Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ՌԴ-ն նախկինի պես կշարունակի օգնել Հայաստանին և Ադրբեջանին` ԼՂ հարցում բոլորի կողմից ընդունելի համաձայնության հասնելու համար: Այս մասին տեղեկացնում է Orer.am–ը ` վկայակոչելով TASS–ին:
«ԼՂ կարգավորումը հին և բարդ գործընթաց էր: Ռուսաստանը մի քանի տարի շարունակ ֆրանսիայի և ԱՄՆ-ի համանախագահների հետ ջանքեր է գործադրում, որպեսզի մոտեցնեն դիրքորոշումները այդ հարցում, որպեսզի հնարավոր լինի սկսել պայմանավորվել տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման և ժողովուրդների ինքնորոշման վրա հիմնված գրանցված սկզբունքների գործնական իրականացման շուրջ»:
Նախարարը հիշեցրել է, որ 2010 թվականի Աստրախանում տեղի ունեցած Ռուսատանի, Հայաստանի և Ադրբեջանի հանդիպմանը ընդունվեց հայտարարություն` նվիրված այդ խնդրին: