ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերին հայտնել է, որ ԱՄՆ-ն անկություն չունի և մտադիր էլ չի մեկուսացնել Ռուսաստանին: Այս մասին տեղեկացնում է Orer.am–ը` վկայակոչելով TASS–ին:
«ԱՄՆ-ն վստահ է, որ Ռուսաստանը կարող է վերականգնել փոխհարաբերությունները և վերականգնել վստահությունն իր հանդեպ, եթե նա հաստատի խաղաղությունը և միջոցներ ձեռնարկի` Մինսկի արձանագրությունները կատարելու,Ուկրաինայի արևելքում բռնության աջակցումը կանխելու, զենքը և գրոհայիններին դուրս բերելու համար»,-հայտնել է Քերին:
Քերին նաև հայտնել է, որ ԱՄՆ-ն և այն երկրները, որոնք աջակցում են Ուկրաինայի գերիշխանությանը, չեն ձգտում առերեսման։