Ինչպես հայտնում էOrer.am-ը, դեկտեմբերի 8-ին երկօրյա այցով Թուրքիա կժամանեն Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը և հումանիտար օգնության ու ճգնաժամերի կառավարման հարցերով եվրահանձնակատար Քրիստոս Ստիլիանիդիսը:
ԵՄ-ի պաշտոնյաներն այցի ընթացքում կփորձեն թուրքական իշխանություններին համոզել չխախտել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների ռեժիմը: Այս մասին հայտնում է ria.ru-ն` վկայակոչելով Reuters-ին:
Հաղորդվում է նաև, որ ԵՄ-ի ներկայացուցիչներն այցի ընթացքում ծրագրում են Թուրքիայի հետ քննարկել «Իսլամական պետության» եւ այլ ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարի շրջանակներում Անկարայի հետ համագործակցության խնդիրը: