Իսրայելական ուժերի ռազմական գործողությունների հետևանքով ավերված Գազայի հատվածի վերականգնման համար կպահանջվի ավելի քան 90 միլիարդ դոլար, հայտարարել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ Գազայի հատվածը մեծ ողբերգության ականատես է լինում՝ այնտեղ հազարավոր մարդիկ են զոհվել։
«Գազայի հատվածը ներկայում մեծ ողբերգության ականատես է, հազարավոր մարդիկ են զոհվել, և այդ հատվածը վերականգնելու համար անհրաժեշտ կլինի ավելի քան 90 միլիարդ դոլար ծախսել», - ասել է Եգիպտոսի առաջնորդը «Ալ Քահիրա Ալ-Իխբարիա» հեռուստաալիքի եթերում:
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կրկին սկսել է Իսրայելից պահանջել ժամանակավոր հրադադար Գազայի հատվածում և պաղեստինյան բնակչությանը մարդասիրական օգնության ծավալի ավելացում:
Նշենք, որ հոկտեմբերից ի վեր Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 30,000-ը: