Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազատության հրապարակում մեկնարկել է ՀԱԿ-ի կողմից նախաձեռնած ամենամյա հավաք երթը` նվիրված մարդու իրավունքների պաշտպանության օրվան: Մասնակիցները երթով անցնում են Երևանի կենտրոնական փողոցներով։
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը նախորդ տարիներին նույնպես չի մասնակցել հավաք-երթին:
Նշենք, որ հավաք երթին մասնակցում է միայն Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հարցին, թե արդյո՞ք եռյակը գնում է իշխանափոխության, Ջհանգիրյանը պատասխանեց. «Սա եռյակի ակցիան է։ Իմ կածիքով մի քիչ գուցե դանդաղ, ոչ շատերի համար ընդունելի, բայց իշխանափոխության գնում ենք»: