Yerevan, 16.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանի համար արհավիրքը, արհավիրք ստեղծողն ինքն է` իր տերերի հետ միասին

Interview

Օրերս լրագրողը հարց էր տվել Սերժ Սարգսյանին, թե ինչու 2018-ին առաջադրվեց վարչապետի պաշտոնում, երբ նախօրոք հայտարարել էր, որ այլեւս չի ստանձնելու ոչ մի պաշտոն։ Նա պատասխանել էր․ «Ես առաջադրվեցի վարչապետի պաշտոնում, որ տեղի չունենար այն արհավիրքը, որը տեղի ունեցավ հայ ժողովրդի հետ»։ Այս հայտարարությունը, ըստ ամենայնի, առաջացրել էր ՔՊ-ի վրդովմունքը, եւ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Վահագն Ալեքսանյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին, ով հայտարարեց. «Եթե վարչապետի թեկնածու առաջադրվելու պահին Սերժ Սարգսյանը գիտեր մոտեցող արհավիրքի մասին, առնվազն դա զրոյացնում է այդ ընթացքում նրանց այն հայտարարությունները, թե իրենք դիվանագիտական հաղթանակների իրավիճակում են եղել 2017-18 թթ․-ին, որովհետեւ դիվանագիտական հաղթանակների վիճակում գտնվելը չի նշանակում երկիրը հասցրած լինել վերահաս արհավիրքի իրավիճակի։ Բա այդ արհավիրքը 2018 թվականի հունվարի դրությամբ արդեն վերահաս էր, այդ ո՞ւմ գործողությունների ու վարած բանակցությունների արդյունքում էր եկել այդ արհավիրքը, կանգնել Հայաստանի դռան դեմը։ Այստեղ նաեւ ուրիշ նյուանս կար՝ ինչո՞ւ այդ արհավիրքի մասին չի տեղեկացվել ժողովրդին...»: Չեն տեղեկացրել նաեւ իրեն` Փաշինյանին, եւ նա հարցնում է. «Էդ ո՞նց է՝ Սերժ Սարգսյանը պաշտոնանկությունից հետո կարող էր իր կենցաղային հարցերով անընդհատ կառավարությանը նամակը նամակի հետեւից գրեր, չէր կարող գրել, որ՝ կառավարություն, վերահաս արհավիրքի առաջ եք, առաջարկում եմ անել սա»։
2018-ից հետո Սարգսյանի եւ Փաշինյանի միջեւ եղե՞լ է հաղորդակցություն, ի՞նչ կենցաղային նամակագրության մասին է խոսքը՝ հարցրինք ՀՀԿ գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին։

- Մինչ բովանդակային թեմային անդրադառնալը, նշեմ, որ կենցաղային ոչ մի նամակագրություն՝ ոչ մի բան չի եղել, որին կանդրադառնա երրորդ նախագահի գրասենյակը։ Բայց ես ուզում եմ ասել՝ Սերժ Սարգսյանից անձամբ, իր անունով երբեք նամակ չի գնացել, եւ այն, ինչ էլ որ ինքն է նկատի ունեցել, եւ շատերը ենթադրել են, որ այն նամակները բնակարանի համար են եղել, ապա ասեմ, որ այդ հարցը կենցաղային չէ` այն պետական արարողակարգ է։ Հիմա խոսենք այդ վերահաս արհավիրքից, որ ինքը մանիպուլացնում է՝ իր սովորության համաձայն։ Երբ Սերժ Սարգսյանը, մենք ասում էինք՝ «վերահաս արհավիրք», նկատի ունեինք Նիկոլ Փաշինյանին, նրա հեղափոխությունը եւ նրան հովանավորող ուժերին։ Նկատի ենք ունեցել, որ Սերժ Սարգսյանի փոփոխությունը` որպես բանակցողի, Նիկոլ Փաշինյանով, կհանգեցնի արհավիրքի, քանի որ շատ լավ հասկանում էինք, որ գործ ունենք մի մարդու հետ, որը պետականությունից ոչինչ չի հասկանում, բանակցություններից՝ առավել եւս, եւ նա պետական շահ չի կարող սպասարկել, նա շարքային պոպուլիստ է, որի մասին մենք հայտարարել ենք ի սկզբանե՝ նրա վարչապետ դառնալու օրվանից, եւ մեր ասածները, կանխատեսումները ճիշտ դուրս եկան։ Նիկոլ Փաշինյանն է դիվանագիտական պատերազմ հայտարարել ԵԱՀԿ նախագահությանը, երբ գնաց ասեց՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ․ ֆորմատը փոխեց, գնաց Ալիեւի հետ Դուշանբեում հանդիպեց, Շուշիում ինաուգուրացիայի մասնակցեց, Քոչարյանին բռնեց եւ ինչ ասես արեց, որը հանգեցրեց պատերազմի, Արցախի հայաթափմանը։ Որ ելնում հայտարարում է՝ Հանրապետականն իրեն վտանգների մասին չի տեղեկացրել, ինքը կրկին լկտիաբար ստում է։ Առնվազն ես մայիսի 1-ին՝ 2018-ին, ԱԺ-ում, իր ընտրության օրն ասել եմ՝ «գերագույն գլխավոր հրամանատարի գործը հանաք մասխարության գործ չի»։ Արմեն Աշոտյանը՝ եւս, նույն օրն ասել է․ Հայաստանը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առջեւ, եւ Նիկոլ Փաշինյանը չի կարող այդ մարտահրավերներին դիմակայել, եւ ինքը չի ուզում, որ Նիկոլը դառնա Հայաստանի վերջին վարչապետը։ Ողջ հանրապետական ֆրակցիան իր ելույթներում՝ մայիսի 1-ին, ասում էր՝ պետության ղեկավար լինելը Նիկոլի խելքի գործը չի՝ դա միտինգ վարել չի։ Այսքանից հետո հայտարարում է, որ չենք զգուշացրել։ Բա ինչի՞ էինք դեմ քվեարկում, հո չէի՞նք ասում` թրաշդ դուրներս չի գալիս։ Պարզ ասում էինք, որ դու չես կարող լինել բանակցող։ Հայաստանը, որը կանգնած է լուրջ մարտահրավերների առջեւ, չի կարող ունենալ պոպուլիստ բանակցող, որը ոչինչ չի հասկանում՝ դաշնակիցներին սարքում է թշնամի, խեղաթյուրում է բանակցային ողջ ժառանգությունը։ Եղավ, չէ՞, որ մենք ճիշտ էինք, Նիկոլը՝ սխալ։ Եվ այսօր, նրա կառավարման 6 տարիների արդյունքում Հայաստանը ոչ թե մենակ է, այլ՝ եթիմի վիճակում։ Երբ խորհրդարանում հայտարարում է. 96-ից` Լիսաբոնից մենք մենակ ենք, ստում է՝ մանիպուլացնում է։ 2015-ին՝ ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը, Հայաստանում էին գտնվում 100-ից ավելի երկրների պատվիրակներ։ Այդ օրը Ծիծեռնակաբերդում էին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ 5 երկրներից 2 երկրների նախագահները՝ Ֆրանսիայի եւ Ռուսաստանի, երբ նույն օրը Թուրքիայում Գալիոպոլի ճակատամարտի 100-ամյակն էր, եւ Թուրքիայում ավելի նոսր էր պատվիրակությունների թիվը, քան այդ օրը Հայաստանում։ Այդ օրը Թուրքիայում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրի նախագահ չի եղել՝ Հայաստանում երկու երկրի նախագահ են եղել։ Այն ժամանակ մենք մենա՞կ էինք։ 2016-ին՝ ապրիլյան պատերազմից հետո, ՀԱՊԿ-ն ընդունեց հռչակագիր՝ Սերժ Սարգսյանի եւ Էդուարդ Նալբանդյանի ջանքերով, որտեղ դատապարտում էր Ադրբեջանի՝ ռազմական ուժով խնդիրներ լուծելու փորձերը եւ ճանաչում էր Արցախի ժողովրդի իրավունքի իրացումը։ 20-ի արցախյան 44-օրյա կործանարար պատերազմից հետո Հայաստանի գլխին 2 անգամ պատերազմ է բերել։ 6 տարի է՝ մեղադրում է սրան-նրան, բայց գոյություն ունի ճշմարտություն՝ 1991-1998 թթ․ Հայաստանի պատասխանատուն եղել է Տեր-Պետրոսյանը, 1998-2008 թթ․՝ Քոչարյանը, 2008-2018-ը՝ Սարգսյանը, 2018-ից մինչ օրս դու ես պատասխանատուն եւ բարի եղիր՝ ընդունի քո սխալները: Չի կարող, օրինակ, Սերժ Սարգսյանն իր կառավարման տարիների սխալները գցի Քոչարյանի վրա, Քոչարյանն էլ՝ Տեր-Պետրոսյանի վրա։ Լավի-վատի համար էլ պատասխանատու է այդ ժամանակվա ղեկավարը։ Ինքն էր ասում՝ Ադրբեջանը կառուցողական է, որ ես բանակցությունները սկսում եմ իմ սեփական կետից, ինքն ու իր թիմն էին ասում՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ», եւ այս արհավիրքը բերեցիր դու՝ քո թիմով։ Պատահական չէ, որ Հայաստանի բոլոր նախկին ղեկավարները, անկախ իրենց տարաձայնություններից, Նիկոլին համարում են ազգակործան պատուհաս։ 

- 2018-ի իշխանափոխությունից հետո եղե՞լ են դեպքեր, որ Նիկոլ Փաշինյանն աշխատելու առաջարկ անի Սերժ Սարգսյանի կաբինետի անդամներին, որ փորձեին նրան սովորեցնել, թե ինչպես պետք է բանակցել, ղեկավարել երկիրը։

- Նիկոլ Փաշինյանի կառավարման առաջին ժամանակահատվածում արդեն պարզ էր, որ նա թքած ունի 10, 30 տարիների բանակցությունների, տարված աշխատանքի վրա։ Իսկ այս աշխարհում կա՞ նենց մեկը, որ մարտահրավեր նետի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրներից ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Ֆրանսիային եւ մարսի։ Մենք ասում էինք՝ մի արա նման բան, բայց ինքը չէր լսում։ Հայաստանը շատ ծանր աշխատանքների արդյունքում հասել էր նրան, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը հայաստանցի էր` գեներալ Խաչատուրովն էր, մի մարդ, ով մասնակցել է արցախյան հերոսամարտին եւ այդ հաղթանակի հերոսներից մեկն էր։ Այդ ժամանակ Հայաստանը բարդ ճանապարհ անցավ, մինչեւ Խաչատուրովը նշանակվեց ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար։ Ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը` հետ կանչեց, ինչն ազդեց ե՛ւ հայ-ռուսական հարաբերությունների վրա, ե՛ւ կառույցի մնացած անդամ երկրների հետ ունեցած հարաբերությունների վրա։ Երբ այդ բանն արեց, ես, հանրապետականները քննադատում էինք, բայց բանի տեղ չդրեց։ 1000 անգամ ասել ենք՝ Մյունխեն մի գնա, առանց միջնորդների մի հանդիպի Ալիեւի հետ, ղարաբաղյան հարցը թոքշոու չի, այն գոյաբանական հարց է։ Լսե՞լ է մեր ասածները, արձագանքե՞լ է։ Ոչ, ինքը գնում է, Ալիեւի հետ թոքշոու է անում, վերջում էլ հարբում՝ գրում է` մյունխենյան սկզբունքներ. ո՞ւր են այդ սկզբունքները։ Մենք իրեն չենք քննադատել, որ թրաշը վատն է, կոստյում-շալվարը լավը չի, պալտոն լավ գույնի չէ, ձայնը բարակ է։ Ես, մեր կուսակցությունն իրեն քննադատել ենք ըստ էության։ Այսքանից հետո վերկենալ եւ հայտարարել, որ ինձ արհավիրքի մասին ոչինչ չեն ասել, առնվազն անբարոյականություն է։ Հայաստանի համար արհավիրքն ինքն է, արհավիրք ստեղծողն ինքն է՝ իր տերերի հետ միասին։

 

Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign