Ե՛վ տնտեսության, և՛ քաղաքականության մեջ ԲՀԿ-ն կողմ է առողջ, մրցակցային հարաբերություններին: Լրագրողների հետ այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանի իմպիչմետի ձախողված նախաձեռնությանը և նրան, թե ինչու ԲՀԿ-ն այդ նախաձեռնությունում չաջակցեց վերջինիս:
«Եթե դա առողջ, մրցակցային նախագիծ լիներ, մենք դրան կողմ կլինեինք: Այնինչ սպասելի էր, որ իմպիչմենտի նախաձեռնությունը թիթեռնիկի կյանք պետք է ունենար: Մենք չենք ուզում շեղվել մեր ծրագրերից»,-նշեց պատգամավորը հավելելով, որ ԲՀԿ-ի՝ Փաշինյանի նախաձեռնության աջակցելը կնշանակեր հետ կանգնել որդեգրած սեփական ուղուց:
Ամփոփելով՝ Միքայել Մելքումյանն անդրադարձավ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի՝ քաղաքացիական ժողով հրավիրելու փաստին՝ համոզմունք հայտնելով, որ նմանօրինակ գործողությունները Եռյակի ծիրի հետ հակադրության մեջ չեն: