Եկեք չխաբենք ինքներս մեզ. Պուտինը կանգ չի առնի Ուկրաինայում. Պենտագոնի ղեկավար
International newsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կանգ չի առնի Ուկրաինայում. այս մասին նախազգուշացրել է ԱՄՆ ռազմական գերատեսչության՝ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը:
«Տիկնայք և պարոնայք, եկեք չխաբենք ինքներս մեզ: Պուտինը կանգ չի առնի Ուկրաինայում: Սակայն, ինչպես նախագահ Բայդենն է ասել, Ուկրաինան կարող է կանգնեցնել Պուտինին, եթե մենք կանգնենք Ուկրաինայի կողքին և տանք նրան այն զենքը, որն անհրաժեշտ է իրեն պաշտպանելու համար», - ասել է Օսթինը:
Ըստ պաշտոնյանի՝ բոլորը պակաս ապահով կլինեն, եթե Պուտինը հասնի իր ուզածին:
«Այդ իսկ պատճառով Ուկրաինայի համար պայքարը մնում է մեր ժամանակի գլխավոր գործերից մեկը», - հավելել է ԱՄՆ պաշտպանության նախարարը: