Չնայած, որ այժմ իր ժամանակի մեծ մասը անգլիացի մոդել Կարա Դելևինը անցկացնում է նկարահանման հրապարակում, “Փեն” ֆիլմի նկարահանումներում, սակայն այնուամենայնիվ չի մոռանում իրեն ճանաչում բերած մասնագիտությունը: Այսպես, օրերս հրապարակվեց Tom Ford բրենդի նոր օծանելիքի գովազդի առաջին գովազդային կադրը: Նոր օծանելիքը կոչվելու է “Black Orchid” և ունենալու է սև արխիդեայի ու պղպեղի բույր: Հենց սա շեշտելու համար էլ, գովազդում, ինչպես հրապարակված կադրն է հուշում, տիրապետում են մուգ գույները: Մարիո Սորենտի օբյեկտիվում Կարան պառկած է մերկ, սև գույնի ջրով լցված ջրավազանի կողքին` շրջապատված սև արխիդեաներով: