Yerevan, 17.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Փշրվող ալիքների ու թանձրացած կարոտի... կանչով. «Փաստ»

Society

«Փաստ» օրաթերթը գրում է

«Երբեք չեմ գտել (և այժմ էլ չեմ գտնում), որ արժեր գիրք հրատարակել: Ինչևէ, էլի չէի հրատարակի, եթե... Եթե Աթաբեկ Ադամյանը բառացիորեն չստիպեր, չպարտադրեր հրատարակել»: Սրանք 73-ամյա Կամո Սարիբեկյանի տողերն են՝ ի պատասխան իր իսկ հարցի, թե «ինչո՞ւ է այսքան ուշ տպագրվում բանաստեղծություններիս գրքույկը»: Իսկ գրքույկն արդեն ընթերցողների սեղանին է՝ «Կարոտի կանչով»: Կուզեք՝ որպես գրաքննադատ, կուզեք՝ որպես պարզապես ընթերցող, ի սկզբանե նշեմ, որ, իմ կարծիքով, Սարիբեկյանն իրեն բնորոշ համեստություն է անում նաև այս պարագայում: Սա այն գրքերից է, որը ոչ միայն արժեր հրատարակել, այլև անհրաժեշտ էր: Ստացվում է, որ հեղինակից զատ առանձնահատուկ շնորհակալ պիտի լինենք Աթաբեկ Ադամյանին, որը «բառացիորեն ստիպել, պարտադրել է հրատարակել»:

Կամո Սարիբեկյանը նաև բառացի մեջբերում է Ադամյանի խոսքերը. «Եթե գրել ես անգամ մի հաջողված ու արժեքավոր բանաստեղծություն, իսկ ես համոզված եմ, որ դու այդպիսի բանաստեղծություններ շատ ունես, ուրեմն պարտավոր ես հրապարակել»: Չհամաձայնել հնարավոր չէ: Իսկ ո՞վ է Աթաբեկ Ադամյանը: Երկարամյա մանկավարժ, գրող, հրապարակախոս, չորս գրքի հեղինակ, բացառիկ մտավորական, ուղնուծուծով արծվաշենցի և, վերջապես, Կամո Սարիբեկյանի «Կարոտի կանչով» գրքի խմբագիրը: Մի փոքր առաջ անցնելով նշենք, որ արծվաշենցի է նաև Կամո Սարիբեկյանը, որը տարիներ շարունակ կաթիլ-կաթիլ իր հոգուց, իր սրտից բխող ապրումները բառ ու տող է դարձրել, բանաստեղծություն է դարձրել ու պարզապես թողել թղթի վրա: Գրել է ինքն իր համար, գրել է առանց հրապարակելու մտադրության, ու ընթերցողներս հաստատ շատ բան էինք կորցնելու, եթե նշյալ «ստիպել-պարտադրելը» չլիներ: «Հաճախ չէ, որ 70 տարեկանն անց մարդիկ բանաստեղծությունների գրքույկ են հրապարակում՝ մուտք գործելով պոեզիայի աշխարհ: Գաղտնիք չէ՝ պատանեկության տարիներին գրում են շատերը, հետո աստիճանաբար նրանց թիվը պակասում է: Ոմանք զգում են, որ իրենք կոչված են մի այլ մասնագիտություն ունենալու, ոմանք շարունակում են գրել, բայց միայն իրենց կամ իրենց նեղ շրջապատի համար: Երբեմն իրենք իրենց համար գրողներից ոմանց մոտ ափեափ պոեզիա կա, և մեղք է այն չհրապարակելը»,-գրքի նախաբանում գրում է խմբագիրը՝ Աթաբեկ Ադամյանը:

Իսկ ինչի՞ մասին է Կամո Սարիբեկյանի պոեզիան: Մարդու, մարդկային ներաշխարհի, կյանքի, զգացմունքների ու վերջապես... կարոտի մասին: Թանձրացող, թանձրացած կարոտ՝ հատկապես ժամանակավոր կորուսյալ հայրենի եզերքի՝ Արծվաշենի հանդեպ, այդ եզերքում ապրած տարիների հանդեպ, այդ տարիների ամեն վայրկյանի հանդեպ: Ու երևի թե այս գիրքը նաև Արծվաշենի մասին է. Իմ գերեզմանին մի՛ դրեք ծաղիկ Եվ մի՛ ընդհատեք անզուսպ լացողին, Պարզապես մի ափ, մի բուռ հայրենիք` Մի բուռ Արծվաշեն խառնե՛ք իմ հողին։ Ժամանակավոր բառը պատահական չեմ նշել: Յուրաքանչյուր արծվաշենցի հավատում է, որ մի օր անպայման վերադառնալու է այնտեղ, մի օր անպայման քայլելու է բոլոր այն փողոցներով, սարերով, ձորերով, որտեղ անցել են նրանց մանկությունը, պատանեկությունը, երիտասարդությունը: Կամո Սարիբեկյանն էլ է հավատում, ավելին՝ ոչ միայն հույս, այլև ներքին վստահություն ունի. Լեռներից այն կողմ գնալու ենք դեռ, Օջախը վառենք մեր պապենական, Որ նրա ծխից երկնքում ապրող Լույս հոգիները այնտեղ տաքանան։ Կամո Սարիբեկյանի պոեզիան նաև մեծ սիրո մասին է, մարդկային պարզ ու անանց սիրո՝ անձնական զգացմունք որպես, թե սեփական հող ու ջրի հանդեպ սեր, կամ էլ պարզապես մարդու հանդեպ սեր: Նրա բանաստեղծություններում չկա ավելորդ սեթևեթանք, չկա պաթոս, չկա արհեստական բառակուտակում:

Գեղարվեստականության մեջ բնական մաքրություն կա, անաղարտություն, որ բխում է սեփական հոգու աղբյուրներից: Բանաստեղծականության մեջ գեղեցիկ պատկերներ կան, որ ստիպում են հեղինակի հետ վերապրել այդ ամենը՝ կարծես գունագեղ կտավի առջև. Հուշերս թողած թավ անտառներում, Մարմինս տված տաք ավազներին` Անցած օրերից հայցեի ներում, Եվ նրանք հերթով ինձ այցի գային… Արժեքավոր բանաստեղծությունը գնահատվում է ոչ միայն գեղեցիկ պատկերներով, գեղեցիկ ու ճիշտ հանգավորմամբ, իրական գեղարվեստականությամբ, այլև ասելիքով, բովանդակությամբ: Իսկ Կամո Սարիբեկյանն ասելիք ունի, ունի նաև յուրատեսակ փիլիսոփայություն՝ իրեն հատուկ, իր պատկերացումների, կենսափորձի ու դիտողականության շրջանակներում:

Երբեմն կարող ես չհամաձայնել, երբեմն կարող ես վիճել, բայց դա իր՝ հեղինակի աշխարհայացքն է: Ու այդ աշխարհայացքի, աշխարհընկալման, փիլիսոփայության մեջ ևս նա պոետիկ է, պատկերավոր. Միշտ թվում է, թե եկող նոր օրը Երջանիկ պահի մի նոր գալիք է։ Այնպես է թվում, թե անցած օրն էլ Ափին փշրվող ծովի ալիք է… Այո, միանշանակ համաձայն եմ գրքի խմբագրի՝ Աթաբեկ Ադամյանի հետ, որ 70-ն անց բանաստեղծը մի քիչ ուշացած, բայց իրավացիորեն է բախում պոեզիայի դռները: Ուրեմն, հենց Ադամյանի խոսքերով էլ ավարտենք. «...այդպիսի գրքերի հրապարակումը պատիվ է հեղինակի համար և պարտք՝ ընթերցողի առջև, չհրապարակելը՝ կորուստ գրականության համար, բայց ոչ բոլորն են համաձայնում իրենց ստեղծագործություններով կիսվել հասարակության հետ: Հիմնական պատճառը համեստությունն է, իրենց ուժերին չհավատալը: Ես գիտեմ այդպիսի մի քանի ստեղծագործողների, որոնք թեև ծանոթ չեն ընթերցասեր հասարակայնությանը, բայց գիրք ունենալու պատիվն ու իրավունքը ունեն: Նրանցից մեկը Կամո Սարիբեկյանն է»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBank