Ճիշտ չի ասել: Հայաստանը ռուսի լծի տակ չի ապրում: Այս մասին այսօր լրագրողների եհտ ճեպազրույցում ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը̀ անդրադառնալով ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի հայտարարությանը, թե հայերը սովոր են ռուսի լծի տակ ապրել:
«Ի՞նչ է նշանակում ռուսի լծի տակ ապրել, ի՞նչ է նույն Ֆրանսիան ուրիշի լծի տակ է ապրում, քանի որ անդամ է Եվրամիությանը»,– ասաց նա և հավելեց, որ տարբեր երկրներ տարբեր միությունների մեջ են մտնում, և դա չի նշանակում, որ ուրիշ երկրի լծի տակ են հայտնվում:
«Օրինակ` Հնդկաստանը, Չինաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը ԲՌՀՉ-ի (BRIC) անդամ են, ուրեմն նրա՞նք էլ ուրիշ լծի տակ են ապրում: Հակառակը, մենք պետք է միավորվենք, պահպանենք մեր իրավունքները, ապահովենք տնտեսական աճ»,- նշեց նա: