RT.com-ը գրում է, որ Համացանցում, ընդ որում ոչ միայն վերջինիս ռուսական հատվածում, հետզհետե ավելի ու ավելի ճանաչում է սկսում ձեռք բերել մի տեսանյութ և վերջինիս հետ կապված մի քանի լուսանկարներ, որտեղ երևում է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության նախկին առաջնորդ Իգոր Ստրելկովը ամերիկյան Ֆերգյուսոն քաղաքում` այն ցուցարարների շարքերում, որոնք արդեն տաս օրից ավելի դուրս են եկել փողոց բողոքելու աֆրոամերիկացի դեռահասի` ոստիկանի կողմից սպանվելու փաստի դեմ: Անցյալ շաբաթ նա սեփական դիմումի համաձայն պաշտոնաթող էր եղել: Մինչ այդ լուրեր էին պտտվում, թե նա վիրավորվել է, սակայն ինքնահռչակ հանրապետության Անվտանգության խորհրդի անդամ Սերգեյ Կավտարաձեն հերքել էր այդ լուրերը: RUPTLY գործակալությանը պատկանող տեսանյութն ու լուսանկարները Համացանցում տեղադրել են անհայտ անձինք:Սկզբում երևում է Ստրելկովի դեմքը իսկ արդեն մի քիչ անց այն այլևս չկա: Ցանցում տեղադրողներն իրենց մակագրության մեջ նշել են, որ այդպիսով ցանկացել են ասել, որ ոչ բոլոր համացանցային ապացույցներին է պետք վստահել: Հիշեցնենք, որ Ստրելկովը ևս ներառված է այն անձանց ցանկում, որոնց մուտքը ԱՄՆ արգելվում է: