2016 թվականին Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) կգլխավորի Գերմանիան, տեղեկացնում է Orer.am–ը` վկայակոչելով unian.net–ին:
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի խոսքով` 2015-ից ԵԱՀԿ-ն կգլխավորի Սերբիան, որից հետո 2016-ին` Գերմանիան:
Շտայնմայերը նշել է նաև, որ չնայած նրան, որ ուկրաինական հակամարտությունը սպառնում է վերածվել միջազգային «ռազմական հակամարտության» և հանգեցնել «Եվրոպայի պառակտման», բայց առանց ԵԱՀԿ-ի ջանքերի հնարավոր չի լինի Մինսկում համաձայնությունների հասնել: