Վերջերս Հովաննես Ազոյանը ԵՏՄ անդամակցության վերաբերյալ իր կարծիքն էր արտահայտել: Նա մասնավորապես նշել էր. «Հիմա արդեն ուշ է, ունենք այն ինչ ունենք: Մեր երկիրը այդքան ռեսուրս չունի, և ժողովուրդը պատրաստ չէ դեմ գնալ, ցավոք: Բայց ես կարծում եմ՝ Ռուսաստանը ծակ նավ է, իսկ մենք հիմա այդ ծակ նավի մեջ ենք: Չգիտեմ ես լավ բան չեմ սպասում»: Այս ամենը շատ վատ արձագանք ունեցավ ֆեյսբուքի օգտատերերի մոտ, և նրանց ի պատասխան՝ Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Գիտեք ինչ, ես Ռուսաստանում նկարահանվում եմ ռուսական ֆիլմ արտադրության մեջ, որը շուտով կտեսնեք, ունեմ ռուս ընկերներ, Մոսկվայում ինձ զգում եմ ավելի լավ քան դուք, որ տարիներով ապրում եք այդտեղ։ Բայց, երբ ինձ հարցնում են մեր երկրի ապագայի մասին, ես ինձ դնում եմ մի կողմ ու պատասխանում եմ այնպես, ինչպես կբխեր մեր ազգային շահերից 21-րդ դարում։ Բայց կարդալով ձեր վիրավորական ու անգրագետ շարադրված comment-ները, մտածում եմ հին ասացվածքի մասին «եղունգ ունես գլուխդ քորի»։ Ցավում եմ մեր ազգային ցածր ենթագիտակցության համար։