Yerevan, 31.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հատակից անդին. ինչո՞ւ և ինչպե՞ս այսքան ընկանք. «Փաստ»

Analysis

«Փաստ» օրաթերթը գրում է

Որոշակի շրջանակներ տարիներ շարունակ շատ կազմակերպված, շատ հետևողական կերպով ամեն ինչ արել են մեր ժողովրդի ազգային արժեհամակարգն աղճատելու, հասարակության մտածողությունը համահարթեցնելու, այն շրիշակի մակարդակի իջեցնելու, մտածելու ունակությունը մաքսիմալ վերացնելու, մանիպուլ յացիան կենսակերպ դարձնելու ուղղությամբ։ Զուգահեռ հնարավոր ու անհնար միջոցներով հանրային խոսույթի, վիճաբանության «մշակույթը» հասցվել է հայհոյանքի, վիրավորանքի, էժանագին պոպուլիզմի ու կեղծիքի մակարդակի: Սա վերաբերում է թե՛ քաղաքականությանը, թե՛ ընդհանուր հանրային, հասարակական հարաբերությունների այլ ոլորտներին:

Այս գործում «ավանգարդ» դերակատարություն են ունեցել Հայաստանում ներկայում իշխանավարողները և նրանց մերձակա որոշ շրջանակներ, այդ թվում՝ տարիներ շարունակ արևմտյան ֆինանսական աղբյուրներից սնվողները: Իսկ հիմա, երբ Նիկլո Փաշինյանն իշխանության է, այս գործելակերպը առավել մեծ թափ է ստացել։ Հասկանալի է՝ նրանք հիմա ունեն ավելի մեծ ռեսուրսներ, այդ թվում՝ պետական, տեղեկատվական, որոնց շնորհիվ ահռելի լծակներ են գործի դրել մարդկանց մոլորեցնելու, խաբելու և մտածողության ամենաստորին մակարդակին պահելու համար։ Արդյունքում, որքան էլ ցավալի լինի, այս ամենը որոշակիորեն տվել է իր «արդյունքները». այսօր հասարակության մի որոշակի հատվածի համար հայհոյանքը, վիրավորանքը և անմակարդակ խոսույթը դարձել է ոչ միայն ընկալելի, այլև առաջնային, կիրառելի երևույթ։

Որքան էլ սարսափելի է, արդյունքում ունենք կանայք, որ հայհոյում են ամենավերջին խուլիգանի պես ու սոցցանցերով մեկ լուտանքներ տարածում իրենց հետ չհամաձայնողների կամ Նիկոլի հասցեին թթու խոսք ասողների հասցեին։ Ունենք մի վիճակ, որ մեր հանրության մի շերտի համար առավել ընդունելի է պոպուլիստական ակնհայտ սուտը՝ համեմված հայհոյանքով կամ ականջահաճո ձևակերպումներով, ինչ-որ մեկին պատժելու, «գնդակահարելու» խոսույթով, քան փաստարկված խոսքը կամ սեփական աչքի տեսածը: Արդյունքում ստացվում է՝ ով ավելի մեծ սուտ ասի ու մեղադրանք հնչեցնի, նա էլ գերակա դիրքերում կհայտնվի։ Այս ամենը հանգեցրել է նրան, որ հասարակության որոշակի շերտեր դարձել են պերֆեկտթիվիների ու դոգերի ունկնդիր։

Սարսափելի է անգամ մտածել, որ կան նաև այնպիսիք, որոնք ոչ միայն հետևում են հավաքական առումով նշյալ սուբյեկտներին, այլև հավատում են ցանկացած ստի ու մանիպուլ յացիայի՝ ինչ թեմայի շուրջ էլ լինի՝ քաղաքականություն, Եկեղեցի, բիզնես, պատերազմ և այլն: Մեծագույն ողբերգություն է, որ պերֆեկտթիվիներն ու դոգերը մեր երկրում կարող են կարծիք և օրակարգ ձևավորել, թեպետ, հանուն արդարության պետք է նաև հավելել, որ վերջին շրջանում գնալով նվազում են ոչ միայն նրանց հավատացողները, լուրջ ընդունողները, այլև հետևողները: Դե, գոնե մի դրական բան կա: Սակայն մեզ համար, որպես ազգ ու հասարակություն, պետք է վիրավորական լինի, երբ Պարգև Սրբազանի նման մարդն այսօր արդեն ստիպված է լինում հատուկ անդրադառնալ այսպիսի «տեղեկատվական» հարձակման։ Իրականում ցանկացած նման արձագանք ավելի է «լեգիտիմացնում» տվյալ պահի որոշակի «նպատակահարմարությունից» կամ շահագրգռությունից բխող հարձակումը, տեղեկատվական մանիպուլ յացիան, որը գուցե հենց այդ նպատակով էլ արվում է:

Խոսքը միայն կոնկրետ, առանձին երևույթների կամ միավորների մասին չէ, այլ գլոբալ առումով հատկապես սոցցանցային հարթակում տիրող «մթնոլորտի»: Մի խոսքով, տարիներ շարունակ ամեն ինչ արվել է, որ անընդհատ ու անընդմեջ ընկնենք, իջնենք: Ու ամեն անգամ, երբ թվում է, թե հասել ենք հատակին, մեկ էլ ու... ներքևից նորից ինչ-որ ձայներ են գալիս: Ու նորից մեզ քաշում են ներքև, ներքև, ներքև... Երևի թե միակ մխիթարանքն այն է, որ քաշողները միշտ ավելի ցածում են, քան նրանց հետևից իջնողները։ Միշտ։ Որովհետև նրանք քաշում են ոչ հորիզոնական (դա իրենց ուժերից ու մակարդակից վեր է), այլ ուղղահայաց։ Ներքևից... Բայց ինչքան ներքև են քաշում, շատ ավելի իրենք են իջնում... Նրանց վերև քաշել երևի չենք կարող, բայց ձեռքներս պոկել նրանց ձեռքերից գուցե թե կարող ենք:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025