Yerevan, 02.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


10 պատճառ, որոնք ստիպում են տղամարդուն բաժանվել կնոջից

Blognews.am-ը գրում է. Դեռ երեկ ամեն ինչ հիանալի էր ձեր հարաբերություններում, բայց տղամարդը, չգիտես ինչու, լքեց Ձեզ։ Իսկ գուցե հակառա՞կն է, ու ամեն ինչ շատ վատ էր ու հերթական վեճից հետո եք Դուք միայնակ մնացել։ Ինչպիսին էլ լինի ընտանեկան սցենարը, կինը, միևնույն է, ուժեղ սթրեսի է ենթարկվում, երբ իմանում է, որ տղամարդը թողել է իրեն, ու բնականաբար կանանց հետաքրքրում է, թե ինչո՞ւ է դա հենց իրենց հետ պատահում։ «Սիրո նավակը խորտակվեց՝ բախվելով կենցաղին» Ցավոք, կենցաղն իրոք լուրջ բացասական դերակատարություն կարող է ունենալ։ Հնարավոր է, որ Դուք այնքան սովորած լինեք ընտանեկան ամենօրյա սկանդալներին, դեմքի դժգոհ արտահայտությանն ու բարձր տոնայնությանը, որ անգամ չեք էլ նկատում վերահաս վտանգը։ Մինչդեռ տղամարդն այդ փուլում կարող է գիտակցել, որ իր համբերության բաժակը լցվել է, չէ՞ որ նա ամուսնանում էր ժպտերես ու թեթև գեղեցկուհու հետ, իսկ նա վերածվեց անընդհատ սղոցող ու դժգոհող փնփնթանի, ով ամեն ինչից կարող է խնդիր ստեղծել։ «Ինչո՞ւ ես դու այդքան սարսափելի» Երբեմն միայն նրանից հետո, երբ տղամարդը լքում է կնոջը, կինը նոր է «արթնանում» ու սկսում իր շուրջը նայել։ Նա կարող է բացահայտել, որ տունն անփույթ վիճակում է, ինչը հաճելի չէ, բայց որ ավելի սարսափելի է, նա կարող է հայելու մեջ տեսնել լղոզված կազմվածքը, տձև սանրվածքը ու ճմրթված շորերը։ Չգիտես ինչու, գեղեցիկ սեռի բազմաթիվ ներկայացուցիչներ համարում են, որ գեղեցկանալ պետք է միայն, երբ պետք է դուրս գալ, իսկ տանը՝ սեփական ամուսնուդ հետ, կարելի է լրիվ անշուք տեսք ունենալ։ Սակայն տղամարդկանց համար կնոջ արտաքին տեսքը որոշիչ նշանակություն ունեցող հարցերից է, առավել ևս, երբ նրան շրջապատում են խնամված կանայք աշխատանքի վայրում կամ էլ հանգստի ժամանակ։ «Սերն է անսպասելի այցելել…» Նա պարզապես ուրիշին է սկսել սիրել ու սիրում է նույնքան ուժեղ ու վառ, որքան ժամանակին Ձեզ։ Դրա հետ կամ պետք է համակերպվեք ու շարունակեք Ձեր կյանքը, կամ էլ պայքարեք Ձեր սիրելիի համար։ Սակայն հիշեք, թեև ասում են, որ սիրո մեջ էլ, պատերազմում էլ բոլոր միջոցները լավ են, պետք չէ ճակատամարտի կիզակետում մոռանալ սեփական արժանապատվության ու բարոյականության էլեմենտար նորմերի մասին։ «Նա արևմուտքն է, Դուք՝ արևելքը» Ընտանեկան նիստուկացն ու այն շրջապատի մենթալիտետը, որում մեծացել է տվյալ մարդը, մեծ նշանակություն ունի նրա հետագա կյանքի վրա։ Ու եթե երկուսը չեն կարողանում հարմարվել միմյանց, ապա դա անխուսափելիորեն կբերի բաժանման։ Տղամարդը կարող է լքել կնոջը՝ չհանդուրժելով ինչ-որ բան, որ իր ընտաանիքում անընդունելի է համարվել։ Օրինակ, եթե կինը հրապարակավ թույլ է տալիս ձայնը բարձրացնել իր վրա։ «Ձանձրույթն ու միապաղաղությունը կործանում են» Ձանձրույթը տղամարդկանց՝ Ձեզ լքելու մյուս պատճառն է։ Բնույթով զավթիչ տղամարդիկ պայքարում են կնոջ համար, բայց եթե երկար ժամանակ ամեն ինչ հարթ ու խաղաղ է հարաբերություններում, նրանք սկսում են ձանձրանալ և շուրջբոլորը նայել՝ նոր հաղթանակներ փնտրելով։ Եթե կինը չի փորձում նորության պատրանք գոնե ստեղծել, ապա դա սպառնում է բաժանմամբ։ «Վա՞գր… անկողնո՞ւմ» Սեքսուալ համատեղելիությունն առաջնային դերակատարություն ունի հարաբերություններում։ Հաճախ, բաժանման պատճառ են դառնում զույգի անդամների ախորժակները, երբ մեկը պահանջում է սեքս, իսկ մյուսը պարբերաբար մերժում է։ Եթե անկողնային հարցերում խնդիրներ կան, ապա ավելի լավ է լուծել դրանք միանգամից ու ժամանակին, այլ ոչ թե թողնել ինքնահոսի։ «Ես միայնակ գայլ եմ» Որոշ տղամարդիկ պարզապես չեն կարող երկար ժամանակ նույն հարաբերություններում լինել։ Նրանց պետք է ազատության զգացում, հանուն որի պատրաստ են անգամ բաժանման։ Սակայն եթե նման «միայնակ գայլին» առաջինը կինը լքի, ապա տղամարդը շատ կզարմանա ու կսկսի փորձել վերականգնել հարաբերությունները։ «Ու ի՞նչ է նա գտել նրա մեջ» Եթե տղամարդը մամայի բալիկ է, իսկ Դուք դուր չեք գալիս նրա մորը, ապա նա իրոք կարող է լքել Ձեզ, միայն թե հնազանդ լինի մորը։ Ուժեղ սեռի որոշ ներկայացուցիչներ չեն դիմանում բարեկամների կողմից եկող անդադար ճնշմանը, հատկապես, եթե նրանք մոտ են ապրում ու անդադար միջամտում են տղամարդու անձնական կյանքին։ «Ես չեմ ճանաչում այս Դիմակին» Դուք չեք համապատասխանում նրա ակնկալիքներին։ Որպես կանոն, այս պատճառով տղամարդիկ լքում են կնոջը հարաբերությունների ամենասկզբում։ Հնարավոր է, որ կրքի կիզակետում նա չի հասցրել Ձեզ ճանաչել ինչպես հարկն է, իսկ հետո հասկացել է, որ իրեն այլ տիպ է պետք։ «Ինչպե՞ս համարձակվեցիր անել դա» Եթե տղամարդն իմանում է Ձեր դավաճանության մասին, ապա դժվար թե նա կարողակա հանգիստ շարունակել ապրել Ձեզ հետ։ Տղամարդկանց մեծամասնությունը՝ մեծամասամբ լինելով պոլիգամ, կնոջից պահանջում են անքակտելի հավատարմություն։
Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates