ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը վստահ է, որ հեղափոխություն չի լինելու: Այդ մասին նա ասաց այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:
«Որովհետև կարծում եմ` բոլորն էլ խելամիտ մարդիկ են և հասկանում են, որ ամեն տեսակ խժդժություններ և հեղափոխություններ, էն հոգով, որ ես զգում եմ, ոչ մի լավ բանի չի բերի»,- ասաց Վլադիմիր Գասպարյանը:
Հարցին, թե Ծառուկյանի շարժումը ինչի՞ է բերելու, հաշվի առնելով, որ Դուք թիրախներից մեկն եք, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, թե դա ում ֆանտազիան է: Ես թիրախ երբեք չեմ լինում, ես թիրախավորում եմ»: