Yerevan, 02.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Եթերից հնչող խոսքը մտահոգվելու առիթ է տալիս

Society

Ինչպես ասում էր հայտնի գրող Սոմերսեթ Մոեմը, խոսքն ունի տեսք, գույն ու կշիռ։ Սա, թերևս, կարելի է
օգտագործել ամեն բնագավառում համեմատելու համար, թե ինչպես ենք օգտագործում մեր լեզուն, ինչ ենք
ուզում փոխանցել հանրությանը ։ Լրագրության վարպետ երջանկահիշատակ Սերգո Երիցյանը սիրում էր
ուսանողներին հիշեցնել, որ հեռուստատեսությանն անհրաժեշտ են գրագետ լրագրողներ։ Նա չէր սիրում
փոքր էկրանից երևացող հաղորդավարի դերում տեսնել այլ մասնագիտություն ունեցող մարդկանց, քանի որ
ասում էր` յուրաքանչյուրն ունի իր մասնագիտությունը և չպետք է այն փոխարինի մեկ ուրիշով, ինչից ոչ
մի հմտության չի տիրապետում։ Խոսքի մշակույթի ճիշտ օգտագործումը խրախուսելի է միշտ, բայց արդյո՞ք
այն պահպանվում է հեռուստատեսային տարատեսակ հաղորդումներում, ծրագրերում , սերիալներում կամ
էլ սիթքոմներում... Այս հարցի պատասխանը հարաբերական է , ինչի վերաբերյալ Խ. Աբովյանի անվան
Հայկական պետական Մանկավարժական համալսարանի «Խոսքի մշակույթ» և «Լրագրության էթիկայի
հիմունքներ» առարկաների դասախոս, լրագրող Գայանե Պողոսյանը մեկնաբանում է. «Այսօր, երբ լսում
ենք եթերից հնչող խոսքը, մտահոգվելու առիթ ունենք»: Մտահոգվելու առիթները շատ են, քանի որ
փողոցային խոսքը գնալով փորձում է արմատավորվել եթերում` փոխարինելով գրական ու կիրթ խոսքին։


Սա նկատվում է մանավանդ սիթքոմ-սերիալներում, երբ փորձում են փողոցային խոսքի ներմուծմամամբ
իրավիճակներն առօրյա և անմիջական դարձնել, չգիտակցելով, որ հեռուստատեսության գործառույթներից
մեկն էլ հենց կրթելն է, որի անտեսումը կարող է բերել հասարակության վերաբերմունքի փոփոխման նաև
հայոց լեզվի նկատմամբ։ Բացի այդ փոքր էկրանից երևացող մարդիկ թերանում են լեզվական հարցերում ,
որը խոսում է պրոֆեսիոնալիզմի պակասի մասին։ Սերգո Երիցյանը նման դեպքերում առանձնացնում էր
նաև խոսող գլուխներին, որոնք չնայած ձանձրալի հաղորդում վարելուն, նաև թերանում էին
բանարվեստին վարպետորեն տիրապելու գործում։

«Եթե ես այսօրվա պատկերը համեմատեմ իմ
աշխատանքային տարիների հետ,որոնք անցել են Հանրային ռադիոյում, ապա այն ժամանակ եթերից հնչող
խոսքը դասական ու հղկված էր։ Հիմա Հանրային ռադիոն էլ ավելի կիրթ խոսք է հնչեցնում, հակիրճ ու
էթիկայի չափանիշներին համապատասխան, որի օրինակը կցանկանայի տեսնել հեռուստաեթերում, ինչով
կպահպանվեր «տնավարիության» և «տնականի» սահմանը,- զրույցում նշում է տիկին Գայանեն ,
հավելելով, որ շատ դեպքում այդ սահմանը հատվում է այն ժամանակ, երբ լրագրողները շփոթում են երկու
հասկացությունների իմաստը։ Գրագետ խոսքի ձևավորման պարագայում պետք է հիշել հետևյալ հարցերը`
ի՞նչ ասել, ինչպե՞ս ասել և որտե՞ղ ասել։ Երբ մարդ գիտակցում է երեքի կարևորումը, ապա նրան չի խանգարում փողոցային խոսքը, քանի որ երեքի համադրումից ստեղծվում է գրագիտություն։ ԵՒ եթե դրա
մասին մոռանում է լրագրողը, ապա եթերն անիմաստ է դառնում մարդկանց տեղեկացնելու, կողմնորոշելու,
կրթելու գործում, ինչին նպաստում է նաև հեռուստադիտողների այն շրջանակը, որոնք չեն հասկանում, թե
ինչու է պետք քննադատրոեն մոտենալ ամեն հաղորդման, հասկանալու ` ինչի են դիտում և ամեն տեսակ
նյութ հավանում։ Իսկ ինչպե՞ս լուծել այս խնդիրը, տիկին Գայանեն զրույցն ամփոփում է հետևյալ
դեղատոմսով: «Կան հաղորդումներ, որոնք իրենց գործն անում են հենց կրթելով ու դաստիարակելով, սրան
պետք է գումարվի անգամ մանկապարտեզից սկսած երեխայի մոտ գրագետ խոսք ձեւավորելու
աշխատանքները, տարիների ընթացքում շատ կարդալը, քանի որ գրագետ խոսքի ձևավորման առաջին
աղբյուրը գիրքն է»: Իսկ հեռուստադիտողների վերը նշված շրջանակի վերաբերյալ ամփոփեց.«Խնդիրը
պետք է լուծել հանրակրթական մակարդակով, որպեսզի մեդիագրագիտության, խոսքի մշակույթի,
էթիկայի , գրագիտության դասավանդմամբ մանկավարժներն օգնեն վերլուծական տրամաբանություն
զարգացնել, որպեսզի մարդիկ հասկանան` ինչ են դիտում, ինչ նպատակ ու ենթատեքստ ուներ տվյալ
հաղորդումը և, ի վերջո, որն էր դրա իմիջը....իսկ մենք դրան սպասում ենք»:

Հեղինե Մխիթարյան

ՀՊՄՀ Լրագրության բաժին

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025