Գործարար Խաչատուր Սուքիասյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին չի այցելել:
Այս մասին Orer.am-ի հետ զրույցում ասաց «Սիլ գրուպ» կոնցեռնի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը:
Վերջինս հերքեց NewsBook.am-ի այն լուրը, որ գործարար Խաչատուր Սուքիասայնը ՀՀ վարչապետի մոտ գնացել է և խնդրել իրեն հանձնել Գործարարների և արդյունաբերողների միության նախագահի պաշտոնը:
«Ծիծաղելի է: Նախ պարոն Սուքիասյանն այս պահին Հայաստանում չէ, և երկրորդ` նա ընդհանրապես որևէ պետական պաշտոնի ցանկություն և կարիք չունի»,-ասաց մամուլի խոսնակը:
Հիշեցնենք, որ կայքի տեղեկություններով Խաչատուր Սուքիասյանը Հովիկ Աբրահամյանին ասել է, թե ինքն այնպես կանի, որպեսզի գործարարները համախմբվեն վարչապետի շուրջը: