Ինչպես տեղեկացնում է Orer.am–ը` վկայակոչելով vestikavkaza.ru–ին, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ԵԱՀԿ արտգործնախարարների նիստի ընթացքում հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն պետք է ավելի մեծ ջանքեր գործադրի` սառեցված հակամարտությունների լուծման համար:
«Գալիք սերունդների սպասելիքները հայտնի են: Նրանք ակնկալում են, որ մենք պետք է ողջ ուժով փորձենք խաղաղություն հաստատել ու զարգացման համար պայմաններ ստեղծել»,- ասել է նա:
Ինչպես նաև Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան չի ընդունում իրավիճակը Ղրիմում: Դիվանագետը նշել է, որ ուկրաինական ճգնաժամը ԵԱՀԿ-ի համար առաջնային կարևորություն ունի:
«ԵԱՀԿ-ն նախատեսում է ներդրում ունենալ խաղաղության ու կայունության հաստատաման հարցում: Մենք պետք է քաղաքական կամք դրսևորենք` ներկա ճգնաժամից դուրս գալու և այլ խնդիրները կանխելու համար»,- ասել է նա: