Yerevan, 30.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մարդիկ դադարել են լսել իրար, ամեն մեկը վստահ է իր ասածին ու ատում է դիմացինին, ինչն անթույլատրելի է. Գագիկ Ծառուկյան

Interview

Հարցազրույց Գագիկ Ծառուկյան հետ

 – Պարոն Ծառուկյան, 2024 թվականը Հայաստանի համար ավելի շատ եղել է ձեռքբերումների՞, թե՞ դժվարությունների տարի։

 – Գիտեք, Հայաստանն այն վիճակում չէ, որ նման ձևակերպումներով գնահատես տարին։ Իհարկե, կան ոլորտներ, որտեղ ձեռքբերումներ եղել են, կան ոլորտներ, որտեղ՝ ոչ։ Բայց ամբողջական ընկալման մեջ մենք ապրում ենք բաց վերքի պայմաններում։ Լուծված չէ անվտանգության խնդիրը, մեզ էլի սպառնում են, նոր պահանջներ են դնում, Բաքվի բանտերում մենք ունենք հայեր, ընդ որում, արժանի, մեր պետության համար գործ արած, կյանք դրած մարդիկ։ Անվտանգային սպառնալիքները շարունակվելու են նաև եկող տարի։ Մենք ունենք Արցախի մեր հայրենակիցների բազմաթիվ սոցիալական խնդիրներ։ Մարդիկ տուն-տեղ, աշխատանք, ունեցվածք կորցրած՝ փորձում են շարունակել իրենց կյանքը և ունեն մշտական աջակցության կարիք։ Մի խոսքով, խնդիրները շատ են, անելիքները՝ ավելի շատ։

– Ձեր ասածներից կարելի՞ է ենթադրել, որ լավատեսության քիչ պաշար կա։

– Ինձ համար լավատեսությունը ցանկություն կամ երազանք չէ։ Ինձ համար լավատեսությունը հստակ դրված նպատակներն են, խնդիրները, դրանց հասնելու գրագետ քայլերը և համառ աշխատանքը։ Կարևորը մարդու կամքն է, գրագետ ծրագրերը, փորձը, աշխատելու ունակությունը և վճռականությունը, որ իրավիճակը շրջես, հասնես քո ուզած արդյունքին։ Ես գուցե չեմ կարողանում, շատ այլ գործիչների նման, եթերից եթեր գնալ ու սիրուն-դատարկ բառերով հարթ խոսել։ Չեմ կարողանում, դա չեմ թաքցնում, բայց ես լավ գիտեմ, թե ինչ է նշանակում գործ անել՝ խնդիրները հստակեցնել, աշխատանքը կազմակերպել, անհնարինը գրագետ-համառ քայլերով իրականություն դարձնել։ Երբեք չվախենալ խնդիրների բարդությունից։

– Կարելի՞ է ասել, որ դա վերաբերում է նաև Ձեր բիզնես գործունեությանը, և, որ հիմա խոսում է գործարարության Ձեր ջիղը։

– Իմ նախորդ ասածները բիզնեսի մասին չէին, այլ՝ մեր իրականության։ Ես բիզնեսով վաղուց չեմ զբաղվում, անցած փուլ է։ Բայց ժամանակին, երբ ձեռք էի բերում քանդված, չաշխատող գործարաններ, որոնց ոչ ոք մոտ չէր գալիս, ապա այո, լավատեսությունն էր ինձ օգնում հավատալ, որ դրանք հնարավոր է խելքի բերել, ստեղծել աշխատատեղեր, տալ բարձր աշխատավարձ, տալ մրցունակ արտադրանք, դրսում շուկաներ գտնել։ Լավատեսությունը պիտի հիմնված լինի կամքի ու աշխատասիրության վրա։ Մարդիկ հիմա են տեսնում կայացած ձեռնարկությունները ու զարմանում, թե՝ բա Ծառուկյանին որտեղի՞ց դրանք։ Եթե տեսած լինեին դրանք քանդված, լքված, չաշխատող վիճակներում, նման հարց չէին տա, կուրախանային պարզապես, որ երկար տարիների աշխատանքի արդյունքում դրանք այսպիսին են դարձել։

Նույն լավատեսությունն էր ինձ առաջնորդում, երբ ես իմ հայրենիքում կառուցում էին նոր գործարաններ, բացում էի նոր աշխատատեղեր, կառուցում էի եկեղեցիներ, դպրոցներ, մանկապարտեզներ, հյուրանոցներ, մի խոսքով՝ կառուցում էի՝ հաշվի չառնելով ռիսկերը։

– Որպես խոշոր կուսակցություններից մեկի ղեկավար, կարո՞ղ եք նշել Ձեզ անհանգստացնող հիմնական խնդիրները, որոնց լուծումը լավատեսություն կտար։

– Մի բան պայմանավորվենք. ես ոչ մի միտք, ոչ մի նախադասություն չեմ ասում՝ որպես կուսակցության ներկայացուցիչ։ Չեմ ասում՝ քաղաքական շահի կամ հեռանկարի համար։ Ես խոսում եմ՝ որպես անհատ, որպես հայ մարդ, որպես Գագիկ Ծառուկյան։ Հայաստանն այն վիճակում չէ, որ կուսակցական կամ անձնական շահի տեսակետով ապրես։ Իրոք շատ բարդ փուլ է, ու պետք է վեր կանգնել կուսակցական կամ ցանկացած այլ նեղ պատկերացումից։

Եվ հենց այդ կարգավիճակով եմ ասում, որ ամենակարևոր խնդիրը, որ պետք է լուծենք այսօր, ներքին, ներհասարակական հաշտեցման խնդիրն է։ Սա ասել եմ նաև անցյալ տարի այս օրերին։ Ասում եմ նաև հիմա. մարդիկ կարող են ունենալ տարբեր կարծիքներ, տարբեր տեսակետներ, բայց այսչափ իրար ատել չի կարելի։ Ես խոսում եմ ժողովրդի´ մեջ առկա բարիկադավորման մասին։ Մարդկանց միջև ներքին թշնամանքն անթույլատրելի չափերի է հասնում։ Սա լավ տեղ չի տանելու։ Մարդիկ դադարել են լսել իրար, ամեն մեկը վստահ է իր ասածին ու ատում է դիմացինին։ Սա անթույլատրելի է։ Մյուս կարևոր խնդիրը հայկական աշխարհի, համայն հայության միասնականության կորուստն է։

Այն, ինչով մենք հպարտանում էինք, և ինչով մենք ուժեղ էինք, այսօր չկա։ Աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերը դադարում են լինել մի ամբողջի, հայության մասնիկ։ Սա չափազանց մտահոգիչ է, և վիճակը փոխելու համար շատ մեծ գործ կա անելու։ Երբ սկսվեց Բեյրութի ռմբակոծությունը, առաջին բանը, որ մտածում էի, մեր հայրենակիցների վիճակն էր։ Ես զանգեցի Արամ Առաջին կաթողիկոսին, ճշտեցի՝ ինչի՞ հրատապ կարիք կա, ի՞նչ կարող եմ անել մեր հայության համար։ Շատ արագ կազմակերպեցինք և ինչ հնարավոր էր՝ արեցինք։ Ինչո՞ւ եմ սա ասում. մենք պետք է ապրենք մեկս մյուսի հոգսերով, աշխարհի ո´ր ծայրերում լինենք. հայը օգնի հային, նեցուկ լինի, օգտակար լինի։ Հենց սկսենք այսպես մտածել՝ մենք կդառնանք ուժեղ և հարգված ժողովուրդ։ Մենք պետք է ստիպենք, որ աշխարհը մեզ նորից հարգի։

– Ի՞նչ քայլերով եք տեսնում այս «ստիպելը»։ Արդյո՞ք այսօր Հայաստանն ունի այդքան ներուժ, որ կարողանա ինչ-որ բան ստիպել։

– Այո, ունի, և մենք պիտի նորից արթնացնենք այդ ներուժը՝ քայլ առ քայլ, ծրագիր առ ծրագիր։ Ես հավատում եմ մեր երկրի կարողություններին, մեր ժողովրդին, ես հավատում եմ մեր վերածննդին։

– Կա՞ն արդյոք ստրատեգիական մոտեցումներ, որոնք կարող են էականորեն փոխել իրավիճակը մեր երկրի համար, մեր տարածաշրջանում։

– Ընդլայնվող ԲՐԻԿՍ-ի հետ սերտ շփումները, համագործակցությունը և ինտեգրումը ստրատեգիական առումով ամենահեռանկարայինն են Հայաստանի համար։ Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի ներկայությունն այնտեղ արդեն ամեն ինչ ասում է: ԲՐԻԿՍ-ի հետ աշխատանքը մեզ համար կապահովի մեծ շուկաներ ու լոգիստիկ հնարավորություններ։ Ռուսաստանը Հայաստանի ամենամեծ տնտեսական գործընկերն է, Իրանը՝ մեր անմիջական սահմանակիցը, Չինաստանի հետ ունենք համագործակցության անվերջ հնարավորություններ՝ խոշոր ծրագրերի իրականացման առումով, Հնդկաստանի հետ կարող ենք անել այնպիսի ծրագրեր, որոնք հիմա անում են ուրիշները, իսկ մենք բարի նախանձով ենք նայում։

Պետք չէ անտեսել նաև այն փաստը, որ Ադրբեջանն ու Թուրքիան ձգտում են ԲՐԻԿՍ-ի անդամակցության, իսկ դա նշանակում է լրիվ նոր իրողություններ մեր տարածաշրջանում և հարցերի լուծման նոր հնարավորություններ։ Հիմա Հայաստանի հետ առևտրաշրջանառության ծավալով առաջին տեղում է ՌԴ-ն, և այստեղ պետք է նաև հաշվի առնենք ՌԴ-ում ապրող շուրջ 2,5 մլն մեր հայրենակիցների ներկայությունը։ Երկրորդ տեղը Եվրամիությունը զիջել է Միացյալ Արաբական Էմիրություններին: Իսկ 4-րդ և 5-րդ տեղերում են Չինաստանն ու Իրանը: Բարձր են Հնդկաստանի հետ աճի տեմպերը: Այսպիսով տեսնում ենք, որ առաջին հնգյակի չորս պետությունները ԲՐԻԿՍ անդամներն են, և սա իրականությունն է, որի հետ պետք է հաշվի նստել:

Ակնհայտ է, որ այսօրվա աշխարհում տնտեսական իրողությունները պետք է թելադրեն նաև քաղաքական կողմնորոշումները՝ ի շահ մեր պետության ու նաև պետության անվտանգության ապահովման: Ճանապարհներ, նոր տրանսպորտային ուղիներ, լոգիստիկ նոր հնարավորությունների անխափան շահագործում. այս ամենը հնարավոր է այս մեծ ստրատեգիական կողմնորոշման շրջանակներում, քանի որ այդ պարագայում ՀՀ-ն կգտնվի գործընկեր պետությունների շահերի տեսադաշտում: Եթե ընդամենը պարզ հայացք նետենք մեր աշխարհագրությանը, ակնհայտ կդառնա, որ ՀՀ արտահանման 80%-ից ավելին կարող է իրականացվել հենց ԲՐԻԿՍ-ի քարտեզի շրջանակում։

Հասկանալի է, որ ԲՐԻԿՍ-ի հետ սերտ համագործակցությունը՝ ինչպես տնտեսական, այնպես էլ՝ քաղաքական առումով նոր ճարտարապետություն է ձևավորում աշխարհում և մեր տարածաշրջանում:

Ես շատ կուզենամ, որ Հայաստանի քաղաքական, քաղաքագիտական, փորձագիտական հանրությունը սկսի այս թեմայի առարկայական քննարկումը։ Մեր հասարակությանը պիտի ներկայացնենք իրական հնարավորությունները, հեռանկարը, գաղափարի էությունը։ Ես ինքս պատրաստ եմ օժանդակել որակյալ քննարկումների պրոցեսին, որտեղ կլինի միտք, գաղափար, փաստ, հաշվարկ։

– ԱԺ-ն շաբաթներ շարունակ բուռն քննարկում էր 2025-ի բյուջեն, և ՀՀ տնտեսության իրական վիճակի մասին եղան տարաբնույթ, խիստ լավատեսականից մինչև սուր քննադատական գնահատականներ։ Դուք հետևե՞լ եք դրանց, և ո՞րն է Ձեր տեսակետը։

– Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասին ես ԱԺ քննարկումներից չէ, որ պիտի պատկերացում կազմեմ։ Ես իրական հողի վրա, գործարարների և սովորական մարդկանց հետ մշտական շփումներից գիտեմ, համակարգաստեղծ ձեռնարկությունների ցուցանիշների և խնդիրների հիման վրա գիտեմ մեր տնտեսության ներկա և դեռևս չերևացող խնդիրները, և դրանք ինձ անհանգստացնում են։

Վերջին ամիսներին կտրուկ դանդաղել է տնտեսական ակտիվության և տնտեսական աճի տեմպը:

Նկատվում է վերաարտահանման ծավալների կտրուկ նվազում, հարկային բեռի մեծացում: Մի շարք կոնկրետ հարկերի գծով՝ ակցիզային հարկի, շրջանառության հարկի, կան օրենքների նախագծեր, որոնք բացասական ուղերձներ են հղում բիզնեսին: Մասնագիտական ծառայությունների մասով շրջանառության հարկն էապես բարձրանում է, մի շարք ծառայություններ էլ տեղափոխվում են ավելացված արժեքի հարկման դաշտ։ Մոտավորապես 14-15 հազար գործող սուբյեկտներ հայտնվում են նոր իրավիճակում, ու շատ դժվար է կանխատեսել՝ նրանք կշարունակե՞ն իրենց աշխատանքը, թե՞ կտեղափոխվեն ստվերային դաշտ, կամ՝ հարևան երկիր, կամ գուցե ընդհանրապես կփակվեն։ Իմ կարծիքով, մի շարք մասնագիտական ծառայությունների մասով այդ բարձրացմանը չի կարելի գնալ, պետք է այլ լուծումներ տալ։ Փաստաբանների, հաշվապահների, աուդիտորների ծառայություններից տասնյակ-հազարավոր մարդիկ ու այլ բիզնեսներ են օգտվում: Գնաճ է լինելու ամենատարբեր ոլորտներում միաժամանակ։

Մեկ այլ խնդրի մասին. մենք ականատես եղանք դրամի կտրուկ արժեզրկմանը և հակառակ պրոցեսին, և դա՝ ընդամենը հաշված օրերի ընթացքում։ Ենթադրաբար պետք է սպասել նոր տատանումների: Այս տատանումները ձեռնարկությունների գործունեության համար ցանկալի չեն։ Պետությունը մակրոտնտեսական մակարդակում պետք է ապահովի որոշակի կայունություն և այդ մեսիջները ժամանակին հղի, որպեսզի ձեռնարկատերերը կարողանան իրենց ռիսկերը կառավարել:
Լուրջ խնդիր է պետական պարտքի մեծացումը։ Պետական պարտքը հասել է 12,7 միլիարդ դոլարի: Մեզ նման փոքր երկիրն իրավունք չունի այդքան պետական պարտքի աճ տալու, քանի որ միայն այդ պարտքի սպասարկման գումարներն արդեն մեր պետական բյուջեի համար ահռելի ծավալներ են կազմում:

Ընդհանրապես հարց է ծագում. մենք ունե՞նք տնտեսական զարգացման մոդել, թե՞ ոչ: Սրա պատասխանը շատ կարևոր է գործարար աշխարհի համար, օտարերկրյա ներդրողների համար։

Բայց ես տեսնում եմ նաև իրողություններ, որոնք բարդացնելու են սովորական քաղաքացու կյանքը՝ տրանսպորտի թանկացում, գույքահարկի մեծացում և այլն։ Լուրջ խնդիր է լինելու ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման պրոցեսը։ Պատրա՞ստ ենք նման ծավալուն պրոցեսի. իհարկե՝ ոչ։ Բնակչության երևի 90 տոկոսը տեղյակ էլ չի, որ հայտարարագիր պետք է լրացնի։ Ընդհանրապես ցանկացած խստացման, բարեփոխման համար նախ պետք է ստեղծել պայմաններ, հետո նոր` պահանջել, նախ ստեղծել պայմաններ, հետո նոր` վերահսկել։ Հակառակ դեպքում լավ գաղափարն ուղղակի մարդուն վատություն անելու, անելանելի դրության մեջ դնելու գործիք է դառնում։

– Չենք կարող չհարցնել անցնող մարզական տարվա մասին։ Դուք գո՞հ եք տարվա արդյունքներից, մեդալներից։

 – Չեմ ուզում թվարկել մեդալների քանակը տարբեր մարզաձևերում, տարբեր տարիքային խմբերում։ Թիվն իրականում շատ մեծ է, ու մեր փոքր Հայաստանի դրոշը մշտապես բարձրանում է տարբեր երկրներում, մեր հիմնը հնչում է։ Սպորտին վերաբերող հարցին կուզեմ երկու այլ տեսանկյուններից անդրադառնալ։ Նախ՝ դա արված հսկա աշխատանք է՝ ենթակառուցվածքների ստեղծում, մարզադպրոցների ստեղծում, մարզիչների վերապատրաստում, մարզիչների ու մարզիկների խրախուսման արդար համակարգի ներդրում և այլն։ Մի պահ պատկերացրեք՝ հայ մարզիկը ոսկե մեդալ է բերում աշխարհի առաջնությունում, ու եթե հանկարծ երկրորդ մեդալն արծաթ է լինում, մեր հասարակությունը նեղվում է։ Այդ պահին կարծես մոռացվում է, որ փոքրիկ Հայաստանն այդ առաջնություններում մրցում է հսկաների հետ՝ Չինաստանի, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Իրանի և այլ խոշորների հետ։ Մենք արժանապատիվ մրցում ենք, հաղթում ենք։

Մենք ունենք փայլուն մարզիկներ, մարզիչներ, և դա 5-10-15 տարի կատարածի արդյունքն է։ Մյուս տեսանկյունը. երբ մեր մարզիկը, հայ մարզիկը մրցում և հաղթում է, դա ստեղծում է համահայկական միասնական ուրախության մթնոլորտ, մենք մոռանում ենք մեր անհամաձայնությունները, ուժ ենք ստանում, սկսում ենք հավատալ մեր կարողություններին։ Դա մարզիկին էլ է ուժ տալիս, մեզ բոլորիս էլ։ Օրինակ, ինչպե՞ս կարող ես քեզ հզոր ու հպարտ չզգալ, երբ ընդամենն օրեր առաջ մեր ծանրորդ Վարազդատ Լալայանը ճանաչվեց աշխարհի ամենաուժեղ մարդը: Սա համազգային հպարտության թեմա է:

Աշխարհի բոլոր ծայրերից զանգեր եմ ստանում, բոլոր համայնքներից հետևում են մեր մարզիկների հաջողություններին։ Այդպես պիտի լինի բոլոր ոլորտներում, պիտի ձգտենք մեր քայլերն այնպես կառուցել, որ դրանք միավորեն հայությանը։ Ես դրան իսկապես հավատում եմ։ Ինչ վերաբերում է ապագա մեդալներին ու հաջողություններին, ապա պետք է շարունակել ամեն օր աշխատել, ստեղծել, նոր մարզադպրոցներ բացել, կրթել, մարզիչներին վերապատրաստել, մարզական բժշկությունը զարգացնել, մասսայական սպորտը զարգացնել։

– Պարոն Ծառուկյան, վերջում՝ Ձեր մաղթանքները 2025-ի համար մեր ժողովրդին:

 – Բարդ տարի է լինելու շատ առումներով, ու ես մեզ բոլորիս կմաղթեի, որ մեր երկիրը խուսափեր խոշոր ցնցումներից, որ խաղաղություն լիներ՝ մեր երկրում, մեր տներում, մարդկանց կմաղթեի պարզ անձնական երջանկություն։ Հույս, հավատ և սեր եմ մաղթում բոլոր ընտանիքներին: Աստված պահապա՛ն մեզ բոլորիս

 ԼՈՒՍԻՆԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine