Եվրամիությունը հատկացրել է լրացուցիչ 10 միլիոն եվրո մարդասիրական օգնություն Թուրքիայում սիրիացի փախստականներին: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը` հղում անելով Եվրոպական հանձնաժողովի հայտարարությանը:
«Այսօր մենք ավելացնում ենք Սիրիայի ժողովրդին և թուրքական համայնքներին մեր օգնության ծավալը, որոնք ապաստանել են սիրիացի փախստականներին: Եվրոպան ամուր կանգնած է Թուրքիայի կողքին և մտադիր է անել հնարավոր ամեն ինչ այս տարածաշրջանային ճգնաժամի և մարդասիրական ռազմավարության քաղաքական լուծմանը նպաստելու համար», - նշել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, ով այժմ գտնվում է Թուրքիայի փախստականների ճամբարում՝ Սիրիային սահմանակից Սիլիս քաղաքում։
Սիրիայում և Իրաքում, որպես ճգնաժամի արդյունք, Թուրքիայի հետ սահման է հատել մոտ 1,6 միլիոն մարդ: Սիրիական հակամարտության սկզբից Եվրոպական հանձնաժողովը հատկացրել է ավելի քան 187 մլն եվրո Թուրքիայում սիրիացի փախստականներին աջակցելու համար: