Yerevan, 09.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Պետք է պատրաստ լինենք ռուսաստանաբնակ մեր հայրենակցների ավելի մեծ հոսքին. Զարեհ Սինանյան

Blog

Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ

Ուկրաինայում Ռուսաստանի կողմից ռազմական գործողության սկզբից ի վեր դեպի Հայաստան Ռուսաստանի քաղաքացիների մեծ հոսքին զուգահեռ շատ ավելի պատրաստ պետք է լինել ռուսաստանաբանակ  մեր հայրենակիցների ավելի մեծ հոսքին, մի բան, որին դեռ ականատես չենք եղել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ նշելով, որ այս շրջանում Ռուսաստանից Հայաստան տեղափոխվելու ցանկություն ունեցող հայերի թիվը շատ ավելի մեծ է՝ համեմատած անցյալ տարիների:

«Ընդհանուր առմամբ 2019-2022 թվականների ընթացքում մեր գրասենյակին հայրենիք վերադառնալու հարցերով դիմել, այցելել, զանգել են ավելի քան 11000 հայրենակիցներ, որոնցից 5000-ը՝ ընթացիկ տարվա 6 ամիսներին: Մեր կողմից բոլոր հարցերին տրամադրվել են պատասխաններ, հատուկ խորհրդատվություններ, կազմակերպչական, սոցիալական, առողջապահական աջակցություն: Հարցումները հիմնականում վերաբերվել են ՀՀ քաղաքացիություն կամ կացության կարգավիճակ ձեռք բերելուն, գրանցման (7000), կրթական (600), առողջապահական (600), աշխատանքի տեղափոխման (1000), սոցաջակցության (1000), գույքի տեղափոխության (500) և այլ հարցերին: Դիմումների գերակշիռ մասը ստացվել է Ռուսաստանից, Լիբանանից, Սիրիայից, ԵՄ երկրներից և ԱՄՆ-ից»,-ասաց Սինանյանը:

Նա ընդգծեց, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության անցկացման սկզբից ի վեր դեպի Հայաստան մեծ թվով հոսքը կառավարելի դարձնելու  համար հանձնակատարի գրասենյակի  և կառավարության ջանքերով ստեղծվել են աշխատանքային խմբեր առավելագույն դրական արդյունք ապահովելու համար:

Ըստ նրա՝ հիմնական հոսքը, իհարկե, Ռուսաստանի Դաշնությունից է, և ժամանողներից շատերն էլ բարձր կարողություններ ունեցող մասնագետներ են: Այդ իմաստով, իհարկե,  նրանք մեծ դեր են խաղում, որ մարդիկ ճիշտ վայրում հայտնվեն, և իրենց խնդիրները արագ լուծումներ ստանան:

«Հայաստան վերադարձած 334 ուկրաինահայ ընտանիք դիմել է աջակցության փաթեթի համար, որը մեր գրասենյակն իրականացնում է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության հետ համագործակցությամբ:  Նշեմ, որ մեր գրասենյակի գործունեության 3 տարիների ընթացքում առողջապահական հարցերով մեզ դիմել են 600 հայրենադարձներ: Նրանք մեծամասամբ եղել են Սիրիայից, Լիբանանից և Ուկրաինայից: Բոլոր դիմողներին մատուցվել են առողջապահական ծառայություններ, այդ թվում՝ բարդ վիրահատական միջամտություններ և համապատասխան բուժօգնություն»,-ասաց նա:

Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը նշեց, որ իրենց  այս հարցում մեծապես աջակցել են ՀՀ առողջապահության նախարարությունը, Իզմիրլյան բժշկական կենտրոնը, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունը, Հայ բարեգործական ընդհանուր միությունը:

Անդրադառնալով հայրենադարձներին արագ ադապտացնելու հարցին՝ Սինանյանն ընդգծեց, որ  հայրենադարձ 600 երեխաների օգնել են գտնել համապատասխան դպրոց և մանկապարտեզ Երևանում և մարզերում: 25-ից ավելի լիբանանահայ երեխաներ անվճար հիմունքներով այցելել են մասնավոր մանկապարտեզներ: Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի, Հայ բարեգործական ընդհանուր միության և «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնադրամի համագործակցությամբ 74 սիրիահայ ուսանողներ ստացել են ուսման վարձի մասնակի փոխհատուցում: Աջակցել են նաև փաստաթղթերը պատրաստելու և  ինտեգրման փուլը հեշտությամբ անցնելու հարցում:

«Մեր հայրենադարձների կյանքին վերաբերվող գրեթե բոլոր հարցերով մենք զբաղվում ենք, որպեսզի նրանք  ոչ մի բանի կարիք չունենան:  Մենք 7000-ից ավելի խորհրդատվություն ենք տրամադրել ՀՀ քաղաքացիություն կամ կացության կարգավիճակ ստանալ ցանկացող մեր հայրենակիցներին: Օգնել ենք հավաքել, պատրաստել և ամբողջացնել իրենց փաստաթղթերը ու հնարավորինս հեշտ անցնել գործընթացով: Այս հարցերով մեզ դիմել են 20-ից ավելի երկրներից:

Ի դեպ, 2019-2021 թվականներին ՀՀ քաղաքացիություն է ստացել 27 հազար,  մշտական կամ հատուկ կացություն՝ շուրջ 5000 օտարերկրյա քաղաքացի»,-ասաց նա:

Սինանյանը ուրախությամբ նշեց, որ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի շենքի դիզայնը պատրաստ է, շուտով կսկսվեն շինարարական աշխատանքները հենց Երևանի կենտրոնում:

Կառույցը կծառայի որպես համապարփակ ռեսուրս կենտրոն հայրենադարձության բոլոր կարիքների համար և սերտորեն կաշխատի իրենց գործընկերների հետ, ինչպիսին է «Repat Armenia» հիմնադրամը:

Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another