Նման արգելքի պատճառը “Մալեֆիսենտա” ֆիլմն է ու դրանից ունեցած վախը, թե իրեն ու Փիթին կապող պատմությունը կկրկնվի: Հիշեցնենք, որ դերասանների մտերմությունը սկսվեց 2004-ին “Տեր և տիկին Սմիթներ” ֆիլմի նկարահանումների ժամանակ: Այդ ժամանակ դեռ ամուսնացած Բրեդը տրվեց Էնջիի գայթակղություններին ու նրանց միջև սկսվեց սիրավեպ, որն ավարտվեց Փիթի ու Ջենիֆեր Էնիստոնի ապահարզանով: Չնայած որ աստղերն իրենք հերքում են, թե իրենց հարաբերությունները սկսվել է “Տեր և տիկին Սմիթներից”, սակայն մամուլը այնուամենայնիվ հայտարարեց Ջոուլիին ամուսնալուծության հիմնական պատճառ ու Էնջին իր հասցեին ստացավ վիթխարի քանակությամբ բացասական մեկնաբանություններ ու արձագանքներ: Այժմ հենց նույն պատմության կրկնությունից էլ վախենալով, Անջելինան նման արգելք է դրել ամուսնու վրա: