Yerevan, 05.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀԱԿ-ը կողմ կքվեարկի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը. Լևոն Զուրաբյան

Politics
Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիր վավերացնելու հարցը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ հարցը Հայաստանի համար ունի եթե ոչ ճակատագրական, ապա առնվազն ռազմավարական նշանակություն։ «Եթե մենք լինեինք իշխանություն, մենք չէինք խաղա երկակի խաղ Արևմուտքի և Ռուսաստանի միջև, այսինքն՝ չէինք փորձի Մոսկվային ասել այն, ինչ դուր է գալիս Ռուսաստանին, իսկ Բրյուսելին ասել այն, ինչ դուր է գալիս Արևմուտքին: Մենք չէինք ընդգրկվի երեք տարվա բանակցությունների մեջ, որը մեկ օրվա մեջ ջուրն էինք գցելու և նվաստացուցիչ շրջադարձ կատարելու դեպի Մաքսային միություն` կորցնելով Արևմուտքի վստահությունը և Ռուսաստանի հարգանքը: Եթե մենք լինեինք իշխանություն, մենք ժողովրդից չէինք թաքցնի ոչ՛ եվրաասոցացման, ոչ՛ էլ Մաքսային կամ Եվրասիական տնտեսական միության բանակցությունների ընթացքը»,-ասաց Լևոն Զուրաբյանը և հավելեց, որ իրենց նպատակը կլիներ ապահովել Հայաստանում եւ տարածաշրջնում Ռուսաստանի եւ Արեւմուտքի շահերի ներդաշնակեցումը, այլ ոչ թե սերմանել շահերի բախում, ինչին իրականում ծառայեց իրեն խորամանկ պատկերացնող իշխանությունների անհեռատես եւ անվստահելի քաղաքականությունը: Շարունակելով խոսքը Լևոն Զուրաբյանն ասաց. «Մենք վստահ ենք, որ շրջահայաց քաղաքականությամբ հնարավոր էր հասնել ինչ-որ փոխզիջումային լուծման, շարունակելով վստահելի դաշնակցի հարաբերությունները Ռուսաստանի հետ, միևնույն ժամանակ պահպանելով Եվրոասոցացման պայմանագրի և՛ քաղաքական, և՛ տնտեսական մասի արդյունավետ համագործակցության որոշ դրույթներ, կամ առնվազն նվազագույնի հասցնել Հայաստանի կրած վնասները։ Այդ ամենը հնարավոր էր 2010-2014 թվականներին ընկած այն ժամանակաշրջանում, երբ հարաբերությունները Արևմուտքի և Ռուսաստանի միջև դեռ սրված չէին և դեռ չէին վերածվել նոր Սառը Պատերազմի։ Այսօր, իհարկե դա այլևս հնարավոր չէ, և մենք որոշում կայացնելիս պետք է որպես ելակետ ընդունենք այս պահին ստեղծված իրողությունները և առաջնորդվենք Հայասատանի գերագույն պետական շահերով և մեր ժողովրդի առավելագույն ապահովության նկատառումներով»: ՀԱԿ խմբակցության ղեկավարը խորհրդարանում կրկին թվարկեց, թե ինչ կանեին իրենք՝ Հայ Ազգային Կոնգրեսը, եթե այս պահին լինեին իշխանություն։ «Այդ հարցին պատասխանելու համար մենք առաջնորդվում ենք հետևյալ իրողություններով. Իրականում, ԵՏՄ-ին անդամագրվել կամ չանդամագրվելը Հայաստանի համար ճակատագրական նշանակություն ունեցող ընտրություն է՝ քաղաքական երկու գործընթացների միջև, որոնցից յուրաքանչյուրն ունի հստակորեն կանխատեսելի և խորը հետևանքներ մեր երկրի անվտանգության համար։ Ղարաբաղյան չլուծված խնդիրը, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից պատերազմի սանձազերծման մշտապես առկա, իսկ վերջին տարիներին նաև ավելի իրական դարձած վտանգը՝ նույն այդ երկրների կողմից իրականացվող շրջափակման պայմաններում, տարածաշրջանային և աշխարահաքաղաքական այլ հակամարտություններն ու զարգացումները ստեղծել են Հայաստանի և Ղարաբաղի համար վտանգավոր իրավիճակ։ Ակնհայտ է, որ Հայաստանը այս մարտահրավերներին դիմակայելու համար պետք է շարունակի մաս կազմել 1990-ների հայ-ռուսական մի քանի պայմանագրերի հիման վրա ստեղծված անվտագության համակարգին։ Ակնհայտ է, որ տեսանելի ապագայում անվտանգության այս համակարգին որևէ այլընտրանք չկա, ինչը ընդունվում է տարածաշրջանով զբաղվող բոլոր, այդ թվում` նաև արևմտյան փորձագետների և դիվանագետների կողմից: Հայաստանին ոչ ոք ՆԱՏՕ-ում չի սպասում: Բացի այդ, Արևմուտքը, Հարավային Կովկասում չունենալով ռազմական միջամտության որևէ հնարավորություն, տեսանելի ապագայում չի կարող անվտանգության երաշխավորի դեր ստանձնել ո՛չ Հայաստանի և Ղարաբաղի, և ո՛չ էլ տարածաշրջանի համար: Այսօրվա ստեղծված իրողություններում հնարավոր չէ միաժամանակ Ռուսաստանի հետ լինել անվտանգության մի համակարգում, և Արևմուտքի հետ մեկ այլ՝ տնտեսական համակարգում: Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակամարտության աճի պայմաններում, որը վերջին ամիսներին վերածվել է բառացիորեն Սառը Պատերազմի, Ռուսաստանն, ըստ էության, պայմանավորում է անվտանգության համակարգում անդամակցությունը և Ռուսաստանի հետ անարգել տնտեսական համագործակցությունը՝ ԵՏՄ-ում անդամակցությամբ: Որոշումը կայացնելիս աչքի առաջ պետք է ունենալ նաև այն, ինչ կատարվեց Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի հետ, որոնք բոլորն, առանց բացառության, հայտնվել են մարդկային և տարածքային մեծ կորուստներ պատճառած հակամարտությունների և տնտեսական արգելքներով կամ պատժամիջոցներով պայմանավորված բարդությունների մեջ, և տեսանելի ապագայում դրանից որևէ ելք չի երևում: ԵՏՄ-ի անդամակցությունը զուտ տնտեսական առումով ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր, ընդորում, ձեռքբերումների և կորուստների բալանսը բավական դժվար է հաշվարկել: Դրական կողմերից է Ռուսաստանի և ընդհանրապես Եվրասիական միության շուկայի հասանելիության շարունակականությունը Հայաստանի համար, քիչ թե շատ էժան պայմաններով էներգակիրների, այդ թվում` գազի մատակարարումը (նկատի ունեմ գազի գինը հայ-վրացական սահմանին), ՌԴ աշխատաշուկայի հասանելիությունն ու տրանսֆերտների անխափանությունը: Բացասական կողմերից է ԵՏՄ-ի հետ ընդհանուր սահման չունենալու պայմաններում Եվրոասոցացման գոտում գտնվող Վրաստանի հետ մաքսային ռեժիմների տարբերությունը եւ դրա հետ կապված անորոշությունները, երրորդ երկրների հետ առաջացող մաքսային պատնեշը, դրա հետ կապված որոշ ապրանքների թանկացումները, Ռուսաստանի անկայուն ֆինանսական վիճակի ազդեցությունը: ԵՏՄ-ի փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ միության անդամակցության հետ կապված կանոնադրական պարտավորությունները և սահմանափակումները, կրելով բացառապես տնտեսական բնույթ, համապատասխանում են միջազգային նույնանման տնտեսական կազմակերպությունների ստանդարտներին: Բոլոր կարևոր որոշումները, համաձայն պայմանագրի, ԵՏՄ անդամ երկրներն ընդունում են կոնսենսուսով: Բացի դրանից, համաձայն պայմանագրի 118-րդ հոդվածի, ցանկացած պահի անդամ երկրները կարող են միությունից դուրս գալու հայտ ներկայացնել և մեկ տարվա մեջ ավարտել այդ գործընթացը: Անկախության կորստի մասին բոլոր խոսակցությունները, հետևաբար, հուզականության ոլորտից են, իսկ ինքնիշխանության իրական կորուստը կապված կլինի ոչ թե ԵՏՄ-ի կանոնադրության, այլ` այն հանգամանքի հետ, որ Հայաստանի իշխանությունները չլինելով ընտրված եւ լեգիտիմ, ուստի` չունենալով ժողովրդի մանդատը, ԵՏՄ-ում ներկայանում են ոչ թե պահանջներ և հարցեր բարձրացնողի, այլ` ենթարկվողի և հրամաններ կատարողի դերում: Ելնելով վերոշարադրյալից, ինչպես նաև Հայաստանի Ժողովրդական կուսակցությունում, Վերակազմավորյալ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունում, Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունում և ԱԺ «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցությունում տեղի ունեցած քննարկումներից, լիազորված եմ վերոհիշյալ կուսակցությունների անունից հայտարարել, որ խմբակցությունը կողմ կքվեարկի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրին: Միևնույն ժամանակ, մենք հասկանում ենք, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումը պարունակում է նաև որոշակի ռիսկեր ու վտանգներ: Դրանք հիմնականում կապված են ԵՏՄ-ի ապագայի անորոշության և Ռուսաստանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցների հետ: ԵՏՄ-ի կայացումը, սակայն, ինքնաբերաբար կլուծի նաև Հայաստանի անդամակցության շարունակման նպատակահարմարության հարցը: Ամենամեծ վտանգը, այնուամենայնիվ, կապված է Հայաստանում ոչ լեգիտիմ իշխանության գոյության հետ, որը չի կարողանա ԵՏՄ-ում պատշաճ կերպով պաշտպանել Հայաստանի ազգային շահերը: Հետևաբար, ԵՏՄ-ի անդամակցությունը առավել օրակարգային է դարձնում Հայաստանում լեգիտիմ իշխանության ձևավորման խնդիրը, որն առանց այդ էլ Հայաստանի օրակարգում գլխավոր խնդիրն է: Ինչպես ցանկացած միջազգային կազմակերպությունում, ԵՏՄ-ում ևս Հայաստանին սպասում է ծանր պայքար սեփական շահերի համար, մի գործ, որն իր վրա կարող է վերցնել միայն ժողովրդի վստահությունը վայելող և համարձակ իշխանությունը: Նույն համարձակցությունը պահանջվում է նաև Արևմուտքի, մասնավորապես, ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ անկաշկանդ քաղաքական ու տնտեսական համագործակցության զարգացման համար:
IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe