Ինչպես տեղեկացնում է Orer.am–ը` վկայակոչելով golos-ameriki.ru–ին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեկտեմբերի 8-ին Սպիտակ տանը կընդունի Բրիտանիայի արքայազն Ուիլյամին: Սա Բրիտանիայի ժառանգորդի առաջին այցն է Վաշինգտոն:
Արքայազն Ուիլյամը ԱՄՆ կայցելի իր կնոջ` Քեմբրիջի դքսուհի Քեյթի հետ, սակայն Քեյթը երկուշաբթի օրը Սպիտակ տուն չի այցելի:
Արքայազն Ուիլյամը կժամանի Վաշինգտոն, որպեսզի ելույթ ունենա Համաշխարհային բանկում` անօրինական վայրի կենդանիների վաճառքի դեմ:
Սպիտակ տունը տեղեկացնում է, որ Բարաք Օբաման ողջունում է արքայազն Ուիլյամի գործնեությունը, որը ԱՄՆ նախագահի խոսքերով. «Միաժամանակ սպառնալիք է անվտանգության և կործանարար է շրջակա միջավայրի համար»: