարձությունները Հայաստանի ղեկավարության կողմից «մի շարք հարցեր են առաջացնում ռուսական ռազմական զորակազմի առնչությամբ»։ Անցյալ շաբաթ Հայաստանի վարչապետը զանգահարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Սակայն երկու ղեկավարների զրույցը չի կարողացել թուլացնել Երևանում տիրող լարվածությունը, որն արտահայտվել է օգոստոսի 23-ին Հայաստանի անկախության 32-րդ տարեդարձի առթիվ Նիկոլ Փաշինյանի ուղերձում։

«Կառավարությունն ամեն օր պայքարում է Հայաստանի Հանրապետության անկախության համար: Անկախությունը մեզ համար անվտանգություն է, որն ապահովող միջազգային կառուցակարգերը բոլորիս աչքի առաջ ճաք են տալիս, և առաջիններից այդ ճաքը ցավոք արտահայտվեց Լեռնային Ղարաբաղում»,- ասել էր Փաշինյանը:Ըստ ամենայնի, «ճաք տվող» միջազգային կառույցներ ասելով՝ Նիկոլ Փաշինյանը նկատի ուներ ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Բացի այդ, առանց Ռուսաստանի անունը տալու, Հայաստանի վարչապետը կրկին հիշեցրել էր, որ դաշնակցային պարտավորությունների վերաբերյալ հարցեր են կուտակվել։

«Անկախությունը մեզ համար ամուր դաշնակցային հարաբերություններ են, բայց դաշնակիցները միշտ չէ, որ միայն քեզ են դաշնակից, այլև նրանց, ովքեր դաշնակցում են քո դեմ», - ասել էր ՀՀ վարչապետը:

Իր հերթին, ադրբեջանական կողմը դժգոհ է 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների կատարման ձգձգումից:

«Կոմերսանտ»-ի զրուցակիցները Երևանից խոստովանում են, որ Մոսկվայում և Բրյուսելում բանակցությունների նոր փուլի նախօրեին իրավիճակը Հայաստանի օգտին չէ։ Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը նշել է, որ Երևանի համար գնալով բարդ իրավիճակում Եվրամիությունը, որը հավակնում է լինել միջնորդ, ինչպես և Միացյալ Նահանգները, ապավինում է հակամարտության լուծմանը, որը կհանգեցնի 2025 թվականի նոյեմբերից հետո ռուս խաղաղապահների դուրսբերմանը Լեռնային Ղարաբաղից:

«Ուստի Եվրամիությունը շահագրգռված է, որ Երևանն ու Բաքուն բրյուսելյան բանակցություններում պայմանավորվեն Ադրբեջանի կազմում Ղարաբաղի ինքնավար կարգավիճակի շուրջ, որպեսզի դրանից հետո իրական բանակցություններ սկսվեն այս ինքնավարության պարամետրերի շուրջ»,- ասել  է Բենիամին Պողոսյանը։

Իր հերթին, ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի համանախագահ Ֆարիդ Շաֆիևը հաստատել է, որ Բաքվի համար առաջնահերթությունը Բրյուսելի բանակցություններում լինելու է Երևանի հետ խաղաղության համաձայնագրի հարցը։

«Ռուսական փորձագիտական համայնքը հարց է տալիս՝ ինչո՞ւ Հայաստանն ու Ադրբեջանը Բրյուսելում այլընտրանքային հարթակ բացեցին բանակցությունների համար, երբ արդեն կա ռուսական ուղղությունը։ Նախ՝ Բրյուսելի բանակցությունները չեն նշանակում հրաժարում ռուսական հարթակից։ Երկրորդ՝ ԵՄ-ն երկու երկրներին էլ առաջարկում է կոնկրետ տնտեսական աջակցություն, և, մասնավորապես, Հայաստանը մեծ հույսեր է կապում Բրյուսելի ներդրումների հետ։ Երրորդ, չնայած 2021 թվականի հունվարի 11-ի փաստաթղթի վրա Ռուսաստանի նախագահի ստորագրությանը, Հայաստանը վերջին մեկ տարվա ընթացքում ձգձգում է Ադրբեջանի արևմտյան շրջաններից Նախիջևան հաղորդակցությունների բացման գործընթացը, որը նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարություն 9-րդ կետով: Բաքուն հիասթափված է առաջընթացի բացակայությունից. սա ևս մեկ պատճառ է, որ բանակցային ուղին գործարկվել է Բրյուսելում»,- եզրափակել է փորձագետը։

IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” Award