«Կառավարության այսօրվա խնդիրն է «Նաիրիտ»-ի հարցերին լուծում տալը»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Հարցին, թե ինչպե՞ս կգնահատի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման տարիների, մասնավորապես, «Նաիրիտի» վերագործարկմանը ուղղված գործողությունները, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Ես չէ, որ պետք է գնահատեմ, մենք փորձելու ենք այսօր առկա խնդիրներին լուծում տալ, մեր խնդիրն է նայել ապագային, ոչ թե անցյալին»: