Yerevan, 02.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Առեղծվածներ, որոնց պատասխանները գիտությունը մինչ այժմ չի տվել

Կան բազմաթիվ առեղծվածներ, որոնք արդեն բացահայտված են, բայց գոյություն ունեն նաև այնպիսիք, որոնք դեռևս որևէ բացատրություն չեն ստացել: Այս հանելուկային իրադարձությունների դեմ նույնիսկ ժամանակակից գիտությունն է անզոր: Orer.am-ը ներկայացնում է պատմության ամենահանելուկային դեպքերը:
  • Սառցե կինը
Միննեսոտայի Լենգբի քաղաքում բնակիչներից մեկը առավոտյան դրսում հայտնաբերել էր իր 19-ամյա հարևանուհուն` Ջին Հիլիարդին, որը պառկած էր ձյան մեջ: Նրա մարմինն ամբողջությամբ սառել էր: Ենթադրվում է, որ Ջինը փորձել էր հարևանից օգնություն խնդրել` ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս եկած մեքենան հրելու համար: Աղջկա սառած մարմինը շտապ հիվանդանոց են հասցրել, որտեղ բժիշկները ապշել են, քանի որ աղջկա մարմինը այնպեր էր սառել, որ ոչ մի վերջույթ չէր շարժվում: Անգամ եթե Ջինը ուշքի գար, ապա ստիպված կլինեին կտրել նրա վերջույթները: Երկու ժամ անց աղջիկը ցնցումների մեջ է ընկել և ուշքի եկել: Նա թեʹ հոգեպես, թեʹ ֆիզիկապես իրեն լավ է զգացել, իսկ 49 օր անց հիվանդանոցից դուրս է գրվել` չկորցնելով ոչ մի վերջույթ:
  • Երկաթե սյունը Դելիում
Երկաթը համարվում է բոլոր մետաղների թագավորը և օգտագործվում է գրեթե ամեն ինչում: Ցավոք, երկաթը չի կարող խուսափել իր ճակատագրից և կամաց-կամաց վերածվում է ժանգի, բացի այս արտասովոր կառույցից՝ Դելիում գտնվող Երկաթե սյունից: Այս 7 մետր բարձրությամբ և մոտ 6 տոննա զանգվածով երկաթե հսկան դիմակայել է կոռոզիային ավելի քան 1600 տարի: Ինչպե՞ս է 98% երկաթից կազմված առարկան այդքան ժամանակ դիմացել: Գիտնականները գտել են այդ հարցի պատասխանը, բայց, թե ինչպես են դարբինները դարեր առաջ բացահայտել այդ փաստը, ոչ ոք չի կարող ասել:Երկաթե սյունը մտնում է Դելիի Կուտբ-Մինարա ճարտարապետական համալիրի կազմի մեջ: Եթե սյանը մեջքով կանգնեք, գրկեք այն և մի քանի վայրկյան կանգնենք, ապա երազանքն անպայման կկատարվի: Տեղի բնակիչները վստահեցնում են, որ այն նաև բուժիչ հատկություն ունի:
  • Մարիա Չելեստա
Մարիա Ցելեստե նավի անձնակազմի խորհրդավոր անհետացումից 50 տարի անց նմանատիպ դեպք է տեղի ունեցել, երբ 1921թվականի հունվարի 1-ին Քերրոլ Ա. Դիրինգի առագաստանավը հայտնաբերեցին Հյուսիսային Կառոլինայի ծովափի մոտ: Երբ փրկարարական նավերը հասան նավին, նրանք սարսափահար տեսան, որ նավի վրա անձնակազմ չկա: Հայտնաբերման պահին նավը բացարձակ անվնաս էր, իսկ նրա պահեստները լի էին ուտելիքով, բայց բոլոր փրկարարական նավակները, նավամատյանն ու որ ամենակարևորն է՝ անձնակազմը բացակայում էին։ Չնայած նկատեցին, որ հաջորդ օրվա համար ճաշ է պատրաստված եղել, բայց այլևս ոչինչ չգտան, որը կվկայեր անձնակազմի ներկայության մասին. ո՛չ անձնական իրեր, ո՛չ գրանցամատյան, ո՛չ հետքեր, ճիշտ Մարիա Չելեստեի դեպքի նման:
  • Բելմեսի դեմքերը
Կարող է թվալ, որ պատի վրայի հետքերը նման են Ձեզ նայող մարդկանց: Դա Բելմեսի դեմքերն է, որոնք եղել են Պերեյրա ընտանիքի տանը: Արդեն 20 տարի է, որ այդ դեմքերը հիշեցնում են տղամարդկանց և կանանց նկարներ: Նրանք ամեն անգամ հայտնվում են դեմքի տարբեր արտահայտություններով: Տարօրինակն այն է, որ այդ դեմքերը տանը «մնում են» կարճ ժամանակ, այնուհետև անհետանում են: Շատ ուսումնասիրություններ են կատարվել՝ պարզելու, թե ինչն է նման երևույթի պատճառ:Հետազոտություններից մեկի ժամանակ տան տակից պեղվել է մարդկային մարմին, բայց դեմքերը շարունակում էին հայտվել:
  • Անհետացող լիճ
2007թվականի մայիսին` Չիլիսիի հարավային Մագալյանես տարածաշրջանում գտնվող լճերից մեկը բառացիորեն անհետացել է՝ թողնելով 30-մետրանոց փոս, սառցե բլուրները և չոր հող: Խոսքը ոչ թե փոքր, այլ բավականին խոշոր լճի մասին է, որի երկարությունը կազմում է 5 միլ: Երբ 2007 թվականի մարտին երկրաբանները վերջին անգամ դիտարկել են լիճը, ոչ մի տարօրինակ բան չեն նկատել, բայց այդ 2 ամցվա ընթացքում ինչ-որ բան է տեղի ունեցել, որը ոչ միայն լճի անհետացման պատճառ է դարձել: Այս հանելուկն այդպես էլ չի լուծվել:
  • Թանձր անձրև
1994 թվականի օգոստոսի 7-ին ԱՄՆ-ի Օակվիլլ քաղաքում անձրև եկավ, մածուցիկ անձրև` դոնդողի տեսքով: Տարօրինակ մթնոլորտային տեղումից հետո քաղաքի գրեթե բոլոր բնակիչները հարբուխի նման ինչ-որ վարակով հիվանդացան: Հիվանդացողները կազդուրվում էին 1-12 շաբաթում: Միայն այն ժամանակ, երբ հիվանդներից մեկը անձրևի նմուշն ուղարկեց լաբորատորիա, գիտնականները սկսեցին լրջորեն զբաղվել նրա ուսումնասիրմամբ և մնացին ապշած: Նմուշի մեջ առկա էին մարդկային արյան սպիտակ գնդիկներ: Հետագա հետազոտությունները պարզեցին, որ կաթիլի մեջ առկա են երկու տեսակի բակտերիաներ, որոնցից մեկը նույնպես առկա է մարդու օրգանիզմում և մասնակցում է մարսողության գործընթացին:Առ այսօր առեծված է` որտեղից և ինչպես կարող էր նման անձրև տեղալ և ինչ կապ ուներ այն առեղծվածային համաճարակի հետ:
  • Սև ուղղաթիռը
1994 թվականի մայիսի 7-ին` Լուիզիանայում, սև ուղղաթիռը 45 րոպե հետապնդել է անչափահասին: Վախեցած երեխան բացատրել է, որ ուղղաթիռից մարդիկ են իջել և նրա վրա զենք են պահել: Մինչև հիմա երեխան չգիտի՝ ինչի համար էին իրեն հետապնդում և ինչու են իրեն բաց թողել: Մեկ շաբաթ անց նույն դեպքն է տեղի ունեցել մարդկանց հետ, ովքեր մեքենայով անցնում էին Վաշինգտոնի մոտվ: Չկարողանալով փախչել՝ նրանք տեսել են զենքերով սև համազգեստ հագած տղամարդկանց, որոնք իջնում էին պարանով: Բայց ճամփորդներին բաց են թողել: Սև ուղղաթիռները ընդգրկվում են չճանաչված թռչող օբյեկների մասին զեկույցներում և չնայած ոմանց համար դրանց հայտնվելը պարզ բացատրություն ունի, շատ դեպքեր մնում են անբացատրելի:
  • Կենդանիները քարի մեջ
Կան մի քանի փաստացի դեպքեր, երբ գորտերին, մողեսներին այլ փոքր կենդանիներին կենդանի են գտել ամբողջական քարի մեջ: Տարօրիննակն այն է, որ մարդիկ կենդանիներ են գտել ոչ միայն բնական գոյացություններում, ինչպիսիք են ծառերը և քարերը, այլ նաև արհեստական: 1976թվականին Տեխասիի աշխատավորները բետոնի մեջ գտել են կենդանի կանաչ կրիա, այն եղել է օդային պարկի մեջ, որն ունեցել է այդ փոքրիկ կենդանու ձևը: Եթե ինչ-որ ձևով նա հայտնվել է այնտեղ 1 տարի առաջ, երբ լցրել են բետոնը, ապա ինպե՞ս է կրիան ապրել այդքան երկար: Չ՞է որ, բետոնն անցքեր կամ ճեղքեր չի ունեցել, որոնց միջով անցներ կրիան:Իհարկե, բազմաթիվ փորձեր են արվել բացատրելու այս անսովոր դեպքերը, սակայն ապարդյուն:
  • Դոննի Դեկեր 1983 թվականին Դոննի Դեկերին անվանեցին անձրևի տղա: Դոննի իր ընկերոջ մոտ էր, երբ առաստաղից սկսել է ջուր կաթել, իսկ մառախուղը պատելը է սենյակը: Որոշ ժամանակ անց Դոննին ընկերների հետ նստած էր ռեստորանում, երբ անձրևը սկսել է թափվել հենց նրանց գլխին: Ռեստորանի սեփականատերը նրան անմիջապես վռնդել էր փողոց: Տարիներ անց փոքր հանցանքի համար Դոննին հայտվել էր բանտում, որտեղ նույպես քաոս է առաջացրել, երբ սկսել էր անձրև գալ հենց նրա բանտախցում: Բանտակիցների դժգոհություններից հետո Դոննին բացատրել է, որ նա կարող է իր ցանկությամբ անձրև առաջացնել և տեղում ցուցադրել էր այդ անձրևային շոուն: Վերջապես նրան բաց են թողել և նա խոհարարի աշխատանք է գտել տեղի ռեստորաններից մեկում: Դոննիի ներկայիս գնվելու վայրն անհայտ է, ինպես նաև հանելուկային է տարօրինակ կերպով անձրև տեղալու այդ փաստը:
Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates