Yerevan, 27.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Լորեն Բեքոլ. վերջին իրական մեգաաստղը Հոլիվուդում

Lifestyle

Հոլիվուդը մեզ ներշնչել է այն գաղափարը, որ կանայք պետք է լինեն գեղեցիկ, հմայիչ, երիտասարդ ու անպաշտպան, դրանով իսկ նրանց զրկելով առնվազն երիտասարդությունից ու գեղեցկությունից: Ինչպիսի առանձնահատուկ հատկանիշներ էլ ունենար Լորեն Բեքոլը (Lauren Bacall), միևնույնն է մենք ուզում ենք, որ դրանք աշխարհում որքան կարելի է շատ լինեն:

Նա մահացավ ընդամենն օրեր առաջ` ամսի 12-ին, երեքշաբթի, 89 տարեկան հասակում, բնական մահվամբ` ապրելով բավականին հաջող կյանք, որը նրա շրջապատի համար էլ բավական բարերար ազզդեցություն ունեցավ: Vogue-ի և Harper's Bazaar-ի հավակնոտ տասնիննամյա մոդելը, որպիսին նա էր մինչ կինոյում նկարահանվելը, նկատվեց Հովարդ Հոքսի (Howard Hawks) կողմից և հրավիրվեց նկարահանվելու այն ֆիլմում, որը նրան աստղ դարձրեց: Շատերը դա համարում են նրա կարիերայի սկիզբը ու երազանքների իրականացումը, որը նաև ծանր կյանքի ու մահվան հստակ դեղատոմս է հանդիսանում: Սակայն Բեքոլի ճակատագիրն այլ կերպ դասավորվեց: Նրան հաջողվեց հաղթահարել բոլոր դժվարությունները, միաժամանակ մնալով պաշտամունքային արտիստ ու կյանքին լավագույնս հարմարված մարդ: Նա նույնիսկ չխաղարկեց իր “ես կյանքին լավ հարմարված մարդ եմ” խաղաքարտը, երբ սկսեց ապրել “Դակոտա” հյուրանոցում, Նյու Յորքում, երբ արդեն աստղ էր: Զարմանալի էր նրա համեստությունը: կարող էր ուղղակի բարում ծանոթանալ լրագրողի հետ ու համաձայներ հարցազրույց տալ: Իր մեծության մեգաաստղերը սովորաբար նման դեպքերում պահանջում են PR-գործակալների ներկայությունը, Սակայն Բեքոլի դեպքում նման անհրաժեշտություն չկար բացարձակապես: Նա այնքան բնական էր, որ ցանկացած հարցազրույցի ժամանակ, արդեն մի քանի րոպե անց լրագրողը մոռանում էր, որ իր առաջ համաշխարհային մեծության աստղ է նստած: Սակայն սրանով հանդերձ, նա կարողանում էր վերհսկել ցանկացած խոսակցության ընթացքը: Նա աստղ էր, մեգաաստղ, համաշխարհային մեծության, սակայն միշտ ձգտում էր զերծ մնալ այդ աստղայնությունից: Միրիամ Կրուլը (Miriam Krule), որ հեղինակել է հոդվածաշար ամերիկյան Slate կայքում, Բեքոլի մահվան առիթով գրել է. “Բեքոլի մահվամբ մենք զրկվեցինք տասնվեց այն լեգենդար աստղերից վերջինից, ովքեր հիշատակված են Մադոննայի Vogue երգում”: Եթե առանձնակի կարևորություն չտանք էլ այդ ցանկին, այն զգացողությունն է առաջանում, թե Լորեն Բեքոլի մահը նշանավորեց իրենով ինչ որ մի մեծ ու կարևոր իրողության կամ երևույթի ավարտը, ավելի կոնկրետ` ազդարարեց խնամված ու ուլտրա-գլամուր ստուդիային Հոլիվուդի ավարտը:

Եթե դա իրոք այդպես է, ապա կա մի բավականին հետաքրքիր ու մեծ մի բան այն մտքի մեջ, որ այդ ժամանակաշրջանի վերջին ներկայացուցիչը որ նաև այն մարդն էր, որ կարող էր իրեն թույլ տալ, որպեսզի հոլիվուդը ներկայանա իրենով, իսկ ինքը զերծ մնա Հոլիվուդից, հեռանում է:

Հոլիվուդը, սակայն, իր ոսկեդարով ձևավորում էր շատերին ու ազդեցություն գործում շատերի վրա: Տեխնոլոգիաները այսօր դարձել են մշակույթի մասսայական մարքեթինգի արագացման միջոց, գործիք փոփ-մշակույթի ստեղծման համար, որն իր հերթին հակակշիռ է ֆոլկ-մշակույթին, այն մշակույթին, որտեղից իր արմատներն է սկսում ջազի ժամանակաշրջանը:

Հոլիվուդը ձգտեց կուրացնել պասիվ լսարանին ու վերահսկել այն` պատկերելով հասարակության վերնախավի հեքիաթային աշխարհը, որը սովորական լսարանը յուրացնում էր կինոթատրոնի բազկաթոռին նստած:

Այդ ժամանակ փոփ մշակույթի բոլոր օբյեկտները ստեղծվում էին Հոլիվուդի շաբլոնների հիման վրա, որոնք ագրեսիվորեն սպիտակաթույր էին ու բարոյական իմաստով ռեպրեսիվ և որոնք պատմում էին լսարանին անիմանալի ուսուցողական պատմություններ բարի ու լավ մարդկանց հաղթանակների ու վատ ու չար մարդկանց պարտությունների մասին: Այդ հավակնոտ ու արհեստածին համակարգը շուտով, սակայն տալիս է իր ճաքերը: Էլվիս Փրեսլիի համագործակցությունը Հոլիվուդի հետ, գուցեև վնասեց երգչի կարիերային, սակայն ռոք-են-ռոլլի արքան դրեց այն հիմքերը, որոնց վրա վերելք ապրեց երիտասարդական մշակույթը իր անհատապաշտական ակցենտներով: Առանձին աստղերի ազդեցության ձևավորումը ստուդիական համակարգի ընդհանուր անկման հետ, նույնպես այդ գործընթացի մի մասն էին կազմում: Ինչ որ իմաստով ամեն ինչ վերադարձավ իր շրջանակի մեջ, քանի որ տեխնոլոգիաները այնպիսի մակարդակի են հասել, որ մասսայական ստեղծագործությունը պետք է վերադառնար կամ գոնե ձևացներ, թե վերադարձել է այն մարդկանց ձեռքը, ովքեր այն պահին, երբ չեն գրում գրախոսականներ ու քննադատություններ, չեն ստեղծում ու փոխանակում մշակութային օբյեկտներ, այն կնայեն իրական ժամանակի ռեժիմով կամ այն ժամանակի ռեժիմով ու այն վայրում, որտեղ կընտրեն: Ու բնականաբար ընտրելու մի բան կունենան հաստատ: Անցյալում Հոլիվուդն ընտրելու այնքան էլ լայն տեսականի չուներ ու հետևաբար Հոլիվուդը չէր կարող թելադրել այն պայմանները, որոնց առկայությամբ մասսայական մշակույթը տարածում էր իր արժեքներն ու ազդեցությունը:

Այդ վիճակը, արդարության համար պետք է արձանագրել, որ երկար ժամանակ չէր կարող գոյատևել: Սակայն առ այսօր Հոլիվուդը պահպանում է այն հզոր ազդեցությունը, որը ունի հատկապես գլամուր հասկացության վրա: Հոլվուդը ստեղծեց գլամուրի առանձնահատուկ բազմազանություն` հիասքանչ, սակայն միաժամանակ նաև վտանգավոր: Վերջինիս կրողները ունեն մարդկանց գրավելու առանձնակի մի կարողություն, սակայն նրանք ի զորու չեն, դրանով հանդերձ, վերահսկելու, թե ինչ ու ում կգրավեն իրենց այդ կարողությամբ: Այն գաղափարը, որ գլամուրը միայն դիմակ է, որը թաքցնում է ավելի խորքային իրողություններ, դեռևս ակտուալ են ու շրջանառության մեջ: Այդ է պատճառը թերևս, որ Հոլիվուդի բոհեմի այնպիսի դժբախտ ներկայացուցիչներ, ինչպիսիք են Մերլին Մոնրոն ու Ջեյմս Դինը (James Dean), շարունակում են ապրել ժամանակակից մշակույթի մեջ: Պատահական չէ նաև, որ Մադոննայի` արդեն նշածս երգի հայտնի ցանկում ներառվել են հիմնականում կանանց անուններ:

20-րդ դարի առաջին կեսին կյանքի շատ ոլորտներում կանայք դեռևս երկրորդական դերակատարություն ունեին, սակայն իրենց գունատ դեմքերով, շեկ մազերով, խնամվածությամբ, հիանալի հագուկապով ու սանրվածքով գրավում էին գլամուրի ոլորտի առաջին հորիզոնականները: Նույնիսկ Բեքոլը իր վրա զգացել է գլամուրի սահմանափակումները: Նա ժամանակին նկատել է, որ իր հասուն կարիերան զարգանում է ոչ այնպես, ինչպես հարկ է, որ զարգանար ու հատկապես ոչ այնպես, ինչպես իր տղամարդ գործընկերների մոտ է: Նրան առաջարկում էին նորանոր դերեր ֆիլմերում, նա շարունակում էր աշխատել թատրոնում ու նույնիսկ նկարահանվել գովազդի համար: Սակայն, ինչպես և մյուս բոլորը, նա ստիպված էր հաշտվել այն մտքի հետ, որ կանացի գլամուրի համար կան որոշ ստրուկտուրալ սահմանափակումներ, որի էությունը այն էր, որ ժամանակի հետ նրանց ճանաչվածությունը հանգեր:

Այսպես, 1980-ական թթ Բեքոլը սկսում է համաշխարհային իր շրջագայությունը, ինչպես Ալեքսանդրը Թեննեսի Ուիլյամսի (Tennessee Williams) “Երիտասարդության քաղցրահնչյուն թռչունը” պիեսում: Բեքոլը, սակայն, ի տարբերություն Թեննեսիի պիեսի հերոսի, ծերացման հետ կապված չհաշտվողականության խնդիրներ չուներ: Բեքոլը սիրում էր կրկնել` “Ես կարծում եմ, որ մարդու դեմքին արտացոլվում է նրա ողջ կյանքը, իսկ դրանով պետք է հպարտանալ”:

Ժամանակակից դերասանուհիներն անշուշտ կհաստատեն, որ դերերի պակասը տարիքն առած դերասանուհու համար հիմնական խնդիրն է, ու շատ լուրջ խնդիր: Սակայն հետաքրքրականն այստեղ այն է, թե ինչպիսի կտրուկությամբ էին հարցերը դրվում Բեքոլի ժամանակներում: Շատ կողմեր այդ ժամանակաշրջանից անհնարին էր պահպանել ու դրանք անետացան: Հոլիվուդյան շատ աստղերի ու արտիստների կյանքի տհաճ ու անվայելուչ մանրամասները տեղ են գտել Քեննեթ Էնգերի (Kenneth Anger) “Հոլիվուդյան Բաբելոն” (Hollywood Babylon) գրքում, որն հիմք դրեց բուլվարային պրեսսայի մի ողջ ուղղության: Մաքարթնիականների “վհուկների որսը” 1950-ական թթ, ակնհայտորեն անմտածված էր ու իր արդյունքում էլ դարձավ անարդյունք մի փորձ միայն` Հոլիվուդը իսթեմբլիմենթի վերահսկողության ներքո վերադարձնելու:

Բեքոլն ու իր ամուսինը` Հեմփֆրի Բոգարթը (Humphrey Bogart) ևս ներքաշվեցին այդ խառնարանի մեջ: Նախ նրանք սկսեցին պաշտպանել իրենց հոլիվուդյան կոլեգաներին, ովքեր մեղադրվում էին կոմունիստ լինելու մեջ, ապա արդեն ամբողջ կյանքում ճգնում էին ապացուցել, որ իրենք կոմունիստներ չեն: Այնուհանդերձ, սակայն, չնայած իրավունքների ընդլայնմանը, կնոջ դերը Հոլիվուդում մնաց անփոփոխ: Հոլիվուդը մինչ այժմ պահպանել է իր վիթխարի ազդեցությունն ու իշխանությունը կինոարդյունաբերության և հեռուստատեսության բնագավառում. բոլորը դա ընդունում են ու նույնիսկ քննադատում: Սակայն վերջինիս իշխանութունը արդեն վաղուց դադարել է ինչ որ մի մոնոլիտ իրողություն լինելուց: Իր տիրապետող դիրքերը պահպանելու համար Հոլիվուդը ստիպված է անընդհատ նոր միջոցառումներ ձեռնարկել ու արձագանքել մյուս մշակույթներին: Հետաքրքրականն այն է, թե Հոլիվուդումարդյոք այսօր հիշում են, որ վաղ շրջանում, որտեղ նաև Բեքոլն է, ստեղծել է այն հասկացություններն ու կատեգորիաները, որոնք ցայսօր որոշում են, թե ինչ է գլամուրը:

Սեռահավասարության քարոզչության մեծ մասը, հատկապես, այն գաղափարը, թե երբ կինը գտնվում է հանրության կենտրոնում, պետք է լինի անթերի գեղեցիկ, խնամված, երիտասարդ, ինքնին զրկում է նրան բնական գեղեցկության ու երիտասարդության հնարավորությունից մնում է արդիական մինչև այսօր ու մինչ այսօր և քննադատվում է, և վնաս է հասցնում բազմաթիվ կանանց: Բեքոլն ապրում էր Հոլիվուդի թելադրած կանոններին հակառակ, թեև ինքն էլ մի մասն էր Հոլիվուդի: Ուստիև նա կմնա ավելին քան միայն հոլիվուդյան գլամուրը:

Արման Համբարձումյան

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference