ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վաղը չի մասնակցելու «եռյակի» հրավիրած մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված հանրահավաք-երթին: Այս մասին Orer.am-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
«Պարոն Ծառուկյանը չի մասնակցի, բայց ԲՀԿ ներկայացուցիչները կմասնակցեն»,-ասաց Իվետա Տոնոյանը և հավելեց, որ տեղյակ չէ, թե ինչու Գագիկ Ծառուկյանը չի մասնակցելու երթին:
Նշենք, որ ավելի վաղ Orer.am-ը հայտնել էր, որ վաղը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է, որի առթիվ երեք ուժերը որոշել են հանրահավաք-երթ կազմակերպել: