Ինչպես հայտնում է Orer.am-ը` վկայակոչելով ria.ru-ին, ԱՄՆ-ը այս պահի դրությամբ մտադիր չէ ռազմական ուժ կիրառել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին:
«Պատրաստվու՞մ ենք մենք գնալ Ասադի դեմ: Ո՛չ: ԱՄՆ-ը, որպես ահաբեկչական խմբավորում՝ խոսում է միայն «Իսլամական պետության» մասին»,- ասել է Քերին:
Քերին նշել է նաև, որ վարչակազմը չի պատրաստվում Սիրիայում ռազմական գործողություն անցկացնելու թույլտվություն ստանալու դիմում ներկայացնել Կոնգրեսին: