Բարաք Օբաման ԱՄՆ-ի առաջին նախագահն է, ով համակարգչային ծրագիր է գրել։ Այս մասին հայտնում է Orer.am-ը` վկայակոչելով gazeta.ru-ին:
ԱՄՆ նախագահը մասնակցելով համակարգչային գիտելիքների կրթական շաբաթվա բացմանն իր առաջին ծրագիրն է գրել JavaScript-ով։
Code.org պորտալի համահիմնադիր Հադի Պարտովը հայտնել է, որ նախագահը չի կատարել հանձնարարությունը սկզբից մինչև վերջ, այլ քայլել է մի համակարգչից մյուսը, դիտել աշակերտների աշխատանքը և մի քանի կոդ գրել ինքնուրույն։