2016թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում գլխավոր հակառակորդներ կարող են լինել երկրի նախկին ղեկավարների հարազատները` Բիլ Քլինթոնի կինը` Հիլարի Քլինթոնը, և Ջորջ Բուշ-կրտսերի եղբայր` Ջեբ Բուշը: Այս մասին տեղեկացնում է Orer.am-ը` վկայակոչելով gazeta.ru–ին:
Նշվում է, որ Ջորջ Բուշը հայտնի է Քլինթոնների ընտանիքի հանդեպ համակրանքով, իսկ Հիլարիին նա «ազգական» է անվանում:
Չնայած դրան` ԱՄՆ նախկին նախագահը վստահ է ընտրություններում իր եղբոր` Ֆլորիդայի նախկին ղեկավար Ջեբի հաղթանակի հարցում: