Yerevan, 04.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Բաքուն մերժում է ոչ միայն հիմնարար սկզբունքները. Նալբանդյան

International news
Այս տարի լրացավ Արցախի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ձեռք բերված հրադադարի համաձայնության 20-ամյակը: Չնայած միջազգային հանրության կոչերին՝ ամրապնդելու 1994թ. մայիսի զինանադադարի համաձայնագիրը եւ ամբողջովին իրագործելու 1995թ. փետրվարի համաձայնությունը հրադադարի ամրապնդման վերաբերյալ՝ Ադրբեջանն արեց ամեն ինչ՝ հրադադարը խաթարելու համար։ Հայաստանի հետ սահմանին եւ Ղարաբաղի հետ շփան գծում Ադրբեջանի ռազմական գործողությունները հանգեցրեցին զգալի կորուստների եւ առավել լարեցին իրավիճակը տարածաշրջանում։ Այդ մասին ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Բազելում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 21-րդ նստաշրջանին ունեցած ելույթում: «Չնայած երեք համանախագահ երկրների ձեռնարկած ինտենսիվ ջանքերին՝ վերջին վեց տարիների ընթացքում ` շուրջ քսան գագաթաժողով, նախարարական մակարդակով մի քանի տասնյակ հանդիպում, համանախագահների մի քանի տասնյակ տարածաշրջանային այցեր, չհաջողվեց հիմնախնդրի կարգավորման հարցում բեկում արձանագրել, քանի որ Բաքուն մեկը մյուսի հետեւից մերժեց միջնորդների կողմից ներկայացված առաջարկները: Մենք շարունակում ենք համոզված լինել, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռանախագահ երկրների ղեկավարների հինգ հայտարարություններում ամրագրված տարրերը կարող են հիմք ծառայել` հակամարտության արդար եւ տեւական կարգավորմանը հասնելու համար: Կիսում ենք համանախագահ երկրների այն տեսակետը, որ այդ տարրերը պետք է դիտվեն որպես մեկ ամբողջություն, եւ որ դրանցից մեկին նախապատվություն տալու ցանկացած փորձ անհնար է դարձնելու հավասարակշռված լուծման հասնելը»,- նշել է Նալբանդյանը: Նրա խոսքով, ի տարբերություն Ադրբեջանի` Հայաստանը բազմիցս ընդգծել է եւ, ի պատասխան Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահների կոչին, կրկին վերահաստատել է իր հավատարմությունը միջազգային իրավունքի սկզբունքներին, մասնավորապես` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքին եւ տարածքային ամբողջականությանը: «Ադրբեջանը ձեւացնում է, թե միջազգային հանրությունը կիսում է իր մոտեցումները, իսկ ինքն էլ իր հերթին կիսում է միջազգային հանրության մոտեցումները, նույնիսկ ձեւացնում, թե պատրաստ է գնալ խաղաղության համաձայնագրի նախագծի մշակմանը՝ մինչ Բաքուն համաձայնություն չի տալիս ղարաբաղան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ առաջարկներին։ Իրականում, Ադրբեջանը շարունակաբար մերժում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների բոլոր առաջարկները: Բաքուն մերժել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած հիմնարար սկզբունքների բոլոր, այդ թվում` վերջին տարբերակները, որոնք ներկայացվել էին Կազանի (2011թ. հունիս), Սոչիի (2011թ. մարտ), Աստրախանի (2010 թ. հոկտեմբեր) եւ Սանկտ Պետերբուրգի (2010թ. հունիս) գագաթաժողովներին»,- նկատել է Նալբանդյանը: Նա հավելել է, թե Բաքուն մերժում է ոչ միայն հիմնարար սկզբունքները, այլեւ` համանախագահների կողմից առաջարկված վստահության կառուցման միջոցները` ուղղված հրադադարի ռեժիմի ամրապնդմանը, շփման գծից դիպուկահարների դուրսբերմանը եւ հրադադարի խախտման միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծմանը` ստանձնելով դրանց հետեւանքների ողջ պատասխանատվությունը: «Հայ գյուղացին, ով սխալմամբ հայտնվեց Ադրբեջանի տարածքում, ձերբակալվեց, տեսախցիկների առջեւ նվաստացվեց` տխրահռչակ ահաբեկչական կազմակերպությունների գործելաոճով, իսկ հաջորդ օրը սպանվեց ադրբեջանցիների կողմից: Որքան միջազգային հանրությունը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով, կոչ է անում հակամարտության կողմերին պատրաստել ժողովուրդներին խաղաղության, այլ ոչ թե` պատերազմի, այնքան ավելի շատ է Ադրբեջանից, այդ թվում` ամենաբարձր մակարդակով հնչում ռազմատենչ, պատերազմ հրահրող հռետորաբանություն, հայատյացության քարոզչություն, հայերին սպանողների հերոսացում, ուժգնանում են հետապնդումները այն լրագրողների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների, մտավորականության ներկայացուցիչների դեմ, որոնք հետամուտ են վստահության ամպապնդման եւ հաշտեցման ծրագրերին՝ նրանց «Հայաստանի լրտեսներ» անվանելով։ Որքան կողմերին կոչ է արվում դուրս բերել դիպուկահարներին շփման գծից եւ ստեղծել միջադեպերի ու հրադադարի ռեժիմի խախտումների քննության մեխանիզմ, այնքան ավելի շատ դիպուկահարների կրակոցներ, սադրիչ միջադեպեր, դիվերսիոն գործողություններ են հետեւում ադրբեջանական կողմից` հանգեցնելով բազմաթիվ կորուստների: Որքան նավթային եկամուտները հարստացնում են Ադրբեջանի բյուջեն, այնքան ավելի շատ զենք ու սպառազինություն է ձեռք բերվում Բաքվի կողմից: 2015թ. Ադրբեջանի ռազմական բյուջեն կհասնի 4,8 մլրդ ԱՄՆ դոլարի` Իլհամ Ալիեւի` Ադրբեջանի նախագահի պաշտոնում իր հորը փոխարինելուն հաջորդած մեկ տասնամյակի ընթացքում ավելանալով գրեթե երեսուն անգամ: Ադրբեջանի կողմից այս բացարձակապես անհամաչափ ռազմական ծախսերը եւ լրացուցիչ սպառազինության ձեռքբերումը լուրջ սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանային եւ միջազգային կայունության եւ անվտանգության համար»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը՝ նշելով, թե նման ռազմատենչ կեցվածքը ուղեկցվում է հակահայ քարոզչությամբ եւ այլատյացությամբ: «Տարիներ շարունակ Հայաստանն այս ամբիոնից իր մտահոգությունն է հայտնում` ադրբեջանական հասարակության մեջ այդ երկրի ղեկավարության կողմից ամենաբարձր մակարդակով ռազմատենչ հռետորաբանության, միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտումների եւ հակահայ հիստերիայի եւ ատելություն սերմանելու կապակցությամբ: Մարդու իրավունքների հարցերով զբաղվող բազմաթիվ միջազգային կազմակերպություններ բարձրաձայնել են Ադրբեջանում ռասիզմի, անհանդուրժողականության եւ մարդու իրավունքների խախտումների աղաղակող դեպքերի մասին, ահազանգել են հայատյաց քաղաքականության կապակցությամբ: Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովն (ՌԱԵՀ) Ադրբեջանի վերաբերյալ իր զեկույցում խորը մտահոգություն է արտահայտել «պաշտոնական եւ ԶԼՄ-ների հրապարակումներում Հայաստանի Հանրապետության վերաբերյալ մշտական բացասական քարոզչության» կապակցությամբ եւ հորդորել Ադրբեջանի իշխանություններին «համապատասխան կերպ արձագանքել հայերի հանդեպ խտրականության եւ ատելության քարոզչության բոլոր դրսեւորումներին»: Ո՞րն է Ադրբեջանի արձագանքը: Բաքուն փորձում է պարտադրել մյուսներին մարդու իրավունքների վերաբերյալ սեփական խեղաթյուրված ընկալումը, կազմակերպում է շինծու համաժողովներ` նվիրված ենթադրյալ հանդուրժողականությանը եւ ազատություններին: Մեր կազմակերպության բնույթը ենթադրում է համարժեք գնահատական եւ համապատասխան արձագանք այս վարքագծին»,- ասել է նա:
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank