Ինչպես տեղեկացնում է Orer.am-ը` վկայակոչելով TASS-ին, ԱՄՆ-ն չի պատրաստվում Իրանի հետ երկարաժամկետ բանակցություններ վարել և ծրագրում է նրա միջուկային հիմնախնդիրը համակարգել 3-4 ամսից: Այս մասին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտնել է՝ ելույթ ունենալով Բրուքինգսի ինստիտուտի կողմից կազմակերպված համաժողովում:
«Մենք մտադրություն չունենք անվերջ բանակցություններ անցկացնել «վեցյակի» (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամների ու Գերմանիայի) և Իրանի հետ»,-հայտնել է Քերին:
Նա հայտնել է նաև, որ վերջին շաբաթներին «վեցյակի» և Իրանի կողմից դիտարկվում են «նոր գաղափարներ», որոնք, հնարավոր է՝ կօգնեն հաղթահարելու մնացած հակասությունները: