Ինչպես հայտնում է Orer.am-ը` վկայակոչելով ria.ru-ին, Ուկրաինան դեկտեմբերի 9-ին սկսել է ռուսական գազ ստանալ, ուկրաինացի սպառողների կարիքները հոգալու համար օրական կներմուծվի մինչև 43,5 միլիոն խորանարդ մետր գազ: Այս մասին հայտնել է «Ուկրտրանսգազի» մամուլի ծառայության ղեկավար Մաքսիմ Բելյավսկին:
«Երեքշաբթի օրն «Ուկրտրանսգազն» սկսել է բնական գազ ներմուծել Ռուսաստանի Դաշնությունից: Ուկրաինացի սպառողների կարիքների համար օրական ՌԴ-ից կներմուծվի մինչև 43,5 միլիոն խորանարդ մետր բնական գազ»,- ասել է Բելյավսկին:
Նշենք, որ դեկտեմբերի 5-ին «Նաֆտոգազը» կատարել է 378 միլիոն դոլարի կանխավճարում: